Ջոզեֆին Լենգֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆին Լենգֆորդ
Ծնվել էօգոստոսի 18, 1997(1997-08-18) (24 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի

Ջոզեֆին Լենգֆորդ (անգլ.՝ Josephine Langford, օգոստոսի 18, 1997(1997-08-18), Պերթ, Ավստրալիա), ավստրալացի դերասանուհի, որը մեծ ճանաչում է ստացել «Հետո» ֆիլմում Թեսա Յանգ դերից հետո։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Ջոզեֆինը «Sex Ed» կարճամետրաժ ֆիլմում խաղացել է ուսանողուհու դեր, 2014 թվականին կարճամետրաժ «Gypsy Blood» սարսափ ֆիլմում կատարել է Ռենե Արմսթրոնգի դերը։ 2017 թվականին մասնակցել է «Զարկերակ» սաի-ֆաի դրամայի նկարահանումներին։

Դերասանուհու համար շրջադարձային է դարձել «Վախեցիր քո ցանկություններից» ամերիկյան սարսափ ֆիլմի Դարսի Չապմանի դերը։ Ֆիլմում նրա խաղընկերը Ջոյ Լին Քինգն էր։ 2017 թվականին Ջոզեֆինին կարելի էր տեսնել «Գայլերի փոս» սերիալում։

2018 թվականի հուլիսին «Deadline» հրատարակությունը հայտարարել է, որ Ջոզեֆին Լենգֆորդը կկատարի գլխավոր դեր «Հետո» ֆիլմում, որը Աննա Թոդդի համանուն վեպի էկրանավորումն է։ Ջոզեֆինը դրա վերաբերյալ ասել է հետևյալը. «Ես շատ հուզված եմ, քանի որ կազմում եմ «Հետո»-ի մի մասը և հնարավորություն ունեմ մարմնավորելու Թեսային»[1]։

Ֆիլմի աշխատանքներն ավարտվել են 2018 թվականի օգոստոսի 25-ին։ Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 12-ին, Ռուսաստանում՝ ապրիլի 18-ին[2]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Աշխատանք Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2019 Հետո «Teen Choice Awards» «Դրամայի լավագույն դերասանուհի» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]