Աննա Թոդդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Թոդդ
Ծննդյան անունանգլ.՝ Anna Renee Todd
Ծնվել էմարտի 20, 1989(1989-03-20)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԴեյթոն, Օհայո, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներAfter Me? և After?[2]
Կայքannatodd.com
 Anna Todd Վիքիպահեստում

Աննա Ռենե Թոդդ (անգլ.՝ Anna Renee Todd, մարտի 20, 1989(1989-03-20)[1], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կին գրող, «New York Times» թերթի բեսթսելլեր «Հետո» վեպի հեղինակ։ «Cosmopolitan» ամսագրի կողմից հռչակվել է որպես «իր սերնդի ամենամեծ գրական ֆենոմեն»[3]։ Աննան իր գրական գործունեությունն սկսել է «Wattpad» հավելվածում։ 2013 թվականին հայտնվելով կայքում՝ «Հետո» վեպի էլեկտրոնային տարբերակը հավաքել է 1,5 միլիոնից ավելի ընթերցում։ Տպագիր տարբերակը լույս է տեսել 2014 թվականին «Gallery Books»-ի հրատարակչությունում՝ 15 միլիոն օրինակ տպաքանակով։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով և բեսթսելլեր է Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։ Ներկա պահին ավարտվել են «Հետո» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը Ռուսաստանում ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 18-ին[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչված «One Direction» խմբի երաժշտությամբ և ֆանդոմով՝ 2013 թվականին Աննան սկսել է իր հեռախոսով գրել պատմվածքներ և հրապարակել դրանք «Wattpad» հավելվածում։ Նա օրական գրել է մեկ գլուխ՝ մեկ տարվա ընթացքում։ Շուտով հոբբին վերածվեց գործունեության, քանի որ «Հետո»-ն դարձավ հավելվածի ամենաշատ ընթերցվող շարքը։

Թոդդը «Wattpad»-ում գրել է 3 գիրք, որոնցից յուրաքանչյուրը նկարագրել է քոլեջի ուսանողներ Թեսսա Յանգի և Հարի Սթայլզի (տպագիր տարբերակում՝ Հարդին Սքոթ) միջև բուռն հարաբերությունների զարգացումը։

2014 թվականից սկսած՝ Աննան և իր հրապարակումները «Wattpad» հավելվածում սկսել են գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը, մասնավորապես՝ «The New York Times»-ի[5], «The Washington Post»[6], «Cosmopolitan»-ի[3], «New York Magazine»-ի[7], «Nylon»-ի[8] և «Billboard»[9]։

2015 թվականին Աննա Թոդդն ազդարարել է, որ լույս կտեսնի «Հետո» վեպի նախաբան՝ «Մինչ այն, երբ» վեպը, որտեղ նկարագրվելու են «Հետո»-ի իրադարձոթյունները՝ Հարդին Սքոթի տեսակետից[10]։

2016 թվականի աշնանն Աննան «New Romance Festival»-ից ստացել է մրցանակ «Վեպերի լավագույն հեղինակ» անվանակարգում[11]։ Գրողի հաջորդ գիրքը՝ «Սփրինգ քույրեր»-ը, հրատարակվել է 2018 թվականի հունվարին։ Սա Լուիզա Մեյ Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» դասական վեպի վերաիմաստավորումն է[12]։

2017 թվականին «Aviron Pictures»-ը ընկերությունը թույլտվություն է ստացել էկրանավորելու Աննա Թոդդի առաջին վեպ «Հետո»-ն[13]։ Ֆիլմն ԱՄՆ-ում ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 12-ին, իսկ Ռուսաստանում՝ ապրիլի 18-ին[4]։ Կինոնկարի գլխավոր դերակատարներն են Ջոզեֆին Լենգֆորդը և Հիրո Ֆայնս Թիֆինը։

«Հետո» գիրքն արդեն լույս է տեսել Ռուսաստանում, բայց մոտ ապագայում այն նոր շապիկով և լրացուցիչ գլխով կտպագրի «ԷՔՍՄՈ» հրատարակչությունը, որն Աննա Թոդդը հատուկ գրել է ֆիլմի թողարկման համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Թոդդը մեծացել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ Նա ամուսնացել է ամերիկացի զինվորական Ջորդանի հետ, երբ 18 տարեկան էր։ Նրանք միասին տեղափոխվել են Տեխաս նահանգի Ֆորտ-Հուդ քաղաք, որտեղ Աննան զուգընթաց աշխատել է «Waffle House» ռեստորանում և «ULTA Beauty» գեղեցկության սրահում։ Աննան և Ջորդանն ունեն որդի՝ Աշեր անվամբ։

Հեղինակի ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հետո» (2014, հոկտեմբեր)
  • «Կռվից հետո» (2014, նոյեմբեր)
  • «Կործանումից հետո» (2014, դեկտեմբեր)
  • «Երկար և երջանիկից հետո» (2015, փետրվար)
  • «Մինչ այն, երբ» (2015, դեկտեմբեր)
  • «Ոչինչ ավելին» (2016, սեպտեմբեր)
  • «Imagines» (համահեղինակ, 2016, ապրիլ)
  • «Ոչ մի կերպ ոչ պակաս» (2016, դեկտեմբեր)
  • «Սփրինգ քույրեր» (2018, հունվար)
  • «Վառ աստղեր» (2018, սեպտեմբեր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Թոդդ» հոդվածին։