Wattpad

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Wattpad
Wattpad logo.svg
wattpad.com
Տեսակ dot-com company
Շտաբ կայան Տորոնտո
Բացված նոյեմբեր 2006
Wattpad Վիքիպահեստում

Wattpad, օնլայն համայնք գրողների և ընթերցողների համար, որում օգտատերերը կարող են տեղադրել հոդվածներ, պատմություններ, ֆանֆիկներ, բանաստեղծություննր և վեպեր օնլայն ռեժիմով կամ Wattpad հավելավածի միջոցով: Գրանցված օգտատերերը մուտք ունեն ավելի քան 10 միլիոն գրքերի, ինչպես նաև հնարավորություն հրատարակել սեփական աշխատանքները և շփվել այլ գրողների և ընթերցողների հետ:

Համացանցային գրադարանի մշտական արխիվից բացի, պարբերաբար ավելացվում են նոր ստեղծագործություններ, մի քանիսը մատչելի են կարդալու համար իրենց գրման չափով: Wattpad-ը համարվում է ամենօգտագործվողը հետևյալ երկրներում. ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆիլիպիններ, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Թուրքիա և Ադրբեջան[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wattpad-ը ստեղծվել է 2006 թվականին Ալեն Լաուի և Իվան Յուենի համագործակցության արդյունքում [2]: 2007 թվականի փետրվարին Wattpad-ը հայտարարել է «Гутенберг» ծրագրից ավելացված 17 000 գրքերի մասին՝ դարձնելով դրանք հասանելի բջջային հեռախոսների օգտատերերին [3]: 2009 թվականի հունիսի, մամլո հաղորդագրության ժամանակ Wattpad բջջային հավելվածը ներբեռնվել է ավելի քան 5 միլիոն անգամ [4]: 2009 թվականի մարտին թողարկվել է տարբերակ iPhone-ի համար: Այն ուղեկցվել է BlackBerry App World-ում թողարկումով՝ 2009 թվականի ապրիլին, 2009 թվականի հունիսին Google Android-ում և Apple Ipad-ում 2010 թվականի ապրիլին:

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի տվյալներով.

  • Տրաֆիկի կամ օգտագործման 85 տոկոսը գալիս է բջջային սարքավորումներից,
  • Կայքն ունի 40 միլիոն եզակի այցելուներ մեկ ամսում [5],
  • Ավելի քան 1000 ավելացված պատմություններ մեկ օրում[6],
  • Մարդիկ մեկ ամսում 11 միլիոն րոպե անցկացնում են Wattpad-ում
  • Wattpad-ը հասանելի է ավելի քան 50 լեզուներով:

Նոր հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունները, որոնք ստացել են առավելագույն ձայների քանակ, հայտնվում են «Հայտնիների» բաժնում: Այս ցուցակը թարմացվում է ամեն օր, մյուս օգտատերերի դիտումների և ձայների շնորհիվ:

Wattpad-ը նաև ունի «Խորհուրդ է տրվում» բաժինը, այն պատմությունների ցանկ է, որոնք հաստատված են Wattpad-ի անձնակազմի և հրատարակչության կողմից: Այդ պատմություններից շատերը գրված են պրոֆեսիոնալ գրողների կամ ինքնաթողարկմամբ հետաքրքրված գրողների կողմից:

Есть многие авторы, которые появились недавно, но получили популярность.

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wattpad-ը տարվա ընթացքում անցկացնում է մի քանի փոքր մրցույթներ և մեկ գլխավոր: Ամենամյա գլխավոր մրցույթը կոչվում է "Wattys" և անցկացվում է 2010 թվականից: Մրցույթը բաց է բոլորի համար, ովքեր ունեն անձնական էջեր Wattpad-ում: Ամենամսյա փոքր մրցույթների համար, ռուսերենով, պետք է մտնել AmbassadorsRU անձնական էջը:

2012 թվականի ամռանը, Wattpad-ը համագործակցել է Մարգարետ Էտվուդի՝ կանադացի բանաստեղծ/ գրող/ գրականագետի հետ, և անցկացրել են "Attys-ը": "Attys-ը" առաջին խոշոր բանաստեղծական մրցույթն էր, որը հնարավորություն էր տալիս Wattpad-ի բանաստեղծներին մրցել միմյանց հետ երկու կատեգորիաներից մեկում, կա՛մ որպես «էնտուզիաստ», կա՛մ որպես «մրցակից»:

Դեսպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wattpad դեսպանները (Ambassadors), օգտատեր կամավորականների խումբ է, որոնք Wattpad-ի աջակցությամբ աշխատում են համայնքի զարգացման համար: Նրանք գործարկում են սոցիալական նախաձեռնություններ, օգնում են պատասխանել Wattpad-ի ընդհանուր հարցերին, ինչպես նաև օգտատերերին տեղյակ են պահում այն մասին, թե ինչ է կատարվում համայնքում:

Ambassadors-ի համանմանմամբ, 2015 թվականի ձմռանը հիմնադրվել է խումբ AmbassadorRU՝ ինքնատիպ բանավեճերի, տեղեկատվական և հասարակական տարածք նրանց համար, ովքեր ապրում են տարբեր երկրներում, բայց Wattpad-ում կարդում կամ գրում են ռուսերենով:

ՎԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wattpad-ը Վ կանտակտում (Wattpad), այն Wattpad-ի միակ պաշտոնական էջն է տվյալ սոցիալական ցանցում, որը գոյություն ունի Wattpad HQ և Wattpad դեսպանների աջակցությամբ: Այդ էջում կարող եք իմանալ Wattpad-ի վերջին նորությունները, կիսվել սեփական գրքով, գտնել, թե ինչ կարդալ ազատ ժամանակ, ինչպես նաև ոգեշնչվել:

Ինստագրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wattpad-ը ունի երկու պաշտոնական էջեր ինստագրամում, նրանցից մեկն անգլերեն Wattpad, և մյուսը ռուսերեն Wattpad_Russian: Wattpad-ի դեսպանները զբաղվում են Wattpad-ի ռուսերեն բոլոր պաշտոնական էջերի զարգացմամբ:

Ընկերության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Wattpad-ը գրանցված է որպես WP Technology, Inc., համարվում է կանադական ընկերություն՝ Տորոնտո քաղաքում: Ներկա պահին նրանց շտաբը/գրասենյակը գտնվում է պատմական Վելինգթոն փողոցի վրա, քաղաք Տորոնտո: Wattpad-ի թիմն անընդհատ մեծանում է, և 2015 թվականին կազմել է 100 մարդուց ավել մարդ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bello, Grace (2012)։ «Wattpad Revolutionizes Online Storytelling»։ Վերցված է 2014-11-30 
  2. Lau, Allen։ «How did Wattpad start?»։ Վերցված է 2014-11-30 
  3. «"Wattpad Gutenberg Press Release"» 
  4. «"Wattpad heralds 3.1m ebook downloads"» 
  5. «Сollaborative writing platform wattpad gets 46m financing round for global expansion»։ Mathew Ingram։ Վերցված է 2014-12-06 
  6. «Web Fiction, Serialized and Social»։ DAVID STREITFELD։ Վերցված է 2014-12-06