Ինանա Սարկիս
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1993[1][2] (29 տարեկան) |
Ծննդավայր | Համիլտոն, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, վիդեո բլոգեր, յություբեր, երգչուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ինանա Սարկիս (անգլ.՝ Inanna Sarkis, մայիսի 15, 1993[1][2], Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադա-ամերիկացի դերասանուհի, երգչուհի և վիդեո բլոգեր յություբում։ Առավել հայտնի է իր յութուբյան ալիքի վիդեոներով[3], նաև Մոլի Սեմյուելսի դերով «Հետո» ֆիլմում։
Վաղը կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարկիսը ծնվել է Համիլթոն շրջանում՝ Բուլղարիայից և Սիրիայից ներգաղթածների ընտանիքում։ Նրա հայրը վիրաբույժ էր, մայրը՝ ատամնաբույժ։ Երկուսն էլ զոհաբերել են իրենց կարիերան, որպեսզի տեղափոխվեն Կանադա։ Նա ունի ավագ եղբայր։ 6 տարեկանում Ինանան սկսել է դաշնամուր նվագել։ Ավարտելով դպրոցը՝ ստացել է Ռայերսոնի համալսարանի արվեստի բակալավրի աստիճան։
2017 թվականին Սարկիսը PAPER ամսագրում ներկայացվել է որպես ժամանակակից երիտասարդ աստղերից մեկը, որը ժամանցի ոլորտում կարիերա է սկսել ավանդական միջոցներից դուրս[4]։
Նկարահանվել է նաև 20th Century Fox «Քինգսման։ Ոսկե մատանի» լրտեսական կատակերգությունում[5]։
Սարկիսը շոու բիզնեսում հայտնի է դարձել իր յություբյան և ինստագրամյան էջերով։
Սարկիսը սերիալներում երկրորդական դերերում սկսել է հայտնվել դեռ մանուկ հասակից։ Նա նկարահանվել է «Թոմի մարդագայլ», «Դու վախենու՞մ ես խավարից» և «Նորակոչիկներ» ֆիլմերում։ 2018 թվականին դերասանուհին կատարել է Մոլի Սեմյուելսի դերը Հետո ֆիլմում, որը նկարահանվել է Աննա Թոդդի բեսթսելեր վեպի հիման վրա։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990-2000 | ս | Դու վախենու՞մ ես խավարից | Are You Afraid of the Dark? | Քայլա |
1999-2002 | ս | Թոմի մարդագայլ | Big Wolf on Campus | Լեյսի |
2010-2015 | ս | Նորակոչիկներ | Rookie Blue | դետեկտիվ |
2016 | ֆ | Ծնունդդ շնորհավոր | Happy Birthday | աղջիկ |
2017 | ֆ | Մեդեի Հելոուինը 2 | Tyler Perry's Boo 2! A Madea Halloween | Գաբրիելա |
2019 | ֆ | Հետո | After | Մոլի Սեմյուելս |
2020 | ֆ | Հետո։ Մաս 2 | After We Collided | Մոլի Սեմյուելս |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Babesdirectory — 2020.
- ↑ Tom Ward (Aug 22, 2017)։ «Shots Fired: How A Social Media Studio Is Changing Online Entertainment»։ Վերցված է Oct 30, 2017
- ↑ «DO IT FOR THE GRAM: THE STARS ON YOUR FEED GO HIGH FASHION»։ Jun 5, 2017։ Վերցված է Oct 30, 2017
- ↑ Geoff Weiss (Sep 19, 2017)։ «YouTubers Jake Mitchell, Inanna Sarkis Star In Digital Campaign For Fox’s ‘Kingsman’ Film»։ Վերցված է Oct 30, 2017
|