Դանիել Ռոուզ Ռասել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Ռոուզ Ռասել
Ծնվել էհոկտեմբերի 31, 1999(1999-10-31) (24 տարեկան)
ԾննդավայրPequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել
ԸնտրանիԺառանգություն և Առաջնածինները

Դանիել Ռոուզ Ռասել, (անգլ.՝ Danielle Rose Russell, հոկտեմբերի 31, 1999(1999-10-31), Pequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի է։ Հայտնի է «Ալոհա», «Պանդեմիկ» և «Հրաշք» ֆիլմերում ունեցած դերերով։ 2018 թվականին Ռասելը մարմնավորել է Հոուփ Մայքլսոնին The CW հեռուստաալիքի «Առաջնածինները» հեռուստասերիալի հինգերորդ և վերջին եթերաշրջանում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասելը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Պեքանոք Թաունշիփ քաղաքում և մեծացել է Արևմտյան Միլֆորդում[2]։ Նրա մայրը՝ Ռոսեմարի Ռադոն, նախկինում պարուհի է եղել, իսկ հայրը՝ Ուոլթեր Ռասելը՝ երգիչ[1]։ Փոքր տարիքում նա նկարահանվել է գովազդներում, որից հետո հաճախել է թատրոն և մասնակցել իր դպրոցական բեմադրություններին։ 2018 թվականին նա ավարտում էր ավագ դպրոցը օնլայն տարբերակով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասելը առաջին դերը եղել է «Զբոսանք գերեզմանների կողքով» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է ռուս թմրավաճառի 14֊ամյա դստերը[1]։ Հաջորդ տարի «Ալոհա» ֆիլմում մարմնավորել է Ռեյչել ՄաքԱդամսի կերպարի դստերը։ 2016 թվականին նկարահանվել է «Վերջին մագնատը» հեռուստասերիալում, իսկ 2017 թվականին նկարահանվել է«Հրաշք» ֆիլում։

2017 թվականի հուլիսին նա ընտրվել է The CW հեռուստաալիքի «Առաջնածինները» հեռուստասերիալում` դեռահաս Հոուփ Մայքլսոնի դերը կատարելու համար[3]։ 2018 թվականի մայիսին հայտարարվեց, որ Ռասելը կրկին մարմնավորելու է Հոուփին «Ժառանգություններ» հեռուստասերիալում, որը լինելու է «Առաջնածինները» հեռուստասերիալի սփին֊օֆֆը[4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի և հեռուստատեսության դերեր
Տարի Անվանում Դեր Նշումներ
2014 Զբոսանք գերեզմանների կողքով Լուսիա Ֆիլմ
2015 Ալոհա Գրեյս Ֆիլմ
2016 Պանդեմիկ Մեգան Ֆիլմ
2016 Վերջին մագնատը Դառլա Մայներ Երկրորդական դեր, 6 էպիզոդ
2017 Հրաշք Միրանդա Ֆիլմ
2018 Առաջնածինները Հոուփ Մայքլսոն Գլխավոր դեր[3]
2018 Մարդու չափանիշը Ջոանի Ուիլյամս Ֆիլմ
2018 Ժառանգություն Հոուփ Մայքլսոն Սպասվող, գլխավոր դեր[4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Actress Danielle Rose Russell: What to know about the West Milford-raised Hollywood star». The Record. Bergen County, New Jersey. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  2. «Young actress from West Milford lands role in upcoming Cameron Crowe movie». Suburban Trends. North Jersey Media Group. 2014 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 «The Originals casts Danielle Rose Russell as teenage Hope for season 5». Entertainment Weekly. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  4. 4,0 4,1 «The CW Picks Up 'Charmed' & 'Roswell' Reboots, 'TVD'/'Originals Offshoot, 'In The Dark' & Greg Berlanti Pilot To Series». Deadline Hollywood. 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  5. 5,0 5,1 «The Originals Spinoff Legacies Ordered to Series at The CW». TVLine. 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]