Չառլի Շին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չարլի Շինից)
Jump to navigation Jump to search
Չառլի Շին
Charlie Sheen March 2009.JPG
Շինը 2009-ին
Ծնվել էսեպտեմբերի 3, 1965 (53 տարեկան)[1]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
ԿրթությունՍանտա Մոնիկա բարձրագույն դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1974-այժմ
Ծնողներհայր՝ Մարտին Շին, մայր՝ Ժանետ Շին
Ամուսին(ներ)Դոննա Պիլ (1995–1996)
Դենիզ Ռիչարդս (2002–2006)
Բրուք Մյուլլեր (2008–2011)[2]
Համատեղ ապրող(ներ)Bree Olson
Երեխա(ներ)5 զավակ
IMDbID 0000221
charliesheen.com

Կառլոս Իրվին Էստևեզ (իսպ.՝ Carlos Irwin Estévez, ծնվ.՝ սեպտեմբերի 3, 1965 թ.), առավել հայտնի Չառլի Շին (Charlie Sheen) բեմական կեղծանվամբ, ամերիկացի դերասան։

Շինի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ջոկատ» (1986), «Ոգին» (1986), «Ուոլ սթրիթ» (1987), «Գլխավոր լիգա» (1989), «Շատ սարսափելի կինո 3» (2003), «Շատ սարսափելի կինո 4» (2006) և այլ ֆիլմեր։ 2010 թվականի դրությամբ Շինը եղել է ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանը՝ «Երկուս ու կես մարդ» հեռուստասերիալ-սիտկոմի յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու համար ստանալով 1, 8 միլիոն դոլար։ Շինի անձի հետ կապված են նաև բազմաթիվ սկանդալներ՝ անձնական և հասարակական կյանքում, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործում, բռնության գործադրում, ալկոհոլի չարաշահում։

2011 թվականի մարտին «CBS» և «Warner Bros» ընկերությունները որոշում են հեռացնել Շինին «Երկուս ու կես մարդ» հեռուստասերիալից՝ որպես փոխհատուցում նրան վճարելով 25 միլիոն ԱՄՆ դոլար։

Շինի ավագ եղբայրներ՝ Էմիլիո և Ռամոն Էստեվեզները, ինչպես նաև կրտսեր քույր Ռենեն, նույնպես դերասաններ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Չառլի Շինի կենսագրությունը»։ «Biography.com»։ Վերցված է Փետրվարի 21, 2012 
  2. «Չառլի Շինը և Բրուկ Մյուլլերը օրինականացրին իրենց բաժանումը», «Յու Էս մագազին», Մայիսի 2, 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]