Jump to content

Զաք Էֆրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաք Էֆրոն
Զաք Էֆրոնը 2012 թվականին
Ի ծնե անուն՝Զաքարիա Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 18, 1987(1987-10-18)[1] (38 տարեկան)
Ծննդավայր՝Սան Լուիս Օբիսպո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգություն՝աշկենազի, գերմանական ծագումով ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի, հոլանդա-ամերիկացի, Belgian Americans? և British Americans?
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, երգիչ
Կարիերա՝2002 թվականից մինչ օրս
Ուղղություն՝Փոփ երաժշտություն
Պարգևներ՝
IMDb։ID 1374980

Զաքարի Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոն (անգլ.՝ Zachary David Alexander Efron, հոկտեմբերի 18, 1987(1987-10-18)[1], Սան Լուիս Օբիսպո, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել «Ավագ դպրոցի մյուզիքլ» ֆիլմաշարի, «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կյանքը», «Հաջողակը», «Այդ անհարմար պահը», «Սրտի 128 զարկ րոպեում», «Հարևաններ։ Պատերազմի ճանապարհին», «Թեթև վարքով պապիկը» ֆիլմերում, ինչպես նաև «Հավերժական ամառ» հեռուստասերիալում իր կատարած դերերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաք Էֆրոնը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 18-ին էլեկտրակայանում աշխատող ինժեներ Դեյվիդ Էֆրոնի և Սթարլի Բասքեթի ընտանիքում։ Մեծացել է փոքր եղբոր՝ Դիլանի հետ, որը 5 տարով փոքր է Զաքից։ Զաք Էֆրոնը ունի հրեական արմատներ[2][3]։

4 տարեկանից սկսած արդեն մասնակցել է դպրոցական թատրոնի ներկայացումներին։ 15 տարեկանից սկսած մասնակցություն է ունեցել հեռուստանկարահանումներին։ 2000-2001 թվականներին հաճախել է Ալլան Հենքոքի քոլեջին (անգլ.՝ Allan Hancock College) կից երաժշտական դպրոցը (անգլ.՝ Pacific Conservatory of the Performing Arts) Սանտա-Մոնիկայում[4]։

2006 թվականին Կալիֆոռնիայի Արրոյո Գրանդե քաղաքում ավարտել է դպրոցը և ընդունվել է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, սակայն հետաձգել է ուսումը նկարահանումների պատճառով։

2002 թվականին Էֆրոնը՝ որպես հրավիրված դերասան, նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Լուսատիտիկ», «Շտապ օգնություն» և «Պաշտպան»։ Նա կատարել է Քամերոն Բեյլի դերը «Հավերժական ամառ» հեռուստասերիալի մի քանի սերիաներում։ Ամենասկբից պլանավորվել էր, որ նրա կերպարը կլինի ժամանակավոր, բայց Էֆրոնի կերպարը դարձավ պարբերական։ «Հավերժական ամառ» հեռուստասերիալում նկարահանվելու հետ միաժամանակ նա նաև նկարահանվել է «C.S.I.: Հանցագործության վայր Մայամի», «Ջրային ոստիկանություն. Հատուկ ջոկատ», «Ամեն ինչ թիփ-թոփ է, կամ Զաքի ու Կոդիի կյանքի» և The Replacements հեռուստասերիալներում։ Երիտասարդ կատարողների մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվել է հեռուստաֆիլմում կատարած լավագույն դերակատարում անվանակարգում Supporting Young Actor մինի-սերիալում կատարած դերի համար[5]։ 2005 թվականին նա կատարել է գլխավոր հերոսի դերը Hope Partlowի «Sick Inside» երգի տեսահոլովակում։

2005 թվականը դարձավ շրջադարձային Էֆրոնի կյանքում։ Disney Channel ընկերությունը քասթինգ հայտարարեց Քեննի Օրթեգի «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմի գլխավոր դերի համար։ Զաքը կարդացել է երկխոսություն 16-ամյա Վանեսսա Հադջենսի հետ և ստացել է բասկետբոլի աստղ Թրոյ Բոլտոնի դերը։ Նա պետք է պարեր և երգեր, բայց այդ պահին Զաքն ընդամենը 18 տարեկան էր, և նրա ձայնը շարունակում էր փոխվել։ Որոշվեց Զաքի ձայնը համադրել երգիչ և դերասան Դրյու Սիլիի ձայնի հետ։

Զաք Էֆրոնը 2012 թվականին

2006 թվականին «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմը թողարկվեց և մեծ հաջողություն ունեցավ[2]։ Բնականաբար Դիսնեյ հեռուստաալիքը որոշեց ֆիլմի շարունակության նկարահանումները չհետաձգել, բայց Զաքը պայման դրեց, թե ինքը կնկարահանի շարունակությունում միայն այն դեպքում, եթե իրեն թույլ չտան ինքնուրույն երգել։

Ֆիլմի երկրորդ մասը՝ «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ» ֆիլմը, ցույց տվեց, որ Զաքը հաջողությամբ է կատարել իր առաջադրանքը։ Ֆիլմի սաունդթրեքը դարձավ 2007 թվականի ամենավաճառվող սկավառակը։ Սայմոն Քոուելի ձայնագրման ընկերությունը առաջարկել է Զաքին ձայնագրել սկավառակ, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ ուզում է կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա։

Այդ ժամանակ պրոդյուսերներն անցկացրել են քասթինգ «Մազերի լաք» Բրոդվեյական մյուզիքլի հիման վրա ֆիլմի նկարահանելու համար։ Զաքին հաստատեցին Լինկ Լարքինի դերում։ Այդ ֆիլմը Զաքին ճանաչում բերեց[6]։

Հետագայում թողարկվել են ոչ պակաս հայտնի ֆիլմեր Զաք Էֆրոնի մասնակցությամբ, որոնցում նա կատարել է գլխավոր դերեր. դրանք են՝ «Ես և Օրսոն Ուելլսը», «Հայրիկը կրկին 17 տարեկան է», «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կայնքը», «Հաջողակը» և այլն։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը (անգլերեն) Forbes ամսագրում 5,8 միլիոն դոլլար աշխատավարձով[7]։

People ամսագիրը 2007 թվականին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Էֆրոնը և Վանեսա Հադջենսը սկսել են հանդիպել 2005 թվականին՝ High School Musical ֆիլմի նկարահանումների ժամանակ[8][9][10], զույգը բաժանվել է 2010 թվականի դեկտեմբերին[11]։

2013 թվականին Զաք Էֆրոնը բուժվել է ալկոհոլիզմից և տոքսիկոմանիայից[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ս Լուսատիտիկ FireflyԵրիտասարդ Սայմոն Թեմ
2003 ֆ Կարլ Լեմկեի շատ մեծ աշխարհը The Big Wide World of Carl LaemkeՓիթ Լեմկե
2003 ս Շտապ օգնություն Emergency RoomԲոբբի Նևիլ
2004 ֆ Եռակի խաղ Triple PlayՀարրի Ֆուլլեր
2004 ս Պաշտպան The GuardianԼյուկ Տոմելո
2004 ֆ Հիասքանչ վազք Miracle RunՍթիվեն Մորգան
2004-2005 ս Հավերժական ամառ SummerlandՔամերոն Բեյլ
2005 ս C.S.I.:Հանցագործության վայր Մայամի CSI: MiamiՍեթ Դոուսոն
2005 ֆ Նժույգ Դերբի The Derby StallionՊատրիկ Մաքարդլ
2006 ֆ Եթե այստեղ ապրեիր, հիմա տանը կլինեիր If You Lived Here, You'd Be Home NowԿոդի
2006 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ ջոկատ Navy NCIS: Naval Criminal Investigative ServiceԴեննի
2006 ֆ Ավագ դպրոցի մյուզիքլ High School MusicalԹրոյ Բոլտոն
2006 ս Ամեն ինչ թիփ-թոփ է, կամ Զաքի և Կոդիի կյանքը The Suite Life of Zack and CodyԹրևոր
2006 ս Կողոպուտ HeistՊիցցա առաքող տղա
2006 մֆ Դավաճանություն The ReplacementsԴեյվի Հանքերհոֆֆ
2007 ֆ Մազերի լաք HairsprayԼինկ Լարքին
2007 ֆ Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ High School Musical 2Թրոյ Բոլտոն
2008 ֆ Ես և Օրսոն Ուելլսը Me and Orson Welles[13]Ռիչարդ Սեմյուելս
2008 ֆ Ավագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո High School Musical 3: Senior YearԹրոյ Բոլտոն
2009 ֆ Հայրիկը կրկին 17 տարեկան է 17 AgainՄայք Օ’Դոննելը 17 տարեկանում
2010 ֆ Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կյանքը Charlie St. CloudՉարլի Սան-Կլաուս
2011 ֆ Հին Նոր տարի New Year’s EveՓոլ
2011 ֆ Հաջողակը The Lucky OneԼոգան Թիբո
2012 ֆ Լրագրավաճառ The PaperboyՋեք Ջենսեն
2012 մֆ Լորաքս Dr. Seuss’ The LoraxԹեդ
2012 ֆ Հումանիտար գիտություններ Liberal ArtsՆեյտ
2012 ֆ Ամեն գնով At Any PriceԴին Ուիփլ
2013 ֆ Փարքլենդ ParklandՋիմ Կարրիկո
2014 ֆ Հարևանները NeighborsԹեդի Սանդերս
2014 ֆ Այդ անհարմար պահը That Awkward MomentՋեյսոն
2015 ֆ Րոպեում սրտի 128 զարկ We Are Your FriendsԿոուլ Քարթեր
2016 ֆ Թեթև վարքով պապիկը Dirty GrandpaՋեյսոն Քելլի
2016 ֆ Հարսանեկան խեղդոց Mike and Dave Need Wedding DatesԴեյվ Սթանգլ
2016 ֆ Հարևաններ։ Կռվի ճանապարհին 2 Neighbors 2: Sorority RisingԹեդի Սանդերս
2017 ֆ Երկրի ամենալավ շոումենը The Greatest Showman on EarthՖիլիպ

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաք Էֆրոնի ձայնագրություններից ընդգրկվել են հետևյալ ֆիլմերի սաունդթրեքներում.

  • 2007: «Մազերի լաք» — 2 երգ։
  • 2007: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 2» — 8 երգ։
  • 2009: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 3» — 10 երգ։
  • 2009: «Ես և Օրսոն Ուելլսը» — 1 երգ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 Strauss, Neil (August 23, 2007), Zac Efron — the new American hearthrob, The Rolling Stone, pg 43. Retrieved August 21, 2007.
  3. Elkin, Michael (2007 թ․ օգոստոսի 2). «'High' Times Ahead». The Jewish Exponent. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
  4. PCPA Theaterfest Alumni Արխիվացված 2016-04-13 Wayback Machine.(անգլ.) — 12.03.2009.
  5. «IMDB». IMDB Awards for Zac Efron. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է March 13 2006-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  6. «Zac Efron Joins Cast of Hairspray». CBS Studios. 2006 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Zac Efron Grows Up». Sydney Morning Herald.
  8. «Zac & Vanessa's Real-Life Romance». People. 2007 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «Showbuzz.com». CBS News. 2007 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Zac Efron Grows Up». Sydney Morning Herald.
  11. «Breaking News: Zac Efron, Vanessa Hudgens Split», Us, December 13, 2010
  12. Inside Zac Efron’s new, sober life
  13. Պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում (5 սեպտեմբերի, 2008), վաճառքում եղել է միայն մեկ տարի անց։ 2009 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում (սահմանափակ), 2009 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Մեծ Բրիտանիայում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Էֆրոն» հոդվածին։