Վանեսսա Հադջենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանեսսա Հադջենս
Ծնվել էդեկտեմբերի 14, 1988(1988-12-14)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրՍալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունOrange County School of the Arts? և Guajome Park Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, երաժիշտ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ժանրերփոփ, պարային երաժշտություն և ժամանակակից R&B
ԸնտրանիԱվագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ, Ավագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո, Սարսափելի գեղեցիկ (ֆիլմ), Ճանապարհորդություն 2․ Խորհրդավոր կղզի, Գարնանային արձակուրդներ, Grease: Live?, Բարձրագույն դպրոցի մյուզիքլ, The Princess Switch?, The Princess Switch: Switched Again? և The Princess Switch 3: Romancing the Star?
Ամուսին(ներ)Cole Tucker?[3][4]
Համատեղ ապրող(ներ)Օսթին Բաթլեր[5] և Զաք Էֆրոն[6]
vanessahudgens.com

Վանեսսա Էնն Հադջենս (անգլ.՝ Vanessa Anne Hudgens, դեկտեմբերի 14, 1988(1988-12-14)[1][2], Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող դերասանուհի և երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսսան ծնվել է Ջինի և Գրեգա Հադջենսների ընտանիքում։ 8 տարեկանից մասնակցել է դպրոցական երաժշտական բեմադրություններին, դրա պատճառով էլ դպրոցի բարձր դասարանների ուսուցումը տանն է յուրացրել։ Նրա ընտանիքը մեկնեց Լոս Անջելես, երբ Վանեսսան հաջողությամբ անցավ հեռուստատեսային կոմեդիայի քասթինգը։ Դրանից հետո նա նկարահանվեց մի շարք հեռուստասերիալներում «5 երկվորյակներ», «Cover Me», «Still Standing» և այլն։ Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմ ում և «Thunderbirds»-ում, որոնք այդքան էլ հաջողություն չբերեցին նրան։ Նրան մեծ հաջողություն բերեց Գաբրիելա Մոնթեսի դերը, որով նա հանդես եկավ Բարձրագույն դպրոցի մյուզիքլ ֆիլմում։

Մինչև այդ նա նկարահանվել էր կանացի ներքնաշորերի գովազդներում այդ իսկ ընկերության համար։ Հետո նրան առաջարկեցին նկարահանվել «Դիսնեյի» համար և սրանով նա սկսեց իր երգչուհու կարիերան։ Նրա առաջին ալբոմը «V» անվամբ թողարկվեց սեպտեմբերի առաջին մասում։ Նա պայմանագիր կնքեց «Հոլիվուդ ռեքորդսի» հետ, ձայնագրման հետ կապված։

2007 թվականի օգոստոսին «Teen Choice Awards»-ում նա ճանաչվեց տարվա լավագույն նորեկ երգչուհի։

Նրա փոքր քույր Ստելլան նույնպես դարձավ դերասանուհի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին «Teen» ի հոկտեմբերյան համարում Վանեսսան հաստատեց, որ հանդիպում է Զաք Էֆրոնի հետ։Showbuzz.com Արխիվացված 2008-05-28 Wayback Machine

Սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի սեպտեմբերի 6-ին նրա սկանդալային, մերկ լուսանկարները հայտնվեցին ինտերնետում։ USMagazine.com Դրանից հետո նա ներողություն խնդրեց դրանց համար։ People.com.«Disney Channel»-ի ներկայացուցիչը հայտնեց, որ ընկերությունը շարունակում է համագործակցել դերասանուհու հետ։ TV.MSN.com Արխիվացված 2007-09-09 Wayback Machine,Reuters.com: Բայց 2009 թվականի օգոստոսի 6-ին նոր նկարներ հայտնվեցին, այս անգամ լուսանկարված հենց իր հեռախոսով։ Party.Com.Ua Արխիվացված 2009-10-07 Wayback Machine:

2010 թվականի հունիսին, երբ նա հարցազրույց էր տալիս «Glamour» ամսագրին, նա անկեղծացավ, որ դեռ տառապում է այն նկարների խոսակցություններից, որոնք հնչեցին 2007 և 2009 թվականներին։ Դրա մասին նա ասաց. «Ես մինչև հիմա ինձ լավ չեմ զգում, երբ հիշում եմ այդ դեպքերի մասին։ Բայց ինձ թվում է, որ լրատվության այդքան մեծ հարձակումն ինձ ավելի ուժեղացրեց։ Վիրավորականն այն էր, որ լուսանկարները պետք էին միայն հատուկ ցուցադրության համար»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Theatrical Films
Տարիներ Ֆիլմը Դերը Տեսակը
2003 13 Նոել Առաջին թատերական ֆիլմը
2004 Փոթորկի կանխագուշակները Թինթին գլխավոր դերակատար
2008 Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 3։ Ավարտական Գաբրիելա Մոնթես Երրորդ անգամ նա կատարեց Գաբրիելա Մոնթեսի դերը
2009 Բանդսլամ Sa5m գլխավոր դերակատար
2011 Սարսափելի գեղեցիկ Լինդա Ուենս Ավարտված
Ձրիակեր Դակիչ Բլոնդի հետընտրական արտադրություն
Journey 2 Քայլանի նախնական արտադրություն
Films made for television
Տարի Ֆիլմը Դերը Ալիքը
2006 Բարձրագույն դպրոցի մյուզիքլ Գաբրիելա Մոնթես Disney Channel
2007 Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 2
Television guest appearances
Տարի Ֆիլմը Դերը Էպիզոդ(ներ)
2002 Դեռ կանգուն Թիֆֆանի "Այդուհանդերձ Rocking" (Season 1, Episode 4)
Թալան սպանություն բաժին Նիքոլ "Եթե" (Սեզոն 1, Էպիզոդ 10)
2003 Գարսիա Եղբայրներ Լինդսի "Նոր մեղեդիներ" (Սեզոն 4, Էպիզոդ 37)
2005 5 երկվորյակներ Կարմեն "կոկոսի Kapow" (Սեզոն 1, Էպիզոդ 22)
2006 Փոքրիկ խարիսխ & Josh Ռեբեկա "փոքրիկ հարազատ եղբայր" (Սեզոն 3, Էպիզոդ 13)
Զաքի և Քոդիի քաղցր կյանքը Քորրի Սեզոն 2, երկրորդական դեր
2009 ճուտիկ ռոբոտը Լառա լոռ Վան/ Butterbear / Էրին Էսուրանս "Քեյթ Քրոֆֆորդի հատուկ կենդանիները" (Սեզոն 4, էպիզոդ 19)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին - V (թողարկվեց 26 սեպտեմբեր, 12 երգ, որպես նվեր 16 երգ, 24 տեղը 2006 թ ԱՄՆ-ում ամենահայտնի ալբոմների ցանկում )։

2008 թվականին - Identified (թողարկվեց հուլիս 1 Ռուսաստանում, 15 երգ կար այնտեղ)։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - «Come Back to Me»
  • 2007 - «Say OK»
  • 2008 - «Sneakernight»

Հավաքածուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 - «Բարձրագույն դպրոցի մյուզիքլի» համար երգեր /High School Musical Soundtrack, ալբոմը դուրս է եկել հունվար 10, 2006 թ ամենավաճառվող ալբոմը Միացյալ Նահանգներում։ Ամբողջ աշխարհում վաճառվել է 8 միլիոն օրինակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանեսսա Հադջենս» հոդվածին։