Jump to content

Տեգո Կալդերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեգո Կալդերոն
Բնօրինակ անունանգլ.՝ Tego Calderón
Ի ծնե անունիսպ.՝ Tegui Calderón Rosario
Նաև հայտնի է որպեսTego Calderon, El Abayarde, El enemy de los guasibiri.
Ծնվել էփետրվարի 1, 1972(1972-02-01)[1] (52 տարեկան)
Սանտուրսե, Պուերտո Ռիկո[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերռեգետոն[3]
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն1998-ից այսօր
ԼեյբլJiggiri Records (2000-առ այսօր)
ԿրթությունMiami Beach Senior High School?
Պարգևներ
Կայքtegocalderon.com
 Tego Calderon Վիքիպահեստում

Տեգո Կալդերոն (անգլ.՝ Tego Calderón, իրական անունը՝ Տեգի Կալդերոն Ռոսարիա իսպ.՝ Tegui Calderón Rosario, փետրվարի 1, 1972(1972-02-01)[1], Սանտուրսե, Պուերտո Ռիկո[2]), պուերտոռիկացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեգո Կալդերոնը ծնվել է 1972 թվականի փետրվարի 1-ին, Պուերտո Ռիկոյի Սենթուրս քաղաքում, ուսուցչի և առողջապահության նախարարության աշխատողի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում նրանք մեկնել է Մայամի[5][6], որտեղ նրա վրա մեծ ազդեցություն են թողել բազում երաժշտական ժանրեր։ Այդ վաղ տարիքում նա սովորել է հարվածային գործիքներ նվագել և դրա շնորհիվ սկսել է նվագել մի ռոք խմբում։ Տեգոն նշել է, որ նրա ծնողները եղել են Իսմայել Ռիվերի երկրպագուները; Նույն խոսքում նշել է նաև, որ իր հորը միշտ դուր է եկել ջազը։ Վերջիվերջո նա մշակել է այնպիսի երաժշտական ոճ, որի մեջ միավոված են սալսը, դենսհոլլան և հիփ հոփ երաժշտական ժանրերը։ Իր երգերում նա հատուկ նշում է քաղաքային կյանքը[7]։

Վաղ երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեգոն առաջին անգամ հայտնվել է այլ ռեփերների ալբոմներում, որը նրա թույլ տվեց պայմանագիր կնքել «White Lion» լեյբլի հետ։ 2002 թվականին, իր վեկալային դասերից հետո նա թողարկում է իր առաջին մենակատար ալբոմը, որն ուներ «El Abayarde» անվանումը։ Չնայած նրան, որը ռեգգեթոնը համարվում էր «ընդհատակյա» ժանր, Տեդոյի այս ալբոմը թողարկումից հետո վաճառվեց 50 000 օրինակով։ «El Abayarde» ալբոմի թողարկումից երեք ամիս հետո Կալդերոնը կազմակերպեց իր առաջին համերգը։

2005 և 2006 թվականներին տեգոն Նյու Յորքում մասնակցել է «Պուերտո Ռիկոյի Օրը» շքերթին։ 2005 թվականի ամռանը Կալդերոնը ստորագրել է «Atlantic Records»-ի և «Jiggiri Records» լեյբլի հետ համաձայնագիր է ստորագրել, իր դարձնելով առաջին ռեգգեթոն-կատարողը։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալդերոնը հայտնի է նաև իր երգի տեքստերով, որոնք պարունակում են իրենց մեջ մի առանձնահատուկ միտք, ի տարբերություն այլ կատարողների, որոնց տեքստերը լի են բռնությամբ և ատելությամբ ուղղված կանանց։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2007 Def Jam: Icon Ինքը
2007 Illegal Tender Չոկո Առաջնելույթ
2007 Bling: A Planet Rock Ինքը վավերագրական ֆիլմ / DVD
2009 Ավազակները Լեո Տեգո գլխավոր դեր / կարճամետրաժ ֆիլմ
2009 Ֆորսաժ 4 Լեո Տեգո կամեո
2011 Ֆորսաժ 5 Լեո Տեգո երկրորդային դեր

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Վիճակագրություն[8]
2003 El Abayarde #17 (Latin), #29 (Independent), #47 (Heatseekers)
2004 El Enemy De Los Guasíbiri #5 (Latin), #14 (Heatseekers)
2006 The Underdog/El Subestimado #2 (Latin), #43 (Billboard)
2007 El Abayarde Contraataca #6 (Latin), #136 (Billboard)
2012 The Original Gallo Del País — O.G. El Mixtape #64 (Latin)
2012 Jiggiri Records presents La Prole: Con Respeto A Mis Mayores
2013 El Que Sabe, Sabe

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135497167 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Jeffries D. (unspecified title)
  4. https://www.billboard.com/music/awards/2023-latin-grammy-winners-list-1235473553/
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  7. Barrio305.com.(1987)
  8. Վիճակագրություն