Կապույտ ալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կապույտ ալիք
Blue Crush
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, հասունացման պատմություն, սպորտային ֆիլմ, դրամա, ռոմանտիկ կատակերգություն և ռոմանտիկ ֆիլմ
Թվականօգոստոսի 8, 2002[1] և օգոստոսի 7, 2003[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ստոքվել[3][4][5][6]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր
Սցենարի հեղինակLizzy Weiss?, Ջոն Ստոքվել և Susan Orlean?[1]
ԴերակատարներՔեյթ Բոսուորթ[4][7][5][6][8], Միշել Ռոդրիգես[4][7][5][8], Մեթյու Դևիս[4][7][5][6], Sanoe Lake?[7], Mika Boorem?[4][7][5], Bruce Irons?[7], Coco Ho?[7], Ֆեյզոն Լավ[7], Frederick Patacchia?, Keala Kennelly?[7], Layne Beachley?[7], Megan Abubo?[7], Rochelle Ballard?[7], Tom Carroll?[7], Ֆիջի, Sage Erickson? և Jamie O'Brien?
ՕպերատորԴեվիդ Հինինգս
ԵրաժշտությունՓոլ Հասլինգեր
ՄոնտաժԷմմա Է․ Հիքոքս
Պատմվածքի վայրՀավայի
ԿինոընկերությունԻմեջին էնթերթայմենտ
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Կապույտ ալիք» (անգլ.՝ Blue Crush), 2002 թվականի ամերիկյան սպորտային ֆիլմ, որի ռեժիսորը Ջոն Ստոկվելն է։ Ֆիլմը նկարահանվել է Հավայան կղզիներում և նվիրված է սերֆինգին, հիմնված է Սյուզեն Օռլեանի՝ Outside ամսագրի համար գրված հոդվածի վրա[9]։

2011 թվականին դուրս է եկել շարունակությունը՝ «Կապույտ ալիք 2»ը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Մարիան ապրում է Հավայան կղզիներում, նա հայր չունի, իսկ մայրը իր երկրպագուի հետ փախել է Լաս Վեգաս։ Մարին տուն է վարձում, որտեղ ապրում է իր երկու ընկերուհիների՝ Իդենի ու Լինոյի, ինչպես նաև փոքրիկ քրոջ՝ Պենիի հետ։ Ընկերուհիները հավաքարար են աշխատում մեծ հյուրանոցում, իսկ Պեննին սովորում է դպրոցում։ Մարիան հաճախ է հակասություններ ունենում քրոջ հետ։ Պենին չի ենթարկվում նրան և կարծում է, որ մայրը իրենց լքել է Մարիի պատճառով։ Աղջիկները սիրում են սերֆինգ։ Էնն Մարիան նույնիսկ փորձել է զբաղվել պրոֆեսիոնալ սերֆինգով, սակայն մի քանի տարի առաջ մրցույթների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով նա վնասվածք էր ստացել՝ գլխով հարվածվելով ստորջրյա քարերին և դադարեցրել էր նոր սկսած կարիերան։ Իդենը փորձում է աջակցել ընկերուհուն և ստիպում է նրան շարունակել մարզումները, որպեսզի վերադառնա պրոֆեսիոնալ սերֆինգ։ Մարին իրեն անվստահ է զգում, նրան հետևում են նախկինում ունեցած ձախողման մտքերը։ Այնուամենայնիվ նա կանանց սերֆինգի առաջիկա մրցույթին մասնակցելու հրավեր է ստանում։ Նրա համար դա իր մասին հայտարարելու և իր վրա հովանավորների ուշադրությունը գրավելու հնարավորություն է։

Մի անգամ աղջիկների աշխատած հյուրանոցում բնակություն են հաստատում ֆուտբոլիստներ, որոնք արձակուրդներն անցկացնում են կղզիներում։ Էնն Մարիայի ուշադրությունը գրավում է մի համակրելի ֆուտբոլիստ։ Ավելի ուշ Մեթը նրան գտնում է լողափին և խնդրում իրեն սերֆինգ սովորեցնել: Մարին համաձայնվում է, քանի որ ֆինանսական դժվարություններ ուներ՝ կապաված հյուրանոցից հեռացման հետ։ Մեթը լավ էր վճարում, նաև իր ընկերներին էր բերում սերֆինգ սովորելու։ Մերին մտերմանում է նրա հետ։ Հասնում է այնտեղ, որ աղջիկը ողջ ազատ ժամանակը անցկացնում է նրա սենյակում։ Գործերի նման ընթացքը բարկացնում է Իդենին, քանի որ նա կարծում էր, որ մինչև մրցույթները մնացած ժամանակը պետք է ծախսել նրան պատրասվելու և ոչ թե հարուստ եկվոր տղաների վրա։ Ավանդական հավայական խնջույքի ժամանակ, որն անցկացվում էր հյուրանոցում, Մարին լսում է, թե ինչպես են իր մասին բամբասում ընկերուհիները և մյուս ֆուտբոլիստների կանայք։ Նա ընկնում է հուսահատության մեջ, քանի որ չգիտեր ինչ անել։ Նա կտոր-կտոր էր լինում հարաբերությունների միջև, որոնք ոչնչի չեն հանգեցնի և կավարտվեն սպորտսմենների արձակուրդի հետ և սերֆինգի մրցույթների, որոնց նա չի ուզում մասնակցել և վախենում է։

Հասնում է մրցույթի օրը, որոնք անցկացվում են Օահուի հյուսիսային ափին, որտեղ սերֆերներին սպասվում է դիմակայել հսկայական 6 մետրանոց ալիքներին։ Էննի Մարիան ամեն դեպքում մասնակցում է մրցույթին, բայց իրեն շատ անվստահ է պահում ջրի վրա և բաց է թողնում շատ լավ ալիքներ։ Մի ալիք ամեն դեպքում նա որոշում է նվաճել, բայց չի կարողանում ամեն ինչ լավ անել և ընկնում է տախտակից։ Հետո երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ ջրից մեծ ալիքների պատճառով, որոնք մեկը մյուսի հետևից ծածկում են նրան։ Այնուամենայնիվ հավաքած միավորները նրան բավականացնում են հաջորդ փուլ անցնելու համար։ Այդտեղ նույնպես նա շատ անվստահ է գործում։ Հասնելով այն բանին, որ նրան սկսում են խրախուսել իր մրցակիցները։ Էնն Մարիան անհաջող նվաճում է մի ալիք, սակայն նրա երկրորդ փորձը դառնում է իդեալական։ Հավաքած միավորները չեն բավականացնում, որ նա շարունակի մրցույթը, բայց, չնայած դրան, նրա վրա ուշադրություն են դարձնում հավանավորները և հրավիրում են թիմ։ Մարիայի նկարը նաև հայտնվում է սերֆինգի մասին ամսագրի շապիկին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բազմաթիվ իսկական սերֆերներ մասնակցել են ֆիլմում իրենց դերում․ Կիլա Կենելլի, Կորոլ Էնն Ֆիլիպս, Կոկո Խո, Ռոշել Բալարդ, Լեյն Բիչլի, Մեգան Աբուդո, Թոմ Կերրոլ, Բրյուս Այրոնս, Մակուա Ռոտման։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը լույս է ընծայվել 2002 թվականի օգոստոսի 16-ին Virgin Records-ում[10][11].

Music from the Motion Picture Blue Crush (2002)
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «If I Could Fall In Love»  Lenny Kravitz 4:23
2. «Rock Star» (Jason Nevins Remix Edit)N.E.R.D 3:50
3. «Party Hard»  Beenie Man 4:00
4. «Cruel Summer» (Blestenation Mix)Blestenation 5:13
5. «Big Love»  Chicken Josh Debear 3:48
6. «Daybreaker»  Beth Orton 3:54
7. «Everybody Got Their Something»  Nikka Costa 4:22
8. «Front 2 Back» (Fatboy Slim Remix)Playgroup 3:53
9. «And Be Loved»  Damian Marley 3:02
10. «Destiny»  Zero 7 5:40
11. «Firesuite»  Doves 4:37
47:09

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանման վրա ծախսվել է 25մլն դոլլար, ԱՄՆ-ում վարձակալությունից աշխատել է 40 մլն դոլլար և ևս 10 մլն դոլլար ողջ աշխարհում[12]։ Դրանով հանդերձ ֆիլմը ստացել է խառը արձագանքներ քննադատներից։ Rotten Tomatoes կայքում նրա վարկանիշը 61% է՝ 140 կարծիքների հիման վրա[13]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 61 բալ 100-ից՝ 33 քննադատների կարծիքների հիման վրա[14].

Ռոջեր Էբերթը ֆիլմին տվել է երեք աստղ՝ սյուժեն հանեմատելով «Շաբաթ երեկոյան տենդ»[15]ֆիլմի հետ։ Rolling Stone ամսագիրը ֆիլմին դրել է 4 աստղ։ Ինչպես նաև ամսագրում առանձնացրել էին սերֆինգի գրավիչ կադրեր[16]։ The A.V. Club ամսագրում նաև ուշադրություն էին դարձրել սերֆինգի տեսարանների վրա[17]։ The New York Times հայտնել է չեզոք կարծիք և այն դասել «Հասիր հաջողության» և «Չառլիի հրեշտակները» ֆիլմերի շարքին[18]։ Ավստրալիական Urban Cinefile կայքը նշում է, որ այս ֆիլմը նման չէ սովորական լողափային ֆիլմերին և ավելի թարմ է նայվում։ Կայքի կարծիքով սա միայն ֆիլմ չէ ամառվա և անվերջ զվարճանքների մասին, այլ կանացի ինքնորոշման վերաբերյալ դրակամ հղում է պարունակում[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]