Լի Բինբինը ծնվել է 1973 թվականի փետրվարի 27-ին Չինաստանի Հարբին քաղաքում։ Սկզբնական շրջանում Լիի մոտ դերասանուհի դառնալու ցանկություններ չեն եղել։ Դպրոցն ավարտելուց հետո, երբ պիտի ընդունվեր բարձրագույն ուսումնական հաստատություն, ընկերը խորհուրդ է տալիս ընդունվել Շանհայի դրամատիկական ինստիտուտ։ Առաջին կինոդեբյուտը եղել է Չժան Յուանի «Տասնյոթ տարի» ֆիլմում՝ 1999 թվականին։ 2007 թվականի օգոստոսի 26-ին դերասանուհին ստացել է «լավագույն դերասանուհի» տիտղոսը Չինաստանի ամենահեղինակավոր Խուաբյաո ցերեկույթի ժամանակ «Հանգույց» ֆիլմի համար։