Ջեֆ Ֆեյի
![]() անգլ.՝ Jeff Fahey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1952 (70 տարեկան) |
Ծննդավայր | Olean, Քատարոգաս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Joffrey Ballet? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, պարող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր |
Ջեֆ Ֆեյի (անգլ.՝ Jeffrey David «Jeff» Fahey , նոյեմբերի 29, 1952, Olean, Քատարոգաս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության դերասան, որը հայտնի է դարձել Կորուսյալները հեռուստասերիալում խաղացած Ֆրենկ Լապիդուսի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեֆ Ֆեյին ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 29-ին Նյու Յորք նահանգում՝ Օլինում։ Նրա ծնողներն ունեն իռլանդաամերիկյան ծագում[1]։ Նա ընտանիքի 13 երեխաներից վեցերորդն էր։ Մեծացել է Բուֆֆալո քաղաքում և ավարտել Father Baker’s High School։ 17 տարեկանում հեռացել է տնից և սկսել ճամփորդել ավտոստոպով[2]։ Սովորել է բալետի դպրոցում։
25 տարեկանում «Joffery Ballet» մրցույթում պարի համար կրթաթոշակ ստանալով՝ Ֆեյին սկսել է ելույթ ունենալ։ Ելույթ է ունեցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքի թատրոններում։ Իր առաջին գլխավոր դերը ստացել է հանրահայտ «One Life To Live» հեռուստասերիալում։
1985 թվականին «Սիլվերադո» ֆիլմում ստացել է Տայրիի դերը։ 1992 թվականին Ֆեյին և Փիրս Բրոսնանը խաղացել են «Գազոնահունձը» ֆիլմի գլխավոր դերերում։ 1995 թվականին նա խաղացել է «Դատական կատարածու» հեռուստասերիալի գլխավոր դերում։ 2008 թվականից սկսած Կորուսյալները հեռուստասերիալում խաղացել է Ֆրենկ Լապիդուսի դերը։ Ֆրենկը ուղղաթիռի օդաչուն է, բայց ավելի ուշ պարզվում է, որ նա աշխատել է նաև որպես ինքնաթիռի օդաչու։ Հեռուստասերիալում առաջին անգամ հայտնվել է չորրորդ եթերաշրջանում և մինչև հինգերորդ եթերաշրջանը նկարահանվել է որպես հրավիրված դերասան։ Հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում Ջեֆի կերպարը դառնում է գլխավոր հերոսներից մեկը[3]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1982–1985 | Մեկ կյանք ապրելու համար | One Life to Live | Գերի Քորելի |
1985 | Սիլվերադո | Silverado | Տայրի |
1985 | Ռեյմոնդ Գրեմի մահապատիժը | The Execution of Raymond Graham | Ռեյմոնդ Գրեմ |
1986 | Ալֆրեդ Հիչքոկը ներկայացնում է | The New Alfred Hitchcock Presents | Ռեյ Լի |
1986 | Մայամիի ոստիկանությունը | Miami Vice | Էդի Քեյ |
1988 | Պատասխան կրակ | Backfire | Դոնի ՄաքԷնդրյու |
1988 | Երկակի որոշում | Split Decisions | Ռեյ ՄաքԳվին |
1989 | Արյունակցական կապեր | True Blood | Ռեյմոնդ Տրուբլադ |
1990 | Արժանիներից վերջինը | The Last of the Finest | Ռիկի Ռոդրիգես |
1990 | Սպիտակամորթ որսորդ, սև սիրտ | White Hunter Black Heart | Փիտ Վերիլ |
1990 | Հետաքրքրասիրությունը սպանում է | Curiosity Kills | Մետյու Մանուս |
1993 | Կույր կողմը | Blindsided | Ֆրենկ ՄաքՔենե |
1993 | Խորամանկը | Quick | Մանսի |
1993 | Սպանությունների ցուցակ | The Hit List | Չարլի Պայկ |
1994 | Ազատ անկում | Freefall | Դեքս Դուլում |
2001 | Սառցե սիրտը | Cold Heart | Ֆիլ |
2008–2010 | Կորուսյալները | Lost | Ֆրենկ Լապիդուս |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
1986 | Ջեմինի | Դրամայում գլխավոր դերի լավագույն կատարում | Ռայմոնդ Գրեմի մահապատիժը | Առաջադրված |
1992 | Fangoria Chainsaw Awards | Լավագույն դերասան | Գազոնահնձիչը | Առաջադրված |
2010 | Gold Derby TV Award | Տարվա դերասանական անսամբլ | Կորուսյալները | Առաջադրված |
Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոն | Անվանի դերասան, դրամատիկ հեռուստասերիալ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Pergament Alan (1995-08-23)։ «Jeff Fahey, Hard-Working Lawman»։ Buffalo News։ Վերցված է 2007-12-10
- ↑ Jeff Fahey Biography
- ↑ «Fahey Joins Cast of 'Lost'», Entertainment Weekly Archived 2014-11-29 at the Wayback Machine..
- ↑ «Awards Database»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին։ Վերցված է 2016-11-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Джефф Фейхи (անգլ.) Internet Movie Database կայքում
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ