Հարպեր Հիլ
| Ծնվել է | մայիսի 17, 1966 (59 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ |
| Կրթություն | Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, Բրաունի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց, Bella Vista High School? և Հարվարդի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և քաղաքական գործիչ |
| Անդամություն | Alpha Phi Alpha |
Ֆրենկ Յուջին Հարպեր (անգլ.՝ Frank Eugene Harper, մայիսի 17, 1966, Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ), ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան։ Հիլ Հարպերը (անգլ.՝ Hill Harper) նրա պրոֆեսիոնալ կեղծանունն է։ Առավել հայտնի է «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք» հեռուստասերիալից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարպերը ծնվել է ԱՄՆ-ի Այովա նահանգի Այովա Սիթի քաղաքում՝ բժիշկ-հոգեբույժի՝ Հարի Հարպեր (անգլ.՝ Harry Harper) և Մերլին Հիլի (անգլ.՝ Marilyn Hill) ընտանիքում, որը Միացյալ Նահանգներում առաջին սևամորթ անեսթեզիոլոգներից մեկն էր[1][2][3]։ Հարպերը 7 տարեկանից ելույթ է ունեցել բեմերում։ 1984 թվականին նա ավարտել է Բելլա Վիստայի (անգլ.՝ Bella Vista High School) ավագ դպրոցը, այնուհետև գերազանց առաջադիմությամբ 1988 թվականի ավարտել է Բրաունի համալսարանը։
Գերազանցությամբ ավարտելով Հարվարդի համալսարանը՝ 1992 թվականին Հարպերը ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան, և պետական կառավարման մագիստրոսի աստիճան։ Հարվարդում գտնվելու ընթացքում նա Բոստոնի թատերական Բլեք ֆոլքս (անգլ.՝ Boston's Black Folks Theater Company) ընկերության անդամն էր, միակ հին և առավել հայտնի թատերական սևամորթ դերասաններով ընկերությունը ամբողջ երկրում[4]։
Այն ժամանակ երբ Հարպերը Հարվարդի ուսանող էր, նա ծանոթացել է ԱՄՆ-ի ապագա նախագահ Բարաք Օբամայի հետ[4]։ Հարպերը և Օբաման հանդիպել են բասկետբոլի խաղադաշտում և դարձել են մտերիմ ընկերներ։ Հարպերը ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի և պետական կառավարման մագիստրոսի աստիճաններ, այնուամենայնիվ, որոշել է չօգտագործել դրանք, և մեկնել Լոս Անջելես, որպեսզի շարունակի դերասանական կարիերան։ Նա 2009 թվականին արժանացել է պատվավոր դոկտորի կոչման Վեստֆելդի պետական քոլեջից (անգլ.՝ Westfield State College)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարպերը հանդիսանում է հինգ գրքի հեղինակ, որոնցից առաջինը հրատարակել է 2007 թվականին, իսկ վերջինը՝ 2013 թվականին։ Չորրորդ գիրքը գրելու ժամանակ Հիլի մոտ հայտնաբերել են վահանձև գեղձի քաղցկեղ։ Նրան հաջողվել է լիովին բուժվել[5]։ 2017 թվականին նա որդեգրել է Պիեր անունով տղայի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|---|
| 1993–94 | Ամուսնացած ... երեխաների հետ | Married… with Children | Ահարոն Միչել | 5 դրվագ |
| 1994 | Ուոկեր․ Տեխասի արդարադատությունը | Walker, Texas Ranger | Բի Ջեյ Մայս | Դրվագ 2.01 |
| Դդմագլուխը 2 | Pumpkinhead II: Blood Wings | Փիթեր | ||
| Բեվերլի Հիլզի արքայազնը | The Fresh Prince of Bel-Air | Դենա | Դրվագ 5.11 | |
| 1995 | Ուղիղ եթեր | Live Shot | Թոմի Գրիգ | Բոլոր 13 սերիաներ |
| 1996 | Նստիր ավտոբուս | Get on the Bus | Կսավյեր | Ֆիլմ |
| Նյու Յորքի ոստիկանությունը | NYPD Blue | Բո-Բո Թոմաս | Դրվագ 3.10 «The Blackboard Jungle» | |
| 1997 | Սթել | Steel | Սլեթս | Ֆիլմ |
| Անհաջողակը | Hav Plenty | Մայքլ Սիմոնս | Ֆիլմ | |
| 1998 | Զարմիկը | The Nephew | Չեդ Իգան-Վաշինգտոն | Ֆիլմ |
| Սիրելիս | Beloved | Հելլի | Ֆիլմ | |
| Նա լավ է խաղում | He Got Game | Կոուլման Բուգեր Սայքս | Ֆիլմ | |
| Մայրիկ Ֆլորայի ընտանիքը | Mama Flora’s Family | Դոն | Հեռուստաֆիլմ | |
| Այգու օր | Park Day | Սթիվ Ջոնսոն | Ֆիլմ | |
| 1999 | Անդունդի եզրին | In Too Deep | Բրիզի | Ֆիլմ |
| Սիրելի Ջեզաբել | Loving Jezebel | Թեոդորուս | Ֆիլմ | |
| Հոլիվուդի աշխատավորները | Slaves of Hollywood | Փիշեր Լավլեիս | Ֆիլմ | |
| 2000 | Քաղաքային հրեշտակներ | City of Angels | Բժիշկ Ուեսլի | Բոլոր 24 սերիաներ |
| Գանգեր | The Skulls | Ուիլ Բեկֆորդ | Ֆիլմ | |
| Այցելություն | The Visit | Ալեքս Ուոտերս | Ֆիլմ[6] | |
| 2002 | Դատ | The Court | Թրիստաֆոր Բել | Հեռուստասերիալ |
| Մահացու գոտի | The Twilight Zone | Պրոֆեսոր Ջոն Վուդրել | Դրվագ 1.03 «Shades of Guilt» | |
| 2003–04 | Օպերատիվ | The Handler | Դարնել | Բոլոր 16 սերիաներ |
| 2004 | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: Miami | Բժիշկ Շելդոն Խոկս | Դրվագ 2.23 |
| Հոգու սնունդ | Soul Food | Կելվին Չադվեյ | Դրվագ 5.03 «The Son Also Rises» և 5.08 «Angelitos Negros» | |
| Կլան Սոպրանո | The Sopranos | Բժիշկ Սթոքլի Դեվենպորտ | Դրվագ 5.05 | |
| 2004–13 | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Բժիշկ Շելդոն Հոկս | |
| 2005 | Լակավանա Բլյուզ | Lackawanna Blues | Ռուբեն | Հեռուստաֆիլմ |
| 4400 | The 4400 | Էդվին Մայույե | Դրվագ 2.08 | |
| Համաստեղություն | Constellation | Էրրոլ Հիկման | Ֆիլմ | |
| 2006 | Մակսն ու Ջոշը | Max and Josh | Ջոշ | |
| The Breed | Նոյ | Ֆիլմ | ||
| Վարձատրություն | Premium | Էդ | Ֆիլմ | |
| 2008 | Դա ստուգում չէ | This Is Not a Test | Կարլ | Ֆիլմ |
| Դժվար է գտնել լավ մարդ | A Good Man Is Hard to Find | Դեմիոն Մարշալ | ||
| 2009 | Խաղ | The Game | Իր դերով | Դրվագ 3.17 «Hill Street Blues» |
| 2010 | Հին մարգարեություն | Stonehenge Apocalypse | Բժիշկ Ջոսեֆ Լեշամ | Հեռուստասերիալ[7] |
| Սիրո երգ | For Colored Girls | Դոնալդ | Ֆիլմ | |
| 2011 | Մայրիկ, ես ուզում եմ երգել | Mama, I Want to Sing! | Ջեֆ Անդրեուս | |
| 2013–14 | Գաղտնի գործողություններ | Covert Affairs | Կոլդեր Մայքլս | Հեռուստասերիալ (4-5 սեզոն)[8] |
| 2013 | Միս Դիալ | Miss Dial | Խելացնոր մարդ | Ֆիլմ |
| Կամավորը | The Volunteer | Фильм | ||
| 1982 | 1982 | Թիմ Բրաուն | Ֆիլմ | |
| 2014 | Մեկ միլիարդ բաժնետոմս | Parts Per Billion | Ռիկ | Ֆիլմ |
| 2015 | Տիկին պետքարտուղար | Madam Secretary | Էիդան Համֆրի | Դրվագ 1.21 «The Kill List» |
| Երկրպագու | The Boy Next Door | Էդվարդ Ուորեն | Ֆիլմ | |
| Պաշտպանը (ֆիլմ, 2015) | Concussion | Կրիստաֆոր Ջոնս | Ֆիլմ | |
| Մթության շրջանները | Limitless | Գործակալ Սպելման Բոիլ | Հեռուստասերիալ | |
| 2017 | 2pac: Լեգենդ | All Eyez on Me | Ֆլոիդ | Ֆիլմ |
| 2017 | Լավ բժիշկը | The Good Doctor | Բժիշկ Մարկուս Էնդրյուս | Հեռուստասերիալ |
| 2018 | Հարցազրույց Աստծու հետ | An Interview with God | Գերի | Ֆիլմ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hill Harper: Biography, Latest News & Videos». TV Guide. Retrieved June 30, 2007.
- ↑ Huntley, Kristine (January 25, 2006). «Hill Harper». CSI Files. Retrieved May 10, 2007.
- ↑ Lynn (May 4, 2007). «Hill Harper is Much More Than Meets the Eye» Արխիվացված 2008-03-02 Wayback Machine. EveryJoe.com. Retrieved May 10, 2007.
- ↑ 4,0 4,1 Miller, Kiley (December 15, 2007). «Actor returns to Iowa for Obama» Արխիվացված 2014-12-17 Wayback Machine. The Hawk Eye. Retrieved November 30, 2011.
- ↑ Rhone, Nedra (August 22, 2011). «Actor Hill Harper cures his health and America’s wealth» Արխիվացված 2011-11-23 Wayback Machine. The Atlanta Journal-Constitution. Retrieved August 23, 2011.
- ↑ Scott, A. O. (December 15, 2000). «Overcoming Bitterness On the Way to Redemption». The New York Times. Retrieved November 30, 2011.
- ↑ Foy, Scott (June 9, 2010). «Watch a Preview of the Stonehenge Apocalypse!». DreadCentral. Retrieved June 10, 2010.
- ↑ Ng, Philiana (February 22, 2013). «CSI: NY Star Hill Harper Joins Covert Affairs as Series Regular». The Hollywood Reporter. Retrieved February 22, 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хилл Харпер — Актёрский состав «CSI: NY» կայքում CBS(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարպեր Հիլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մայիսի 17 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բեմական կեղծանուններ