4400

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4400
Изображение логотипа
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և առեղծվածների մասին հեռուստասերիալներ
ՍտեղծողRené Echevarria? և Scott Peters?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Summer Glau?, Ջեֆրի Քոմբս, Ջոել Գրեթչ, Ժակլին Մաքքենզի, Մահերշալա Ալի, Լորա Ալեն, Պատրիկ Ֆլուգեր, Մեգալին Էչիկանվոկե, Chad Faust?, Կաժ Էրիկ Էրիքսեն, Ֆերիս Սամանտա, Jenni Baird?, Brooke Nevin?, Conchita Campbell?, Կարինա Լոմբարդ, Բիլլի Քեմփբել, Փիթեր Քոյոթ և Դիլահանտ Գարեթ
ԵրաժշտությունAmanda Abizaid?
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ45
Էկրաններին էհուլիսի 11, 2004-ից սեպտեմբերի 16, 2007
ՀեռուստաալիքUSA Network[2]
ԴիստրիբյուտորCBS Television Distribution, Նեթֆլիքս և Xfinity Streampix?
Պատկերի ձևաչափ16:9

«Չորս հազար չորս հարյուր», գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ, ստեղծվել է «CBS» ընկերության կողմից։ Առաջին եթերաշրջանը ստեղծել է «Viacom Productions» ընկերությունը, իսկ երկրորդը՝ «Paramount Network Television»-ը։ Շոուն գրել են Սքոթ Փիթերսը և Ռենե Էչեվարիան։ 2004-2007 թվականներին թողարկվել է չորս եթերաշրջան և ավարտվել «Dead Zone» սերիալի հետ մեկտեղ՝ կապված «USA Network»-ի կողմից նոր նախագծերի թողարկման անհրաժեշտության հետ[3]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջոել Գրետչը և Ժակլին Մաքքենզին[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վտանգի գնահատման ազգային ղեկավարությունը», հանդիսանալով ազգային անվտանգության գործակալության ստորաբաժանում, քննում է 4400 հոգու վերադարձի գործը։ Վերջին 60 տարիների ընթացքում նրանց «առևանգել էին այլմոլորակայինները», և անսպասելիորեն միաժամանակ վերադարձել էին Սիեթլի մերձակայք։ Այդ մարդկանցից ոչ ոք չէր ծերացել և չէր հիշում, թե այդ տարիների ընթացքում իր հետ ինչ է տեղի ունեցել։ Հետաքննությանը մասնակցում է մի քանի գործակալ։ Սերիալի գլխավոր գործող անձինք են գործակալներ Թոմ Բոլդուինը և Դիանա Սքորիսը, նրանց անմիջական ղեկավար Դենիս Ռայլայդը առաջին եթերաշրջանում և Նինա Ջարվիսը՝ հաջորդներում, ինչպես նաև տեսության սենյակի խորհրդատու Մարկո Պաչելլան։

Վերադարձած մարդկանցից շատերը հանդիպում են խնդիրների՝ փորձելով հարմարվել նոր կյանքի ընթացքին, որից հետ էին մնացել մի քանի տարի։ Վերադարձածներից որոշների մոտ հայտնվում են պարանորմալ կարողություններ, այնպիսիք, ինչպիսիք են տելեկինեզը, հեռազգացությունը, պայծառատեսությունը և այլն։ Օրինակ՝ փորձնական սերիայում Շոն Ֆարրելը հանկարծ վերակենդանացնում է սատկած թռչնին։ Բացի այդ, 4400-ից մեկը՝ Լիլի Մուրը, բացահայտում է, որ այդ ժամանակահատվածի ընթացքում հղիացել է։

Առաջին եթերաշրջանի ավարտը՝ «Սպիտակ լույս»-ը, պարզում է, որ այդ 4400 հոգին առևանգվել էր ոչ թե վերերկրային քաղաքակրթության, այլ ապագա Երկրի մարդկանց կողմից։ Քայլ Բոլդուինը պետք է դառնար այն «ավետաբերը», որը կանխելու էր աղետը։

Երկրորդ եթերաշրջանում պարզ է դառնում, որ բոլոր 4400-ի գլխուղեղում կա պրոմիցին կոչվող նյարդային միջնորդանյութը, որն էլ հենց նրանց օժտում է այդ գերբնական կարողություններով։ Կառավարությունը, զգուշանալով, թե մարդկանց այդ մեծ խումբն ինչպես կօգտագործի իր ուժը, գաղտնի ներարկում է պրոմիցին-ինհիբիտոր, որն ազդում է նրանցից շատերի վրա, բայց ոչ նրանց, ում կարողություններն արդեն դրսևորվել էին։ Ինհիբիտորի կողմնակի ազդեցությամբ վերադարձածների մոտ առաջանում է մահացու վտանգավոր իմունային անբավարարություն։ Արդյունքում դեղամիջոցն ամբողջությամբ վերացվում է հակամարմինների կողմից, որը Քեվին Բուրհոֆը գտել էր Իզաբելի արյան մեջ։ Նրան երբեք չէր ներարկվել ինհիբիտոր[5][6]։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԴԲ-ի գործակալ Թոմ Բոլդուին - Ջոել Գրետչ
  • ՀԴԲ-ի գործակալ Դիանա Սքորիս - Ժակլին Մաքքենզի
  • Ռիչարդ Թայլեր, նախկին օդաչու - Մահերշալա Ալի
  • Լիլի Մուր Թայլեր, նախկին երիտասարդ մայր - Լաուրա Ալլեն
  • Շոն Ֆարրել, գործակալ Բոլդուինի զարմիկը - Պատրիկ Ֆլուգեր
  • Իզաբել Թայլեր - Մեգալին Էչիկանվոկե
  • Մայա Սքորիս, աղջիկ - Կոնչիտա Քեմբել
  • Նինա Ջարվիս - Ֆերիս Սամանտա
  • Ալանա Մարևա - Կարինա Լոմբարդ
  • Դենիս Ռայլանդ, գործակալ Բոլդուինի ղեկավարը - Փիթեր Քոյոթի
  • Ջորդան Քոլյեր - Բիլլի Քեմփբել
  • Թես Դորներ - Սամմեր Գլաու
  • Քայլ Բոլդուին, գործակալ Բոլդուինի որդին - Չադ Ֆաուսթ
  • Դեննի Ֆարելլ - Քայ-Էրիկ Էրիքսեն
  • Նիքի Հադսոն - Նեվին Բրուք
  • Էյփրիլ Սքորիս - Նատաշա Գրեգսոն Վագներ
  • Քեվին Բուրհոֆ - Ջեֆրի Քոմբս
  • Մեթյու Ռոս - Գարրետ Դիլլահանթ
  • Մարկո Պաչելլա - Ռիչարդ Կահան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. Sci-fi's TV future is looking brightUSA Today, 2004.
  3. «The 4400: Behind the Scenes News». USA Network. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «Veteran USA sci-fi shows vaporized». Reuters. 2007 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  5. Otterson, Joe (2018 թ․ նոյեմբերի 7). «The 4400 Reboot in Development at CW». Variety (magazine). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. Andreeva, Nellie (2018 թ․ նոյեմբերի 7). «The 4400 Reboot In the Works at The CW». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]