Ֆերիս Սամանտա
| Ծնվել է | նոյեմբերի 2, 1968 (57 տարեկան) կամ նոյեմբերի 2, 1969[1] (56 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | North Vancouver, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Սամանտա Ֆերիս (անգլ.՝ Samantha Ferris, նոյեմբերի 2, 1968 կամ նոյեմբերի 2, 1969[1], North Vancouver, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի, առավել հայտնի է «Գերբնական» հեռուստասերիալի Էլեն Հարվելի դերում և «Չորս հազար չորս հարյուր» սերիալի Նինա Ջերվիսի դերում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերիսը սկսել է իր կարիերան 1996 թվականից, և ձայնագրվել է ճապոնական անիմացիոն մուլտֆիլմում ՝անգլերեն լեզվով։ 1998 թվականին նա նկարահանվել է «Իժ» ֆիլմում։ 1999 թվականին խաղացել է «Stargate: SG-1» ֆիլմում։ Իսկ 2001 թվականին Ֆերիսը խաղացել է իր առաջին էական դերը լիամետրաժ «Եվ եկավ սարդը» ֆիլմում։
2005 թվականից մինչև 2006 թվականները Ֆերիսը խաղացել է «Չորս հազար չորս հարյուր» սերիալում։ Ապա 2006 թվականին նա նկարահանվում է «Ապացույցներ» սերիալում և «Գրեյի խնդիրները»։ Հետո նկարահանվել է «Գերբնական» ֆիլմի Էլեն Հարվելի դերում։ Նաև նկարահանվել է «Դևերի քաղաքը», «Սմութվիլի գաղտնիքները» և այլն։ 2007 թվականին Ֆերիսը խաղացել է «Վերականգնում», իսկ 2010 թվականին «Ավտոմեքենա սպանվածների համար»։ Ապա 2010 թվականին նկարահանվել է «Bigman» սարսափ ֆիլմում, նա գլխավոր դերում էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
| ||||||||||||||||