Ժակլին Մաքքենզի
Ժակլին Մաքքենզի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 24, 1967[1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սիդնեյ, Ավստրալիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
IMDb։ | ID 0571537 |
jacquelinemckenzie.com.au |
Ժակլին Մաքքենզի (անգլ.՝ Jacqueline Susan McKenzie, հոկտեմբերի 24, 1967[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժակլին Մաքքենզին ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 24-ին Սիդնեյում, Ավստրալիա։ Ավարտել է Սիդնեյի դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտը, որտեղ տարբեր ժամանակներում սովորել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մել Գիբսոնը, Ջուդի Դևիսը, Քեյթ Բլանշետը և Ջեֆրի Ռաշը[3]։ Ժակլինի առաջնելույթը կինոյում և թատրոնում կայացել է գրեթե միաժամանակ՝ 1987 թվականին։ Նրա առաջին ֆիլմն էր «Wordplay» (Բառախաղ), իսկ ներկայացումը՝ Գրիֆինի թատրոնի «Child Dancing» (Մանկական պար) ներկայացումը[4]։
Մեծ արձագանք է գտել նրա դերը «Սափրագլուխներ» (1992) ֆիլմում, որտեղ Ժակլինի գործընկերը դերասան Ռասել Քրոուն էր։ Այդ ֆիլմից հետո Ժակլին Մաքքենզինն սկսեցին անվանել Ավստրալիայի ամենահեռանկարային դերասանուհին։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Ժակլինը խաղացել է վեց դեր և արժանացել չորս մրցանակի ավստրալիական կինոքննադատների կողմից։ Նախ «This won't Hurt a Bit» ֆիլմում և «Stark» սերիալում խաղացած դերերի համար նա «Australian Film Institute Award»-ում արժանացել է երկու մրցանակի (1993 թվական)։ Այնուհետև՝ 1994 թվականին, Ժակլինը երկու դեր է խաղացել «The Battlers» հեռուստաֆիլմում և «Traps» կինոֆիլմում։ 1995 թվականին «Halifax f.p: Lies of the Mind» հեռուստաֆիլմում խաղացած դերի համար արժանացել է «Best Actress in a Television Drama» մրցանակի, իսկ «Angel Baby» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է «Best Actress in a Leading Role» մրցանակի։
1999 թվականին Ժակլինը նկարահանվել է ամերիկյան «Խորը կապույտ ծով» ֆիլմում և ստացել գրին քարտ՝ որպես ոչ սովորական ունակություններով հեռանկարային անձ։ Այդ ժամանակից ի վեր Ժակլին Մաքքենզին նկարահանվել է ամերիկյան կինոյում և հեռուստատեսությունում։ Ամենահիշվողը եղել է նրա գլխավոր դերը «4400» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է 2004-2007 թվականներին։ 2010 թվականին փոքր դեր է խաղացել «Հավայի 5.0» հեռուստասերիալում։
Ժակլինը զբաղվում է ոչ միայն դերասանական գործունեությամբ, այլև երաժշտությամբ։ 2007 թվականին նա ձայնագրել է մոտ վեց երգ, որոնք օգտագործվել են «4400» սերիալի եզրափակիչ եթերաշրջանում՝ որպես սաունդթրեք։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Մաքքենզին դուստր է ունեցել[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ Fitzgerald Michael (հունիսի 13, 2005)։ «From Punks to Peachy»։ Time Magazine: 60
- ↑ Van Den Nieuwenhof Liz (սեպտեմբերի 19, 1999)։ «The adventures of Jacqui McKenzie»։ Sunday: 12
- ↑ IMDb biography
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)
|