Նա լավ է խաղում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Նա լավ է խաղում
անգլ.՝ He Got Game
Նա լավ է խաղում (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա, հուուդ ֆիլմ, սպորտային ֆիլմ և ֆիլմ բանտի մասին
Թվականմայիսի 1, 1998 և հունվարի 21, 1999[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍպայկ Լի
ՊրոդյուսերՍպայկ Լի
Սցենարի հեղինակՍպայկ Լի
ԴերակատարներԴենզել Վաշինգտոն, Ռեյ Ալեն, Միլա Յովովիչ, Ռոզարիո Դոուսոն, Հիլլ Հարփեր, Ned Beatty?, Jim Brown?, Բիլ Նան, Lonette McKee?, Travis Best?, Ջոն Թուրթուրո, John Wallace?, Ռիք Ֆոքս, Walter McCarty?, Ջենիֆեր Էսպոսիտո, Չարլզ Բարքլի, Մայքլ Ջորդան, Ռեջի Միլեր, Շաքիլ Օ'Նիլ, Բիլ Ուոլթոն, George Karl?, John Thompson?, Kim Director?, Nolan Richardson?, Rick Pitino?, Սկոտի Պիպեն, Zelda Harris?, Ռոջեր Գուենվեր Սմիթ[2], Arthur J. Nascarella?[2], Լեոնարդ Ռոբերթս[2], Jade Yorker?[2], Jill Kelly?[2], Jamie Hector?[2], Chasey Lain?[2], Ջեյսի ՄակՔենզի[2], Christopher Wynkoop?[2], Ռոբին Ռոբերտս[2], Ռոն Սեֆաս Ջոնս[2] և Joseph Lyle Taylor?[2]
ՕպերատորMalik Hassan Sayeed?
ԵրաժշտությունԱարոն Կոպլենդ
ՄոնտաժԲերի Ալեքսանդր Բրաուն
Պատմվածքի վայրԲրուքլին
Նկարահանման վայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, Նյու Ջերսի և Հյուսիսային Կարոլինա
Կինոընկերություն40 Acres & A Mule Filmworks և Touchstone Pictures
Տևողություն136 րոպե

«Նա լավ է խաղում» (անգլHe got game), Սպայկ Լիի կողմից 1998 թվականին նկարահանված սպորտային դրամա։ Կինոնկարի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 1997 թվականի հուլիսից մինչև սեպտեմբերը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Դենզել Վաշինգտոնը, NBA-ի բասկետբոլիստ Ռեյ Ալենը, Միլա Յովովիչը, Ռոզարիո Դոուսոնը և այլք։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյք Շաթլսվորթը (Վաշինգտոն) կրում է ցմահ ազատազրկում՝ կնոջն անգիտակցաբար սպանելու պատճառով։ Ջեյքի որդին՝ Հիսուս Շաթլսվորթը (Ալեն), հոր բացակայության ընթացքում կարողանում է վերածվել մեծ հեռանկարներ ունեցող բասկետբոլիստի, ով հանդես է գալիս Բրուքլինում գտնվող Լինքոլնի անվան ավագ դպրոցի բասկետբոլային թիմում։ Հիսուսը դեռ չի կարողանում որոշել, թե դպրոցն ավարտելուց հետո որ համալսարանի առաջարկած կրթաթոշակային ծրագիրն է ընդունելու, իսկ շրջապատողները տեղ ու դադար չեն տալիս՝ անընդհատ հարցնելուվ, թե որտեղ է հանդես գալու։ Ջեյքը առաջարկություն է ստանում իր բանտապետից. նրան տրվելու էր կարճաժամկետ ազատություն, որի ընթացքում պետք է համոզեր բասկետբոլիստ որդուն հանդես գալու «Բիգ սթեյթ» համալսարանի թիմում, հաջողության դեպքում Շաթլսվորթ ավագին սպասվում էր պատժաժամկետի աննախադեպ թեթևացում։ Հիսուսը, սակայն, չէր ընդունում հոր գոյությունը և չափազանց մեծ ատելությամբ էր լցված հոր հանդեպ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուսի դերի համար ռեժիսոր Սպայկ Լին առաջ էր քաշել NBA-ի բասկետբոլիստներ Կոբի Բրայանտի, Թրեյսի Մակգրեյդիի, Ալեն Այվերսոնի, Քևին Գառնեթի և Ստեֆոն Մարբերիի թեկնածությունները։ «Միլոուքի Բաքս»-«Նյու Յորք Նիքս» հանդիպման խաղակեսին Լին որոշում է մոտենալ Ռեյ Ալենին և առաջարկել դերը։ Ալենը համաձայնում է և շուրջ ութ ամիս հաճախում դերասանական արվեստի մասնավոր պարապմունքների, քանի որ չուներ դերասանական փորձ[3]։

Ֆիլմի սկզբնամասում կամեո ձևավաչափով հանդես են գալիս NBA-ի բասկետբոլիստներ Շաքիլ Օ'Նիլը, Ռեջի Միլլերը, Բիլ Ուոլթոնը, Սկոտի Պիպենը, Մայքլ Ջորդանը, Չարլզ Բարքլին, մարզիչներ Ջորջ Կարլը, Ռիք Պիտինոն և մեկնաբան Դիք Վիթեյլը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film708_spiel-des-lebens.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. ««Նա լավ է խաղում» (1998)»։ Thisdistractedglobe.com։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19–ին 
  4. “”։ «Ջիզուս Շաթլսվորթ»։ «ՅուԹուբ»։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19–ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]