Ջենիֆեր Էսպոզիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջենիֆեր Էսպոզիտո
Jennifer Esposito.jpg
Ծնվել էապրիլի 11, 1973(1973-04-11)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Բրեդլի Քուփեր

Ջենիֆեր Էսպոզիտո (անգլ.՝ Jennifer Esposito, ապրիլի 11, 1973(1973-04-11)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսպոզիտոն ծնվել է Բրուքլինում։ Նրա մայրը դիզայներ էր, իսկ հայրն աշխատել է համակարգչային վաճառքի խորհրդատու, այնուհետև՝ երաժշտական պրոդյուսեր։ Սովորել է Սուրբ Թերեզայի և Սթաթեն Այլենդում գտնվող Մուրայի կաթոլիկ դպրոցներում։ Սովորել է Նյու Յորքի դերասանական ստուդիայում, աշխատել է որպես մատուցողուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Էսպոզիտոյի առաջին դերասանական աշխատանքը դարձել է ABС ալիքի «Քաղաք» սերիալում խաղացած էպիզոդիկ դերը, որից հետո դերասանուհին սկսել է նկարահանվել սերիալների և անկախ ֆիլմերի էպիզոդիկ դերերում։ Հայտնի է դարձել «Սփին Սիթի» կատակերգական սերիալում քաղաքապետի քարտուղարի՝ Սթեյսի Պատերնոյի դերից հետո։ Սերիալում նա սկսել է նկարահանվել 1997 թվականից։ Էսպոզիտոն սերիալի սցենարիստների հետ միասին ակտիվորեն մասնակցել է իր կերպարի մշակմանը, սակայն մեկուկես տարի անց մեծ կինոյում նկարահանումների համար լքել է նախագիծը։ Այդ ժամանակ նրան հաջողվել է խաղալ «Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» սարսափ ֆիլմի բարմենուհու և Սփայկ Լիի «Սեմի արյունոտ ամառը» ֆիլմի երգչուհի Ռուբիի դերերը։

2000-ական թվականներին Էսպոզիտոն շատ է նկարահանվել կինոյում և խաղացել երկրորդային պլանի հիմնական դերեր։ 2004 թվականին «Բախում» ֆիլմում «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակը շահած դերասանական կազմի հետ միասին խաղացել է Դոն Չիդլ հերոսի՝ ոստիկանի աղջկա դերը։ 2005-2006 թվականներին «Կապված» սերիալում, որը պատմում է Բրուքլինում բնակվող չորս քույերի մասին, Էսպոզիտոն խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան չի գոյատևել։ 2007-2009 թվականներին Էսպոզիտոն նկարահանվել է «Ո՞վ է Սամանտան» կատակերգական սերիալում, որտեղ խաղացել է Սամանտայի՝ հերոսուհի Քրիստինա Էփլգեյթի լավագույն ընկերուհու դերը։

Հիվանդություն և սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին «Կապույտ արյուն» ոստիկանական սերիալում նա ստացել է խուզարկու Ջեքի Կուրատոլայի դերը։

2012 թվականին՝ շոուի երրորդ եթերաշրջանի նկարահանումների սկզբին, նրա մոտ ախտորոշվել է ցելիակիա, և երբ դերասանուհին CBS ալիքի ղեկավարությանը պատմել է իր խնդրի մասին, նրանք որոշել են այլ նախագծերում աշխատելու անհնարինության պայմանագրով սերիալի նկարահանումներից նրան ուղարկել անժամկետ արձակուրդ[3]։ Ավելի վաղ նա ուշագնաց է եղել նկարահանումների ժամանակ և պրոդյուսերներին խնդրել է իրեն թույլ տալ մեկ շաբաթ հանգստանալ, սակայն նրանք կասկածել են դերասանուհու հիվանդության առկայությանը[3]։ 2012 թվականի հոկտեմբերի 21-ին նկարահանումներին վերադառնալ թույլ չտալու պատճառով նա ալիքին մեղադրել է «ամոթալի պահվածքի» մեջ[4] և լքել նախագիծը[5]։ Հետո նա դատարանին ալիքի դեմ ներկայացրել է հայց[6], իսկ հոկտեմբերի 26-ին իրավիճակը թեժացել է, երբ դերասանուհին ալիքին մեղադրել է ռասիզմի մեջ[7]։

Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Էսպոզիտոն նկարահանվել է «Տաքսի։ Հարավային Բրուքլին» կարճաժամկետ սերիալում։ 2015 թվականին միացել է «Սիրուհիներ» սերիալի երրորդ եթերաշրջանին[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսպոզիտոն ամուսնալուծվել է երկու անգամ։ 2006-2007 թվականներին ամուսնացած է եղել դերասան Բրեդլի Քուփերի հետ[9], իսկ 2014-2016 թվականներին՝ մոդել և ներդրող Լուի Դաուլերի հետ[10][11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997-1999 ս Սփին Սիթի Spin City Սթեյսի Պատերնո
1998 ֆ Նա լավ է խաղում He Got Game օրիորդ Ջանուս
1998 ֆ Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ I Still Know What You Did Last Summer Նենսի
1999 ֆ Սեմի արյունոտ ամառը Summer of Sam Ռուբի
2000 ֆ Դրակուլա 2000 Dracula 2000 Սոլինա
2001 ֆ Մի ասա ոչ մի բառ Don't Say a Word խուզարկու Սանդա Քեսիդի
2002 ֆ Վերամարմնացման վարպետը The Master of Disguise Ջենիֆեր Բեյքեր
2002 ֆ Հակառակ քայլ Backflash Հարլի
2004 ֆ Նյույորքյան տաքսի New York Taxi Մարտա Ռոբինսոն
2004 ֆ Բախում Crash Ռիա
2004 ֆ Ամուսնալուծությունների հանրագիտարան Breakin' All the Rules Ռիտա Մոնրո
2005-2006 ս Կապված Related Ջինի Սորելի
2007-2009 ս Ո՞վ է Սամանտան Samantha Who? Անդրեա Բելադոնա
2010-2012 ս Կապույտ արյուն Blue Bloods խուզարկու Ջեքի Կուրատոլա
2014 ս Տաքսի։ Հարավային Բրուքլին Taxi Brooklyn Մոնիկա Պենա
2015 ս Սիրուհիներ Mistresses Կալիստա Ռեյնս
2016-2017 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին NCIS Ալեքսանդրա «Ալեքս» Քվին
2019 ս Տղաները The Boys ԿՀՎ լրտես Սյուզեն Ռեյնոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Aussiello Michael (21 October 2012)։ «Blue Bloods' Jennifer Esposito Departs Show, Slams CBS For Its 'Shameful Behavior'»։ TVLine.com via Yahoo News։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 21 October 2012 
  4. «'Blue Bloods' Jennifer Esposito accuses CBS of 'shameful behavior' after report of departure»։ Entertainment Weekly։ 21 октября 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-24-ին։ Վերցված է 2012-10-26 
  5. Erin Carlson (21 октября 2012)։ «Jennifer Esposito Leaves 'Blue Bloods,' Blasts CBS for 'Absolutely Shameful Behavior'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-26 
  6. «Does Sidelined 'Blue Bloods' Star Jennifer Esposito Have a Case Against CBS? (Analysis)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-26 
  7. Matt Richenthal (26 октября 2012)։ «Megan Boone Cast on Blue Bloods, Jennifer Esposito Accuses CBS of Racism»։ TVfanatic։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է 2012-10-26 
  8. «Jennifer Esposito Joins the Cast of Mistresses»։ People։ Վերցված է 2015-06-21 
  9. Finn, Natalie (2019-02-26)։ «The History of Bradley Cooper and Jennifer Esposito's 4-Month Marriage»։ E! News (անգլերեն) 
  10. Takeda, Allison (2014-11-18)։ «Jennifer Esposito Married: Actress Weds Louis Dowler»։ Us Weekly (անգլերեն) 
  11. Furdyk, Brent (2016-05-29)։ «Case Dismissed: Jennifer Esposito Slams Reports She Fled Country Over $43-Mil Lawsuit»։ ETCanada (անգլերեն)