Ալեն Այվերսոն
|
Allen Iverson | ||
Այվերսոնը 2008 թվականին | ||
| Դիրքը | Խաղարկող / հարձակվող պաշտպան | |
|---|---|---|
| Համար | № 3, 1 | |
| Ի ծնե տրված անունը | Ալեն Իզեյլ Այվերսոն Allen Ezail Iverson | |
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 7, 1975 (51 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Ազգություն | ||
| Հասակ | 183 սմ | |
| Քաշ | 75 կգ | |
| Դրաֆթի տարի | 1996 / ռաունդ` 1 / ռնտր.` 1-ին | |
| Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս | |
Կարիերայի պատմություն | ||
Մրցանակներ | ||
| ||
Ալեն Իզեյլ Այվերսոն (անգլ.՝ Allen Ezail Iverson, հունիսի 7, 1975[1][2][3][…], Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[1][4]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, պաշտպան։ Մինչև Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես գալը՝ Այվերսոնը հաճախել է Բեթելի ավագ դպրոց, որտեղ ունեցել է երկսպորտային կարիերա՝ խաղալով և՛ բասկետբոլ, և՛ ամերիկյան ֆուտբոլ։ Ընդ որում երկու սպորտաձևում էլ հաղթել է այսպես կոչված «Ասոշիեդ պրեսի վարկածով տարվա ավագ դպրոցի լավագույն խաղացող» (The Associated Press High School Player of the Year) մրցանակը և Վիրջինիա նահանգի 1-ին դիվիզիայի առաջնությունները։
Ավագ դպրոցից հետո ընդունվել է Ջորջթաունի համալսարան, որտեղ անցկացրել է երկու տարի և գրանցել համալսարանային առաջնության ռեկորդ՝ միջին միավորների քանակով (22,9 մ/խ)։ Համալսարանային առաջնության ընթացքում երկու անգամ արժանացել է տարվա պաշտպանի մրցանակին[5]։
Հաջող համալսարանային կարիերայից հետո մուտք է գործել 1996 թվականի NBA դրաֆթ, որի առաջին իսկ համարի ներքո ընտրվել է «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսի» կողմից[6]։ Մեկնարկային՝ 1996–97 խաղաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։ Մասնագիտական կարիերայի ողջ ընթացքում 11 անգամ ճանաչվել է աստղ, ընդ որում՝ 2001 և 2005 թվականներին հաղթել է Բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը (All-Star MVP award)։
Չնայած բասկետբոլիստի համար կարճ հասակին՝ Այվերոնը կանոնավոր առաջնությունների խաղերում միջինում բերում էր 26,7 միավոր, իսկ փլեյօֆֆների ժամանակ՝ 29,7 միավոր։ 2000–01 խաղաշրջանում ճանաչվել է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող, ինչպես նաև նույն տարի թիմն առաջնորդել է դեպի 2001 թվականի NBA-ի գերեզրափակիչ։
Ակումբային կարիերայից զատ, ներկայացրել է Միացյալ Նահանգները 2004 թվականի Աթենքի ամառային օլիմպիական խաղերում` նվաճելով բրոնզե մեդալ։ Խաղացել է նաև Դետրոյթ Փիստոնսի, «Մեմֆիս Գրիզլիսի» և «Դենվեր Նագեթսի» կազմում։
2008 թվականին Ալեն Այվերսոնը «ESPN»-ի կողմից ճանաչվել է որպես NBA-ի պատմության 5-րդ մեծագույն պաշտպանը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://espn.go.com/nba/player/splits/_/id/366/allen-iverson
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ FIBA database
- ↑ http://espn.go.com/nba/player/stats/_/id/366/allen-iverson
- ↑ «Ալեն Այվերսոն». Ջորթաունի համալսարանի բասկետբոլային արխիվ. Դեկտեմբերի 3, 2010 թ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է Նոյեմբերի 19, 2011 թ.-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|work= - ↑ «Այվերսոնը վերադարձել է». ESPN. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29–ին-ին.
- ↑ «Դեյլի թայմ` Special Edition – Բոլոր ժամանակների մեծագույն պաշտպանները». ESPN. Վերցված է 2008 թ․ մարտի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-01-28 Wayback Machine(անգլ.)
- Ալեն Այվերսոնի էջը NBA.com կայքում
- Եվրագավաթի առաջնության էջը Արխիվացված 2010-11-27 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Այվերսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Հունիսի 7 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Դենվեր Նագեթսի բասկետբոլիստներ
- Ջորջթաունի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի բասկետբոլիստներ
- Մեմֆիս Գրիզլիսի բասկետբոլիստներ
- Դետրոյթ Փիստոնսի բասկետբոլիստներ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ