Jump to content

Միլուոքի Բաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միլոուքի Բաքսից)
Միլուոքի Բաքս
Միլուոքի Բաքս պատկերանիշ
Միլուոքի Բաքս պատկերանիշ
ԼիգաներNBA
Հիմնադրում1968 թ.
ՊատմությունՄիլուոքի Բաքս
(1968-այժմ)
Մարզադաշտ Բրեդլի սենթր
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
Ակումբի գույներՄուգ կանաչ, բաց դեղնագույն, բաց կապույտ, սև, սպիտակ
                        
ՆախագահՓիթեր Ֆային
ՍեփականատերՈւեսլի Էդենս
Մարկ Լեյսրի
Գլխավոր մարզիչՄայք Բուդենհոլզեր
Առաջնություններ2 (1971, 2021)
Կոնֆերենցիոն տիտղոսներ3
արևմտյան՝ 2 (1971, 1974)
արևելյան՝ 1(2021)
Դիվիզիոն տիտղոսներ16 (1971, 1972, 1973, 1974, 1976, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 2001, 2019, 2020, 2021))
Հավերժացված8 (1, 2, 4, 8 10, 14, 16, 32, 33)
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Միլուոքի Բաքս» (անգլ.՝ Milwaukee Bucks), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի կենտրոնական դիվիզիոնում։

Հիմնադրվել է 1968 թվականին, լիգայի ընդլայնման շրջանակներում։ Երկար տարիներ ակումբի սեփականատերն էր ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սենատոր Հերբ Կոլը։ 2014 թվականին ակումբի բաժնեմասերի վերահսկիչ փաթեթը վաճառվել է միլիարդատեր գործարարներ Ուես Էդենսի և Մարկ Լեսրիի Հեդջ հիմնադրամին։

Պատմության ընթացքում «Բաքսը» 2 անգամ նվաճել է NBA-ի գավաթը (1971, 2021), երեք անգամ Արևելյան կոնֆերենցիայի (1971, 1974, 2021) և 16 անգամ՝ կենտրոնական դիվիզիայի տիտղոսները (1971–1974, 1976, 1980–1986, 2001, 2019, 2020, 2021)։

Ակումբի պատմության առավել հայտնի մարզիկներից են Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Սիդնի Մոնքրիֆը, Օսկար Ռոբերթսոնը, Գլեն Ռոբինսոնը, Ռեյ Ալենը, Սեմ Կասելը, Ջունիոր Բրիջմանը, Մայքլ Ռեդը, Վին Բեյքերը, Յաննիս Ադետոկունբոն և այլք։ «Բաքսի» կազմում Աբդուլ-Ջաբարը և Յաննիս Ադետոկունբոն արժանացել են ամենաարժեքավոր խաղացողի (MVP) տիտղոսին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]