Տորոնտո Ռեպտորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորոնտո Ռեպտորս
Տորոնտո Ռեպտորս պատկերանիշ
Լիգաներ NBA
Հիմնադրում 1995 թ.
Պատմություն Տորոնտո Ռեպտորս
(1995- այժմ)
Մարզադաշտ Էյր Քենըդա սենթըր
(1999 թ.-ից)
Տեղագրություն Կանադա Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Ակումբի գույներ                    
Նախագահ Մասայ Ուջիրի
Սեփականատեր Maple Leaf Sports & Entertainment
Գլխավոր մարզիչ Դուեյն Քեյսի
Առաջնություններ 0
Կոնֆերենցիոն տիտղոսներ 0
Դիվիզիոն տիտղոսներ 3 (2007, 2014, 2015)
Հավերժացված Բացակայում են
Կայք
Համազգեստ
Kit body torontoraptorsh.png
Տան դաշտ jersey
Kit shorts torontoraptorsh.png
Team colours
Տան դաշտ
Kit body torontoraptorsa.png
Մրցակցի դաշտ jersey
Kit shorts torontoraptorsa.png
Team colours
Մրցակցի դաշտ
«Ռեպտորսի» տնային հադիպումներից մեկի ժամանակ

«Տորոնտո Ռեպտորս» (անգլ.՝ Toronto Raptors), կանադական պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Տեղակայված է Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում և հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի ատլանտիկ դիվիզիոնում։

Հիմնադրվել է 1995 թվականին՝ որպես հավելյալ թիմ Կանադայից։ Երբ նույն թվականին ստեղծված «Վանքովեր Գրիզլիսը» տեղափոխվում է Մեմֆիս (2001), «Ռեպտորսն» ինքնստիքյան դառնում է Միացյալ Նահանգներից դուրս տեղակայված միակ NBA-ի ակումբը։

Ի սկզբանե բասկետբոլիստներն անցկացնում էին ընկերական խաղեր «SkyDome» մարզապալատում, սակայն 1999 թվականին տեղափոխվեցին նոր՝ «Air Canada Centre» մարզապալատ։ Սեփականտերը «Maple Leaf Sports & Entertainment»-ն էր, ում նաև պատկանում էին «Տորոնտո Մեյփլ Լիֆս» և «Տորոնտո Մարլիս» տափօղակով հոկեյի ակումբները, ինչպես նաև՝ «Տորոնտո» ֆուտբոլային ակումբը։

Ինչպես լիգայի թիմերի մեծամասնությունը, «Ռեպորտսն» առաջին տարիների խաղերին թույլ էր հանդես գալիս և միայն 3 տարի անց Վինս Կարտերին ձեռքբերելուց հետո կարողացավ բարելավվել իր վիճակը։ Կարտերն այդ ժամանակ առաջատար խաղացողներից էր։ Շնորհիվ նրա, «Ռեպորտսը» հասավ Արևելյան կոնֆերանսի կիսաեզրափակիչ, որը թիմում գրանցված լավագույն արդյունքն էր։ Երբ Կարտերը լքեց ակումբը, «Ռեպորտսի» առաջատար դարձավ Քրիս Բոշը, ով հանդես էր գալիս 4-րդ համարի ներքո։ Բայց նրա հետ էլ ակումբը չէր գրանցում լավ արդյուներքներ։ Շատ բան փոխվեց ակումբի կառավարչի՝ Բրայան Կոլանժելոյի նշանակումից հետո։ Նա զգալի փոփոխություններ կատարեց, ինչն էլ օգնեց խմբին գրավել 1-ին տեղը 4 տարվա անհաջողություններից հետո։ Սակայն 2-րդ հաջող տարիներից հետո ակումբը կրկին ձախողվեց և չկարողացավ դուրս գալ փլեյ օֆֆ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]