Քավայ Լեոնարդ
![]() Kawhi Leonard | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | թեթև հարձակվող/ Հարձակվող պաշտպան | |
Համար | № 2 | |
Ի ծնե տրված անունը | Քավայ Էնթոնի Լեոնարդ Kawhi Anthony Leonard | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 29, 1991 (31 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 104 կգ | |
Դպրոց | Մարտին Լյութեր Քինգի անվան ավագ դպրոց (Ռիվերսայդ, Կալիֆորնիա) | |
համալսարան | Սան Դիեգոյի նահանգային համալսարան (2009–2011) | |
Դրաֆթի տարի | 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 15-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ինդիանա Փեյսերս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Քավայ Էնթոնի Լեոնարդ (անգլ.՝ Kawhi Anthony Leonard, հունիսի 29, 1991, Ռիվերսայդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում, որպես թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։
Ծնվել է Ռիվերսայդ բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ) և հաճախել տեղի՝ Մարտին Լյութեր Քինգի անունը կրող ավագ դպրոցը, որտեղ խաղալու տարիներին թիմակցել է «Չիկագո Բուլսի» ներկայիս բասկետբոլիստ Թոնի Սնելի հետ։ 2009 թվականին՝ իր ավարտական տարում Լեոնարդը ճանաչվում է «Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա»[1]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունել է Սան Դիեգոյի նահանգային համալսարանից ստացված կրթաթոշակային ծրագիրը, որի բասկետբոլային թիմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ առաջին և երկրորդ ուսումնական տարիներում ունենալով համապատասխանաբար 12, 7 և 15, 5 միավոր/խաղ միջին ցուցանիշը։
Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի 15-րդ ընտրությամբ՝ «Ինդիանա Փեյսերսի» կողմից, սակայն փոխանակման արդյունքում տեղ է գտել «Սան Անտոնիոյի» կազմում[2]
NBA-ի 2011 թվականի տխրահռչակ լոկաուտից անմիջապես հետո Լեոնարդը պայմանագիր է կնքում «Սփըրսի» հետ[3]։
2014 թվականին, «Սփըրսի» կազմում նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև արժանացել Գերեզրափակչի MVP-ի կոչմանը։
7 տարի անց, 2018 թվականին տեղափոխվել է «Տորոնտո Ռեպտորս», որի կազմում անցկացրել ընդամենը մեկ մշրցաշրջան՝ նույն տարում նվաճելով NBA-ի երկրորդ չեմպիոնական տիտղոսը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դայմոնդ Լենգ (Ապրիլի 15, 2011)։ «SDSU-ն կորցնում է Քավայ Լեոնարդին և վերջինիս հավաքագրողին»։ «ESPN»։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2011
- ↑ «NBA դրաֆթի փոխանակումներ։ Փեյսերսը Ջորջ Հիլի դիմաց Լեոնարդին փոխանցում է Սփըրսին»։ «Սպորտինգ նյուզ»։ Հունիսի 23, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-01-ին։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2011
- ↑ Թիմ Լեոնարդ (Դեկտեմբերի 11, 2011)։ «Քավայը պայմանագիր է կնզում Սփըրսի հետ»։ Սան Անտոնիո Սփըրս-նյուզ։ Վերցված է Դեկտեմբերի 21, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում(անգլ.)
|
|