Ռիվրսայդ (Կալիֆոռնիա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1870 թ. | ||
Մակերես | 211,181608 կմ², 210,940756 կմ² | ||
ԲԾՄ | 827 ֆուտ | ||
Բնակչություն | ▲314 998 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | PDT?, UTC-8 և UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 951 | ||
Փոստային ինդեքսներ | 92501–92509, 92513–92519, 92521–92522 | ||
Պաշտոնական կայք | riversideca.gov(անգլ.) | ||
| |||
Ռիվրսայդ (անգլ.՝ Riverside), քաղաք ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է այդ նահանգի հարավային մասում՝ «Ներքին կայսրություն» անվանումը կրող մետրոպոլիսային տարածքում։ Մաս է կազմում նաև Մեծ Լոս Անջելեսին (Լոս Անջելեսի գործարար թաղամասից հեռավորությունը կազմում է մոտավորապես 55 կիլոմետր)։ Մոտ է նաև Լոս Անջելեսի ու Օրինջի շրջաններին, իսկ Խաղաղ օվկիանոսից հեռու է ընդամենը 47 մղոն[2]։ Ռիվրսայդ (անգլերենից թարգմանած՝ նշանակում է «Գետակողմյա») է անվանվել Սանտա Անա գետից այն կողմ գտնվելու պատճառով[3]։ Ներքին կայսրության և Ռիվրսայդ շրջանի ամենամարդաշատ բնակավայրն է. 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 303.871[4]: Այդ ցուցանիշով 12-րդ տեղն է գրավում Կալիֆոռնիա նահանգում և 58-րդ տեղը՝ ԱՄՆ-ում։ Զբաղեցնում է 210,9 քառակուսի կիլոմետր տարածք, որից 210,1 քառակուսի կիլոմետրը՝ ցամաքային, 0,8 քառակուսի կիլոմետրը՝ ջրային[5]։
Ռիվրսայդը հիմնադրվել է 1870-ական թվականների սկզբներին, քաղաքի կարգավիճակ ստացել 1883 թվականի հոկտեմբերի 11-ին[6]։ Կալիֆոռնիայում ցիտրուսային մգերի արտադրության օրրանն է։ Համբավվել է նաև նրանով, որ այստեղ է գտնվում Միշն Ինն իջևանատնային համալիրը (The Mission Inn Hotel & Spa), որը Mission Revival Style կոչվող ճարտարապետական ոճով կառուցված ամենաընդարձակ շինությունն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում[7]։
Համբավավոր մյուս կառույցը Կալիֆոռնիայի համալսարանն է, որի հարկի տակ հյուրընկալվել է նաև քաղաքային մարզահամալիրը (Riverside Sports Complex): Ուշագրավ մյուս տեսարժանություններից հիշատակման են արժանի հատկապես կատարողական արվեստների կենտրոնը (Fox Performing Arts Center), քաղաքային թանգարանը, լուսանկարչության կալիֆոռնիական թանգարանը, ցիտրուսային բույսերի կալիֆոռնիական պետական և պատմական այգին, պատմական և եզակի նարնջենին (Parent Washington Navel Orange Tree)[8]:
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-2015 թվականների տվյալների միջինացմամբ՝ ռիվրսայդցիների 58,71 %-ի տնային խոսակցական լեզուն եղել է անգլերենը, 33,69 %-ինը՝ իսպաներենը, 1,18 %-ինը՝ չինարենը, 0,96 %-ինը՝ վիետնամերենը, 0,92 %-ինը՝ տագալոգը, 0,78 %-ինը՝ կորեերենը, 0,58 %-ինը՝ արաբերենը և 3,17 %-ինը՝ այլ լեզուներ[11]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիվրսայդ (1981–2010 normals, extremes 1893–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 94 (34) |
94 (34) |
102 (39) |
105 (41) |
110 (43) |
118 (48) |
118 (48) |
113 (45) |
115 (46) |
109 (43) |
100 (38) |
94 (34) |
118 (48) |
Միջին բարձր °F (°C) | 66.5 (19.2) |
67.2 (19.6) |
71.0 (21.7) |
75.3 (24.1) |
80.2 (26.8) |
84.8 (29.3) |
92.9 (33.8) |
94.3 (34.6) |
90.3 (32.4) |
81.8 (27.7) |
73.8 (23.2) |
66.6 (19.2) |
78.8 (26) |
Միջին ցածր °F (°C) | 43.3 (6.3) |
44.2 (6.8) |
46.5 (8.1) |
50.4 (10.2) |
55.6 (13.1) |
59.7 (15.4) |
63.9 (17.7) |
64.5 (18.1) |
61.9 (16.6) |
54.9 (12.7) |
46.9 (8.3) |
42.5 (5.8) |
52.9 (11.6) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 18 (−8) |
24 (−4) |
25 (−4) |
29 (−2) |
33 (1) |
35 (2) |
41 (5) |
40 (4) |
37 (3) |
30 (−1) |
23 (−5) |
21 (−6) |
18 (−8) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.09 (53.1) |
2.51 (63.8) |
1.66 (42.2) |
0.77 (19.6) |
0.15 (3.8) |
0.08 (2) |
0.04 (1) |
0.11 (2.8) |
0.13 (3.3) |
0.51 (13) |
0.83 (21.1) |
1.45 (36.8) |
10.33 (262.4) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 5.5 | 5.9 | 5.1 | 2.5 | 1.0 | 0.3 | 0.5 | 0.3 | 1.0 | 1.7 | 2.7 | 3.9 | 30.4 |
աղբյուր: NOAA (temperature normals and records at Riverside Municipal Airport, precipitation normals at "Riverside Fire STN 3" ()[12][13][14] |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիվրսայդը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[15]։
Կուաուտլա (իսպ.՝ Cuautla), Մեքսիկա
Էնսենադա, Մեքսիկա
Սենդայ (ճապ.՝ 仙台市), Ճապոնիա
Հայդարաբադ (հինդի՝ हैदराबाद, անգլ.՝ Hyderabad, տելուգու՝ హైదరాబాదు), Հնդկաստան
Ցզյանմին ( չինարեն հեշտ. 江門 , պինին: Jiāngmén), Չինաստան
Կաննամգու, Հարավային Կորեա[16]
Օբուասի, Գանա
Էռլանգեն, Գերմանիա
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Durian, Hal (2013). True Stories of Riverside and the Inland Empire. Charleston, SC: The History Press. 978-1-6094-9773-6.
- Hall, Joan H. (2003). Cottages, Colonials and Community Places of Riverside, California. Riverside, CA: Highgrove Press. 0-9631618-5-7.
- Klotz, Esther H.; Hall, Joan H. (2005). Adobes, Bungalows, and Mansions of Riverside, California. Riverside, CA: Highgrove Press. 0-9631618-6-5.
- Klotz, Esther H. (1972). Riverside and the Day the Bank Broke. Riverside, CA: Rubidoux Press.
- Lech Steve (2007)։ Riverside 1870–1940։ Charleston, SC: Arcadia Publishing։ ISBN 978-0-7385-4716-9։ OCLC 127273299
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ calculate travel time։ «Flight Distance from Riverside, CA to Laguna Beach, CA»։ Travelmath.com։ Վերցված է February 8, 2013
- ↑ Gunther, pages 427–429.
- ↑ «California Trend Report 2: State and Complete Places»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-24-ին։ Վերցված է 10. 9. 2012.
- ↑ GCT-PH1 - Population, Housing Units, Area, and Density: 2010 - State -- Place and (in selected states) County Subdivision» (em inglês). United States Census Bureau. Consultado em 21 de setembro de 2011
- ↑ «California Cities by Incorporation Date». California Association of Local Agency Formation Commissions. Consultado em 29 de setembro de 2012. Arquivado do original (Word) em 17 de outubro de 2013
- ↑ «Riversideca.gov»
- ↑ [1] August 5, 2004
- ↑ https://web.archive.org/web/20200805165953/http://censusviewer.com/city/CA/Riverside։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին .
- ↑ https://web.archive.org/web/20171110075327/http://censusviewer.com/state/CA։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-10-ին .
- ↑ https://archive.today/20200213134456/https://factfinder.census.gov/bkmk/table/1.0/en/ACS/15_5YR/B16001/1600000US0662000։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-13-ին .
- ↑ «NOWData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 2018-04-18
- ↑ «Station Name: CA RIVERSIDE MUNI AP»։ National Oceanic & Atmospheric Administration։ Վերցված է 2018-04-18
- ↑ «CA Riverside Fire STN 3»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 2018-04-18
- ↑ International Relations Archived 2012-05-16 at the Wayback Machine. Riverside, California (անգլ.)
- ↑ https://web.archive.org/web/20120820210808/http://www.riversideca.gov/mayor/gallery-2010.asp։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-20-ին .
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռիվրսայդ (Կալիֆոռնիա) Վիքիպահեստում |
---|
- {{{1}}} Ռիվրսայդ (Կալիֆոռնիա). պաշտոնական կայք
- Riverside History
Riverside travel guide from Wikivoyage
|