Սերժ Իբակա
![]() Serge Ibaka | |||||
![]() | |||||
Ակումբ | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | ||||
Համար | № 25 | ||||
Ի ծնե տրված անունը | Սերժ Ջոնաս Իբակա Նգոբիլա Serge Jonas Ibaka Ngobila | ||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 18, 1989 (35 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Ազգություն | ![]() ![]() | ||||
Հասակ | 2,01 մ | ||||
Քաշ | 111 կգ | ||||
Դրաֆթի տարի | 2008 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 24-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Սիեթլ Սուպերսոնիքս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
![]() ![]() ![]() → ![]() ![]() ![]() ![]() ↳ ![]() ![]() | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Սերժ Ջոնաս Իբակա Նգոբիլա[1][2] (անգլ.՝ Serge Jonas Ibaka Ngobila, սեպտեմբերի 18, 1989[3], Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն), կոնգոյացի և իսպանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբում՝ որպես կենտրոնական և ծանր հարձակվող։
Ծնվել է Կոնգոյի Հանրապետությունում և նախնական շրջանում խաղացել երկրի երիտասարդական հավաքականում, 17 տարեկան հասակում տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ հետո անմիջապես Իսպանիա և հանդես եկել իսպանական մի քանի ակումբներում։
Ընտրվել է NBA-ի 2008 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ ընտրությամբ՝ «Սիեթլ Սուպերսոնիքսի» ակումբի կողմից (ավելի ուշ՝ թիմը վերանվանվեց «Օկլահոմա Սիթի Թանդեր»)։
«Տորոնտո Ռեպտորսի» կազմում 2019 թվականին ճանաչվել է NBA-ի չեմպիոն։
Պաշտպանական և հատկապես արդյունավետ բլոկշոտեր իրացնելու շնորհիվ Իբական թիմակիցների կողմից ստացել է «Օդային Իբակա», «Սերժ Պաշտպանիչ» և «Իբլոկա» մականուննեերը[4]։
Հանդես է գալիս նաև Իսպանիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է արծաթե մեդալ 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում, ինչպես նաև ոսկե մեդալ 2011 թվականի ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնության ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սերժ Իբակա` պաշտոնական կայք», sergeibaka.com
- ↑ «Սերժ Իբակա` Դարֆթ 2008 էջ», nba.com
- ↑ Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ Լացկե, Ջեֆ (2011 թ․ ապրիլի 29). «Իբակայի ազդեցությունը թակցված բոնուս է «Թանդերի» խոշոր փոխանակման մեջ». «Յու Էս Էյ թըդեյ». Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժ Իբակա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1989 ծնունդներ
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Իսպանացի բասկետբոլիստներ
- Տորոնտո Ռեպտորսի բասկետբոլիստներ
- Օկլահոմա Սիթի Թանդերի բասկետբոլիստներ
- Օռլանդո Մեջիքի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Կլիպերսի բասկետբոլիստներ
- ԲԱԱ-ի բասկետբոլիստներ
- Միլուոքի Բաքսի բասկետբոլիստներ