Պասկալ Սիակամ
![]() Pascal Siakam | ||
![]() Սիակամը NBA-ի 2019 թվականի գերեզրափակչի ժամանակ | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Համար | № 43 | |
Ի ծնե տրված անունը | Պասկալ Սիակամ Pascal Siakam | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 2, 1994 (29 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 102 կգ | |
Դպրոց | Լեյքլենդի քրիստոնեական ակադեմիա (Լյուիսվիլ, Տեխաս) | |
համալսարան | Նյու Մեքսիկո սթեյթ (2014–2016) | |
Դրաֆթի տարի | 2016 / ռաունդ` 1 / ընտր.` 27-րդ | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() → ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Պասկալ Սիակամ (ֆր.՝ Pascal Siakam, ապրիլի 2, 1994, Դուալա, Կամերուն), կամերունցի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ծանր հարձակվող[1]։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Տորոնտո Ռեպտորս» ակումբում։
Ծնվել է Կամերունի Դուալա քաղաքում։ Ավարտել է Լեյքլենդի քրիստոնեական ակադեմիան։ Ուսանողական առաջնությունում երկու ուսումնական տարի ներկայացրել է Նյու Մեքսիկոյի նահանգային համալսարանը։ 2016 թվականին ճանաչվել է Արևմտյան մարզական կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ[2]։ Ընտրվել է NBA-ի 2020 թվականի դրաֆթի 1-ին ռաունդի 27-րդ համարի ներքո՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից[3]։ 2017 թվականին, մարզական կարիերայի առաջին մրցաշրջանում, նշանակվել է «Տորոնտո Ռեպտորսի»՝ NBA զարգացման լիգայում (այժմ՝ Ջի լիգա) «Ռեպտորս 905» կրտսեր ակումբում, որի կազմում դարձել է զարգացման առաջնության չեմպիոն, արժանանալով նաև եզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) կոչմանը։ NBA-ի 2018-19 կանոնավոր մրցաշրջանի ավարտին արժանացել է ամենակատարելագործված խաղացողի կոչմանը։ 2019 թվականին «Ռեպտորսի» կազմում դարձել է NBA-ի չեմպիոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ ապրիլի 9, 2019։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-27-ին։ Վերցված է 2021-04-11
- ↑ «WAC Men’s Basketball Postseason Honors Announced»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2016-ին
- ↑ «Pascal Siakam declares for 2016 NBA Draft»։ New Mexico State University Athletics (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 11, 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պասկալ Սիակամ Վիքիպահեստում |
---|
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
|
|