Ջերեմի Լին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Ջերեմի Լին
Jeremy Lin
Jeremy Lin cropped.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ Հորնեթս
Դիրքը Խաղարկող
Համար № 7
Ի ծնե տրված անունը Ջերեմի Շու-Հաո Լին
Jeremy Shu-How Lin
Jeremy Lin Chinese name illustrated.png
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1988 (30 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հասակ 1,91 մ
Քաշ 91 կգ
Դպրոց Պալո Ալտոյի ավագ դպրոց (Պալո Ալտո, Կալիֆորնիա)
համալսարան Հարվարդի համալսարան (2009–2010)
Դրաֆթի տարի 2010 / չդրաֆտացված
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (2010–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՌենո Բիգհորնս (Դի-լիգա, 2010–2011)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունԴոնգուան Լեոպարդս (2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2011–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԷրի Բեյհոքս (Դի-լիգա, 2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2012-2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2014-2015)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (2015-2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲրուքլին Նեթս (2016-2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2018-այժմ)
Մրցանակներ

  • NBA ծագող աստղ (2012)
  • ABA առաջնության MVP (2011)
  • 2× All-Ivy League առաջին թիմ (2009, 2010)

Ջերեմի Շու-Հաո Լին (անգլJeremy Shu-How Lin, պարզեցված չինարեն՝ 林书豪, ավանդական չինարեն՝ 林書豪, փինյին՝ Lín Shūháo (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), օգոստոսի 23, 1988(1988-08-23)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), չինական և թայվանական ծագումով ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շառլոթ Հորնեթս» ակումբում։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոս Անջելեսում՝ թայվանցի հոր և մոր ընտանիքում, ովքեր 1970-ականներին գաղթել էին Միացյալ Նահանգներ։ Պատանեկությունն անցկացրել է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում, որտեղ ընտանիքը դարձել է ավետարնչական եկեղեցու հետևորդ։ Բասկետբոլ սպորտաձևին Լինը ծանոթանում է հոր օգնությամբ, ով նաև միջնորդում է, որպեսզի որդին հանդես գա Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայում (YMCA)։ Պալո Ալտոյի ավագ դպրոցում հանդես գալու տարիներին Լինի թիմը մրցաշրջանն ավարտում է 32-1 ցուցանիշով և հաղթում նահանգային տիտղոսը, այդ ժամանակ Լինի միջին տվյալներ էին՝ 15,1 միավոր, 7,1 արդյունավետ փոխանցում, 6,2 անդրադարձ և 5,0 խլում։ Չնայած Լինը դպրոցն ավարտում է բարձր միջին գնահատականով, սակայն իր կողմից դիմած ոչ մի համալսարանից չի ստանում կրթաթոշակային ծրագիր, ուստի որոշում է հանդես գալ Հարվարդի համալսարանում, չնայած այն բանին, որ Հարվարդը մտնում է այն համալսարանների շարքում, որոնք սպորտային կրթաթոշակ չեն ապահովում։ Լինը չի ընտրվում NBA-ի 2010 թվականի դրավթում և առանց դրաֆթացվելու 2 տարվա պայմանագիր է կնքում «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» հետ, որի երկրպագուն էր դեռ մանկուց։ Այս կերպ Լինը դառնում է առաջին թայվանական և/կամ չինական ծագումով ամերիկացին NBA-ում։ «Գոլդեն սթեյթում» Լինն այդքան էլ չի կարողանում գտնել իր ուրույն տեղը, ուստի մրցաշրջանի ավարտին թիմը որոշում է նրան ուղարկել զարգացման լիգայի «Ռենո Բիգհորնս» ակումբ։ Հաջորդ մրցաշրջանի մեկնարկին մոտ Լինը հեռացվում է թիմից, և այդ ժամանակ նրա ծառայություններով է սկսում հետաքրքրվել «Նյու Յորք Նիքսը», որի մի շարք խաղացողներ այդ ժամանակ ապաքինվում էին վնասվածքներից։ Չնայած անցկացված առաջին 23 հանդիպումներում միասին վերցրած Լինն ընդամենը խաղացել էր 55 րոպե, մարզիչ Մայք Դ՛էնթոնին որոշում է շանս տալ՝ ավելի երկար խաղային ժամանակ տրամադրելով, քանի որ թիմի աստղային հարձակվող Կարմելո Էնթոնին վնասվածք էր ստացել։ Մարզչի որոշումը բեկումնային նշանակություն է ունենում Լինի կարիերայի հետագա զարգացման վրա. 2012 թվականի փետրվարի 4-ին՝ «Նյու Ջերսի Նեթսի» հետ ունեցած հանդիպման ժամանակ Լինն իր հաշվին գրանցում է 25 միավոր և օգնում թիմին հաղթել խաղը, հաջորդ՝ «Նյու Յորք Նիքս»-«Յութա Ջազ» հանդիպմանը Լինն արդեն հանդես է գալիս որպես մեկանարկային խաղացող և վաստակում 28 միավոր, թիմը կրկին հաղթում է հանդիպումը, հաջորդ՝ «Վաշինգթոն Վիզարդսի» հետ ունեցած հանդիպման ժամանակ Լինը գրանցում է պրոֆեսիոնալ կարիերայի առաջին դաբլ-դաբլը (23 միավոր, 10 անդրադարձ)։ Փետրվարի 10-ին Լինը վաստակում է կարիերայի բարձրագույն 38 միավորը՝ 92–85 հաշվով հաղթելով Կոբի Բրայանտի «Լոս Անջելես Լեյքերսին»։ Հաջորդ հանդիպման ժամանակ «Նիքսը» 100–98 հաշվով առավելության է հասնում «Թիմբերվուլվզի» նկատմանբ, Լինն այս անգամ վաստակում է համեմատաբար ավելի քիչ՝ 20 միավոր։ Փետրվարի 14-ին՝ «Տորոնտո Ռեպտորսի» հետ ունեցած լարված խաղի վերջին վայրկյանին Լինն 3-միավորանոց նետում է մխրճում և 90-87 հաշվով առավելության հասնում հակառակորդի հանդեպ։

Հաջորդ տարի Լինը նոր պայմանագիր է կնքում «Հյուստոն Ռոքեթսի» հետ՝ 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ և 3 տարի ժամկետով։

Կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

NBA[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2010 Գոլդեն սթեյթ 29 0 9.8 .389 .200 .760 1.2 1.4 1.1 .3 2.6
2011 Նյու Յորք 35 25 26.9 .446 .320 .798 3.1 6.2 1.6 .3 14.6
2012 Հյուստոն 82 82 32.2 .441 .339 .785 3.0 6.1 1.6 .4 13.4
2013 Հյուստոն 71 33 28.9 .446 .358 .823 2.6 4.1 1.0 .4 12.5
2014 Լ. Ա. Լեյքերս 74 30 25.8 .424 .369 .795 2.6 4.6 1.1 .4 11.2
2015 Շառլոթ 78 13 26.3 .412 .336 .815 3.2 3.0 .7 .5 11.7
2016 Բրուքլին 36 33 24.5 .438 .372 .816 3.8 5.1 1.2 .4 14.5
2017 Բրուքլին 1 1 25.0 .417 .500 1.000 .0 4.0 .0 .0 18.0
Կարիերա 406 217 26.6 .433 .350 .805 2.9 4.5 1.2 .4 12.0

Փլեյ Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2013 Հյուստոն 4 3 21.0 .250 .167 1.000 2.0 2.0 .5 .3 4.0
2014 Հյուստոն 6 0 29.5 .410 .217 .813 3.7 4.3 .5 .2 11.3
2016 Շառլոթ 7 0 27.0 .413 .214 .821 2.3 2.6 .7 .0 12.4
Կարիերա 17 3 26.5 .385 .204 .825 2.7 3.1 .6 .1 10.1

Քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2006–07 Հարվարդ 28 0 18.1 .415 .281 .818 2.5 1.8 1.0 0.1 4.8
2007–08 Հարվարդ 30 30 31.3 .448 .279 .621 4.8 3.6 1.9 0.6 12.6
2008–09 Հարվարդ 28 28 34.8 .502 .400 .744 5.5 4.3 2.4 0.6 17.8
2009–10 Հարվարդ 29 29 32.2 .519 .341 .755 4.4 4.4 2.4 1.1 16.4
Կարիերա 115 87 29.2 .481 .333 .733 4.3 3.5 2.0 .6 12.9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]