Մարկ Գասոլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() Marc Gasol | ||
![]() | ||
Ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | |
Ի ծնե տրված անունը | Մարկ Գասոլ Սայես Marc Gasol Sáez | |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 29, 1985 (40 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | Իսպանացի | |
Հասակ | 2,16 մ | |
Քաշ | 120 կգ | |
Դրաֆթի տարի | 2007 / ռաունդ` 2 / ընտրութ.` 48-րդ | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||


Մարկ Գասոլ Սայես (իսպ.՝ Marc Gasol Sáez, հունվարի 29, 1985[1], Բարսելոնա, Իսպանիա[2]), իսպանացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Մոտ 20 մրցաշրջան հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) և Իսպանիայի ACB լիգայում։ Ընտրվել է 2007 թվականի NBA դրաֆթում` «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից։ Պաու Գասոլի կրտսեր եղբայրն է։
Մասնագիտական կարիերան Գասոլն սկսել է կատալոնական «Բարսելոնայում», որտեղ անցկացրել է 2 տարի՝ (2004-2006)։ Այնուհետև 2006-2008 թվականներին հանդես է եկել «Սանտ Ժոզեֆ» ակումբում։ 2007 թվականի NBA դրաֆթի 2-րդ ռաունդի 48-րդ ընտրության իրավունքով ընտրվել է «Լեյքերսի» կողմից, որը նրա դրաֆթային իրավունքները 2008 թվականի փետրվարին վաճառում է «Մեմֆիսին», որպեսզի ձեռք բերի նրա ավագ եղբայր Պաուին։ Գասոլը «Մեմֆիսի» կազմում է մնում մինչև 2019 թվականը, փոխանակման արդյունքում տեղ գտնելով «Տորոնտո Ռեպտորսում»։
«Ռեպտորսի» կազմում 2019 թվականին ճանաչվել է NBA-ի չեմպիոն։
Հանդես է եկել նաև Իսպանիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է արծաթե մեդալակիր 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերում և 2009 թվականի Եվրոպայի առաջնությունում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NBA.com կայքում(անգլ.)
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Գասոլ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1985 ծնունդներ
- Հունվարի 29 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Իսպանացի բասկետբոլիստներ
- Լոս Անջելես Լեյքերսի բասկետբոլիստներ
- Կատալոնացի բասկետբոլիստներ
- Հունիսի 29 ծնունդներ
- Մեմֆիս Գրիզլիսի բասկետբոլիստներ
- Տորոնտո Ռեպտորսի բասկետբոլիստներ