Կայլ Լոուրի
![]() Kyle Lowry | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 7 | |
Ի ծնե տրված անունը | Kyle Lowry Կայլ Լոուրի | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 25, 1986 (37 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 1, 83 մ | |
Քաշ | 93 կգ | |
Դպրոց | «Կարդինալ Դոհերթի» ավագ դպրոց (Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա) | |
համալսարան | Վիլանովայի համալսարան (2004–2006) | |
Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 24-րդ | |
Դրաֆթ ակումբ | Մեմֆիս Գրիզլիս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Կայլ Լոուրի (անգլ.՝ Kyle Lowry, մարտի 25, 1986[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում։
Ծնվել է Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ)։ Հաճախել է Կարդինալ Դոգերթի ավագ դպրոց, որից հետո երկու ուսումնական տարի ելույթներ է ունեցել Վիլլանովայի համալսարանի թիմում։ NBA դրաֆթում։ Ընտրվել է NBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարի ներքո՝ «Մեմֆիս Գրիզլիսի» կողմից։
Առանցքային դեր է ունեցել 2013-14 մրցաշրջանում «Ռեպտորսի» փլեյօֆ դուրս գալու և վերջին յոթ տարիների ընթացքում առաջին Ատլանտիկ դիվիզիոնի տիտղոս նվաճելու հարցում[2]։ 2015-16 մրցաշրջանի ընթացքում Լոուրիի շնորհիվ 56 հաղթանակով թիմը գրանցեց իր պատմության լավագույն արդյունքը և դուրս եկավ մինչև Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ։ «Ռեպտորսի» կազմում վեց անգամ մասնակցել է բոլոր աստղերի խաղին, և ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, ինրպես նաև դարձել NBA-ի չեմպիոն (2019)։
Ավագ դպրոցի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոուին հաճախել է Ֆիլադելֆիայի Կարդինալ Դոգերթի ավագ դպրոցը։
Ավարտական տարում «Rivals.com» կողմից Լոուրին գնահատվել էր որպես հինգ աստղանի նորակոչիկ[3]։ շ
Համալսարանային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլլանովայում իր առաջին սեզոնի ընթացքում նա ընդգրկվել է «Big East All-Rookie» խորհրդանշական հավաքականում։ 24(3 մեկնարկային) խաղում նա միջինում վաստակել է 7.5 միավոր, տիրել է 3.2 անդրադարձի, կատարել է 2.0 փոխանցում և գողացել է 1.3 գնդակ մեկ խաղի ընթացքում[4][5]։
Իր երկրորդ սեզոնի ընթացքում ընդգրկվել է «All-Big East»-ի խորհրդանշական հավաքականում։ 33(31 մեկնարկային) խաղում նա միջինում վաստակել է 11.0 միավոր, տիրել է 4.3 անդրադարձի, կատարել է 3.7 փոխանցում և գողացել է 2.3 գնդակ մեկ խաղի ընթացքում[4][5]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Թիմ | Խ | ՄԽ | ԽԺ | Ն% | 3Մ% | ՏՆ% | ԱՄԽ | ՓՄԽ | ԳՄԽ | ԲՄԽ | ՄՄԽ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2004–05 | Վիլլանովա | 24 | 3 | 23.2 | .421 | .227 | .635 | 3.2 | 2.0 | 1.3 | .2 | 7.5 |
2005–06 | Վիլլանովա | 33 | 31 | 29.3 | .466 | .444 | .786 | 4.3 | 3.7 | 2.3 | .2 | 11.0 |
Պրոֆեսիոնալ կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեմֆիս Գրիզլիս (2006-2009)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրվել է NBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարի ներքո՝ «Մեմֆիս Գրիզլիսի» կողմից։ 2006 հուլիսի 9-ին նա կնքեց երկու տարվա պայմանագիր Գրիզլիսի հետ և արդյունքում միացավ Գրիզլիսին NBA-ի ամառային լիգայի համար[6]։
Լոուրին վաստակեց 6 միավոր, տիրեեց 10 անդրադարձի, կատարեց 3 փոխանցում, գողացավ 2 գնդակ և մեկ անգամ բլոք դրեց իր մեկնարկային խաղում ընդդեմ Նյու Յորք Նիքսի[7], սակայն նրա առաջին սեզոնը վերջացավ 10 խաղից հետո, երբ նա ջարդեց իր դաստակը Կլիվլենդ Կավալիերսի դեմ խաղում 2006 նոյեմբերի 21-ին[8]։ Ութ օր անց նա ունեցավ իր համար հաջող վիրահատություն[9]։
Նա մտածում էր երկար ճանապարհ անցնել Գրիզլիսի հետ, և անկնկալի եկավ, երբ թիմը ընտրեց ուրիշ խաղարկողի՝ Մայք Կոնլին, որը 2007 թվականի NBA դրաֆթի ընթացքում ընտրվել էր չորրորդը[10]։ Չնայած նրանք ընկերներ էին, Լոուրին կանխազգաց, որ նրանց դրաֆթի համարների տարբերությունը նշանակում է, որ նրա կարիերան չի շարունակվի Գրիզլիսում[10]։ 2009 թվականի հունվարի 25-ին թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Լիոնել Հոլլինսը և նրան ասացին, որ թիմը նախընտրում է Կոնլիին մեկնարկային կազմում[10]։
Հյուստոն Ռոքեթս(2009-2012)[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-09 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
NBA գործարքի վերջնաժամկետին՝ 2009 թվականի փետրվարի 19-ին տեղափոխվեց Հյուստոն Ռոքեթս։ Ռոքեթսը ցանկանում էր նրան դեռ 2006 թվականից և գլխավոր մենեջերը գործարքը բացատրեց, որպես թիմի խաղարկող դիրքի ուժեղացում։ Այդ տարում նա առաջին անգամ խաղաց փլեյօֆսում միջինում հավաքելով 5.3 միավոր, տիրելով 2.9 անդրադարձի և կատարելով 2.5 փոխանցում 13 խաղում[11], որտեղ նրանք Արևմտյան կոնֆերեսիայի կիսաեզրափակչում պարտվեցին վերջնական չեմպիոնին՝ Լոս Անջելես Լեյքերսին, 7-րդ խաղում։
2009-10 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոուրին միջինում հավաքեց 9.1 միավոր, տիրեց 3.6 անդրադարձի և կատարեց 4.5 փոխանցում, քանի որ նա դուրս էր գալիս պահեստային նստարանից՝ փոխարինելով Բրուքսին[12]։
NBA կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեգենդ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Խաղերը | ՄԽ | Մեկնարկային Խաղերը | ԽԺ | Խաղային ժամանակը |
Ն% | Նետումներ տոկոսներով | 3Մ% | 3-միավերանոց նետոիմներ տոկոսներով | ՏՆ% | Տուգանային նետում տոկոսներով |
ԱՄԽ | Անդրադարձերը մեկ խաղում | ՓՄԽ | Փոխանցումները մեկ խաղում | ԳՄԽ | Գողացումները մեկ խաղում |
ԲՄԽ | Բլոքները մեկ խաղում | ՄՄԽ | Միավորները մեկ խաղում | Թավատառ | Կարիերայի լավագույնը |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kyle Lowry Stats // ESPN.com — 1995.
- ↑ Kyle Lowry ready to lead Raptors to greater heights
- ↑ Kyle Lowry Recruiting Profile
- ↑ 4,0 4,1 «Player Bio: Kyle Lowry»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-20-ին։ Վերցված է 2016-08-17
- ↑ 5,0 5,1 Kyle Lowry Stats
- ↑ Grizzlies sign first-round pick Lowry to two-year deal
- ↑ FedExForum, Memphis, TN (2006-11-01)։ «Knicks 118, Grizzlies 117 - boxscore»։ Sports.espn.go.com։ Վերցված է 2012-01-04
- ↑ «Gooden scores season high, Cavs fight off Grizzlies»։ Sports.espn.go.com։ 2006-11-21։ Վերցված է 2012-01-04
- ↑ «Grizzlies Lowry has Wrist Surgery»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2016-08-17
- ↑ 10,0 10,1 10,2 You Can Count on Me
- ↑ «KYLE LOWRY BIO»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-03-ին։ Վերցված է 2016-08-18
- ↑ Rockets will match offer for Lowry
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը NBA.com կայքում
- Էջը «Բասկետբոլ-ռեֆերենսում» Archived 2015-12-05 at the Wayback Machine.
|
|