Օռլանդո Մեջիք
| Օռլանդո Մեջիք | ||||
|
| ||||
| Լիգաներ | NBA | |||
| Հիմնադրում | 1989 | |||
| Պատմություն | Օռլանդո Մեջիք (1989–այժմ) | |||
| Մարզադաշտ | Amway Center | |||
| Տեղագրություն | ||||
| Ակումբի գույներ | ||||
| Նախագահ | Ալեքս Մարտինս | |||
| Սեփականատեր | «RDV Sports, Inc.» | |||
| Գլխավոր մարզիչ | Սկոտ Սկայլս | |||
| Առաջնություններ | 0 | |||
| Կոնֆերենցիոն տիտղոսներ | 2 (1995, 2009) | |||
| Դիվիզիոն տիտղոսներ | 5 (1995, 1996, 2008, 2009, 2010) | |||
| Հավերժացված | 1 (6) | |||
| Կայք | ||||
| Համազգեստ | ||||
| ||||
«Օռլանդո Մեջիք» (անգլ.՝ Orlando Magic), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան կոնֆերենցիայի Հարավարևելյան դիվիզիոնում։ Տեղակայված է Օռլանդո (Ֆլորիդա) քաղաքում, 2010 թվականից տնային խաղերն անցկացնում է «Էմվեյ կենտրոն» մարզապալատում։
Հիմնադրվել է 1989 թվականին՝ լիգայի ընդլայնման ծրագրի շրջանակներում, «Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ միաժամանակ։ Տարիների ընթացքում ակումբում հանդես են եկել NBA-ի աստղ ճանաչված բասկետբոլիստներ Շաքիլ Օ'Նիլը, Պատրիկ Յուինգը, Գրանտ Հիլը, Թրեյսի Մակգրեյդին, Բեն Ուելսը, Դուայթ Հովարդը, Անֆերնի Հարդուեյը, Գրանտ Հիլը Վինս Կարտերը և Ռաշարդ Լուիսը։ 24 տարում թիմը 14 անգամ դուրս է եկել փլեյ-օֆֆ, 5 անգամ ճանաչվելով դիվիզիայի չեմպիոն, ինչպես նաև 2 անգամ խաղալով գերեզրափակչում (1995 և 2009 թվականներին)։
Հանդիսանում է Օռլանդո քաղաքը ներկայացնող միակ բարձրագույն սպորտային թիմը Սպորտային առաջնությունների մեծ քառյակում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆիլիպ Ռոզման-Ռայք (2011 թ․ օգոստոսի 20). «Օռլանդոյում տե՞ղ կա ևս մեկի համար». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
| ||||||||||||||||||

