Վինս Քարթեր
|
Vince Carter | |||||
| Դիրքը | Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող | ||||
|---|---|---|---|---|---|
| Համար | № 15, 25 | ||||
| Ի ծնե տրված անունը | Վինսենթ Լամար Կարտեր Vincent Lamar Carter | ||||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1977 (48 տարեկան) | ||||
| Ծննդավայր | |||||
| Ազգություն | |||||
| Հասակ | 1,98 մ | ||||
| Քաշ | 100 կգ | ||||
| Դպրոց | Մեյնլենդի ավագ դպրոց (Դեյտոնա Բիչ, Ֆլորիդա) | ||||
| համալսարան | Հյուսիսային Կարոլինա (1995–1998) | ||||
| Դրաֆթի տարի | 1998 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ | ||||
| Դրաֆթ ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
| |||||
Վինսենթ Լամար Քարթեր (անգլ.՝ Vincent Lamar Carter, հունվարի 26, 1977[1], Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Տորոնտո Ռեպտորս» և «Նյու Ջերսի Նեթս» ակումբներում անցկացրած տարիներից։ Հիմնականում խաղացել է թեթև հարձակվողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ Համարվել է առաջնության պատմության սլեմ դանկի լավագույն վարպետներից մեկը[2][3][4][5]։ Միակ բասկետբոլիստն է, ում 22-ամյա մարզական կարիերան ձգվել է 4 տասնամյակ՝ 1999 թվականից մինչև 2020 թվականը։
Ավագ դպրոցի տարիներին արժանացել է «McDonald's All-American» տիտղոսին, իսկ համալսարանային առաջնությունում 3 տարի ներկայացրել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը։ Համալսարանային տարիներին Կարտերի թիմը երկու անգամ հասել է մինչև NCAA եզրափակիչ քառյակ։ Համալսարանային կարիերայի ավարտից հետո Կարտերն ընտրվել է NBA-ի 1998 թվականի դրաֆթի առաջին ռաունդի հինգերորդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից, որի ղեկավարությունը Կարտերի հանդեպ ունեցած իրավունքները փոխանցում է «Տորոնտո Ռեպտորսին»։ «Ռեպտորսի» կազմում Կարտերն անցկացրած անդրանիկ մրցաշրջանի ավարտին ճանաչվել է տարվա նորեկ (1999)։ Հաջորդ տարի՝ 2000 թվականին, Կարտերը մասնակցել և հաղթել է «Բոլոր աստղերի ուիքենդի» շրջանակներում անցկացվող «Սլեմ դանկ մրցույթը»։ Նույն տարվա ամռանը ընդգրկվել է Միացյալ Նահանգների բասկետբոլի հավաքականի կազմում և նվաճել ոսկե մեդալ Սիդնեյի օլիմպիական խաղերում։
2004 թվականին Կարտերը «Ռեպտորսից» տեղափոխվել է «Նյու Ջերսի Նեթս», որի կազմում երեք անգամ հասել է մինչև փլեյ-օֆֆ։ 2009 թվականին տեղափոխվել է «Օռլանդո Մեջիք»՝ նոր թիմին օգնելով հասնել մինչև NBA-ի գերեզրափակիչ։ 2010-11 մրցաշրջանն անցկացրել է «Ֆինիքս Սանս» ակումբում։ 2011 թվականի դեկտեմբերին Կարտերը երեք տարվա ժամկետով նոր պայմանագիր է կնքել «Դալաս Մավերիքսի» հետ, որն այդ ժամանակ գործող չեմպիոնն էր։
Բասկետբոլային մանրահատակից դուրս Կարտերը հիմնել է «Հուսո դեսպանատուն» կոչվող հիմնադրամը, որն օգնություն է ցուցաբերում Ֆլորիդայի, Նյու Ջերսիի և Տորոնտոյի անապահով ընտանիքներին։
Մրցանակներ և այլ նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 8× NBA աստղ - 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007 (վնասվածքի պատճառով բաց է թողել 2002 թվականի բոլոր աստղերի խաղը)
- Օլիմպիական ոսկե մեդալ - Սիդնեյ 2000
- 2× All-NBA խորհրդանշական հավաքականի անդամ
- Առաջին թիմ - 2001
- Երրորդ թիմ - 2000
- NBA Սլեմ դանկ մրցույթի հաղթող։ 2000
- NBA All-Rookie առաջին թիմ - 1999
- NBA տարվա նորեկ - 1999
- NBA տարվա նորեկ «Սպորտինգ նյուզ» վարկածով - 1999[6]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIBA database
- ↑ Ojeda, Louis. «NBA's greatest dunker of all time». FOXSports.com.
- ↑ Bitanga, Mike (2014 թ․ փետրվարի 11). «Vince Carter: The Greatest Dunkers of All Time». hardwoodandhollywood.com.
- ↑ Walsh, Mike. «Re-Ranking the NBA's Best Dunkers of All Time». BleacherReport.com (անգլերեն).
- ↑ «Ranking Top 10 Dunkers in NBA History». NBA.com (անգլերեն).
- ↑ «Վինս Կարտեր – NBA-ի բասկետբոլիստներ». «Sportsnet.ca». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NBA.com կայում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Արխիվացված 2013-03-29 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինս Քարթեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Հունվարի 26 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Ատլանտա Հոքսի բասկետբոլիստներ
- Բրուքլին Նեթսի բասկետբոլիստներ
- Դալաս Մավերիքսի բասկետբոլիստներ
- Մեմֆիս Գրիզլիսի բասկետբոլիստներ
- Սակրամենտո Քինգսի բասկետբոլիստներ
- Տորոնտո Ռեպտորսի բասկետբոլիստներ
- Օռլանդո Մեջիքի բասկետբոլիստներ
- Ֆինիքս Սանսի բասկետբոլիստներ