NBA դրաֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է NBA դրաֆթներից)

Բասկետբոլի ազգային ասոցացիայի դրաֆթ (անգլ.` National Basketball Association (NBA) Draft), ամենամյա սպորտային իրադարձություն, որի շրջանակներում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) թիմերից յուրաքանչյուրը իրեն արտոնված որոշակի հերթականությամբ ընտրում է երիտասարդ նորեկ բասկետբոլիստների ինչպես ԱՄՆ-ի բոլոր ծայրերից, այնպես էլ ողջ աշխարհից: Հիմնական ընտրյալները ամերիկյան համալսարանների շրջանավարտներ են, սակայն վերջին տարիներին զգալի թվով աճել են այն բասկետբոլիստները, որոնք ավագ դպրոցի ավարտական տարուց հետո միանգամից մասնակցության հայտ են ներկայացնում դրաֆթում: