2015 թ. NBA դրաֆթ

2015 թ. NBA-ի դրաֆթը տեղի ունեցավ 2015 թվականի հունիսի 25-ին՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի «Բարքլեյս սենթր» մարզապալատում։ Միացյալ Նահանգների տարածքում ցուցադրվել է «ESPN» կաբելային հեռուստաալիքով։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Վիճակահանությունը տեղի էր ունեցել նույն թվականի մայիսի 19-ին, ինչի արդյունքում առաջին ընտրության իրավունքը պատմության մեջ առաջին անգամ շնորհվում է «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբին, որը նախորդ մրցաշրջանում Քևին Լավի դիմաց «Կլիվլենդ Կավալիերսից» ստացել էր 2013 և 2014 թվականների դրաֆթներում առաջինն ընտրված Էնթոնի Բենեթին և Էնդրյու Ուիգինսին։ Վիճակահանությամբ 2-րդ, 3-րդ և 4-րդ ընտրության համարները շնորհվել էին համապատասխանաբար «Լոս Անջելես Լեյքերս», «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» և «Նյու Յորք Նիքս» ակումբներին։
Օգտագործելով առաջին ընտրության իրավունքը, «Մինեսոտա Թիմբերվուլվզն» իր թիմ է զորակոչում դոմինիկյան արմատներով ամերիկացի Կարլ-Էնթոնի Թաունսին՝ Կենտուկիի համալսարանից։ Չորրորդն ընտրված Կրիստապս Պորզինգիսը դառնում է NBA-ի դրաֆթների պատմության մեջ առաջին ռաունդում ընտրված երկրորդ լատվիացին (Անդրիս Բիեդրինշից հետո), իսկ 52-րդ համարի ներքո ընտրված Սաթնամ Սինգհ Բհամարան դառնում է դրաֆթավորված առաջին հնդիկ մարզիկը։ Ընտրված նորեկ բասկետբոլիստներից հինգը ներկայացնում էին Կենտուկիի համալսարանը։
Դրաֆթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դ՛Անջելո Ռասել` 2-րդ ընտրությունը «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից
- Ջալիլ Օկաֆոր` 3-րդ ընտրությունը «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» կողմից
- Կրիստապս Պորզինգիս` 4-րդ ընտրությունը «Նյու Յորք Նիքսի» կողմից
- Մարիո Հեզոնյա` 5-րդ ընտրությունը «Օռլանդո Մեջիքի» կողմից
- Էմանուել Մուդիեյ՝ 7-րդ ընտրությունը «Դենվեր Նագեթսի» կողմից
- Ֆրենք Կամինսկի` 9-րդ ընտրությունը «Շառլոթ Հորնեթսի» կողմից
- Մայլզ Թըրներ՝ 11-րդ ընտրությունը «Ինդիանա Փեյսերսի» կողմից
- Դևին Բուքեր՝ 13-րդ ընտրությունը «Ֆինիքս Սանսի» կողմից
- Թերի Ռոզիեր՝ 16-րդ ընտրությունը «Բոստոն Սելտիքսի» կողմից
- Ջուլիուս Ռենդլ՝ 17-րդ ընտրությունը «Միլուոքի Բաքսի» կողմից
- Լարի Նենս կրտսեր՝ 27-րդ ընտրությունը «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից
Պայմանանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Խ | Խաղարկող | ՀՊ | Հարձակվող պաշտպան | ԹՀ | Թեթև հարձակվող | ԾՀ | Ծանր հարձակվող | Կ | Կենտրոնական |
| * Սույն վանդակում նշմարված մարզիկն առնվազն մեկ անգամ ճանաչվել է NBA աստղ և առնվազն մեկ անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում |
| + Սույն վանդակում նշմարված մարզիկն առնվազն մեկ անգամ ճանաչվել է NBA աստղ |
| # Սույն վանդակում նշմարված մարզիկը դրաֆթից հետո հանդես չի եկել NBA-ում |
| x Սույն վանդակում նշմարված մարզիկն առնվազն մեկ անգամ ընդգրկվել է «All-NBA» խորհրդանշական հավաքականում |
Բուն Դրաֆթը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ռաունդ | Ընտրություն | Մարզիկ | Դիրք | Երկիր | Ակումբ | Համալսարան/ ավագ դպրոց/ նախկին ակումբ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 1 | Կարլ-Էնթոնի Թաունս*~ | Կ/ԾՀ | Մինեսոտա Թիմբերվուլվզ | Կենտուկիի համալսարան | |
| 1 | 2 | Դ՛Անջելո Ռասել+ | Խ | Լոս Անջելես Լեյքերս | Օհայոյի նահանգային համալսարան | |
| 1 | 3 | Ջալիլ Օկաֆոր | Կ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս | Դյուկի համալսարան | |
| 1 | 4 | Կրիստապս Պորզինգիս+ | ԾՀ | Նյու Յորք Նիքս | Սևիլյա ԲԱ (Լիգա ACB) | |
| 1 | 5 | Մարիո Հեզոնյա | ՀՊ/ԹՀ | Օռլանդո Մեջիք | Բարսելոնա ԲԱ (Լիգա ACB) | |
| 1 | 6 | Ուիլլի Քոուլի-Ստայն | Կ | Սակրամենտո Քինգս | Կենտուկիի համալսարան | |
| 1 | 7 | Էմանուել Մուդիեյ | Խ | Դենվեր Նագեթս | Գուանդոնգ Սաթերն Թայգերս (ՉԲԱ) | |
| 1 | 8 | Սթենլի Ջոնսոն | ԹՀ | Դետրոյթ Փիստոնս | Արիզոնայի համալսարան | |
| 1 | 9 | Ֆրենք Կամինսկի | ԾՀ/Կ | Շառլոթ Հորնեթս | Վիսկոնսինի համալսարան | |
| 1 | 10 | Ջաստիս Ուինսլոու | ԹՀ | Մայամի Հիթ | Դյուկի համալսարան | |
| 1 | 11 | Մայլզ Թըրներ | Կ | Ինդիանա Փեյսերս | Տեխասի համալսարան | |
| 1 | 12 | Թրեյ Լայլս | ԾՀ | Յութա Ջազ | Կենտուկիի համալսարան | |
| 1 | 13 | Դևին Բուքերս | ՀՊ | Ֆինիքս Սանս | Կենտուկիի համալսարան | |
| 1 | 14 | Քեմերոն Փեյն | Խ | Օկլահոմա Սիթի Թանդեր | Մյուրեյի նահանգային համալսարան | |
| 1 | 15 | Քելլի Ուբրե կրտսեր | ՀՊ | Ատլանտա Հոքս (Բրուքլինից, տեղափոխվում է Վաշինգտոն) | Կանզասի համալսարան | |
| 1 | 16 | Թերի Ռոզիեր | Խ | Բոստոն Սելտիքս | Լուիսվիլի համալսարան | |
| 1 | 17 | Ռաշադ Վոն | ՀՊ | Միլուոքի Բաքս | Նևադայի համալսարան (Լաս Վեգաս) | |
| 1 | 18 | Սեմ Դեքեր | ԹՀ | Հյուստոն Ռոքեթս (Նյու Օռլեանսից) | Վիսկոնսինի համալսարան | |
| 1 | 19 | Ջերիան Գրանտ | Խ | Վաշինգտոն Վիզարդս (տեղափոխվում է Նյու Յորք՝ Ատլանտայի միջոցով) | Նոտր Դամի համալսարան | |
| 1 | 20 | Դիլոն Ռայթ | Խ | Տորոնտո Ռեպտորս | Յութայի համալսարան | |
| 1 | 21 | Ջասթին Անդերսոն | ԹՀ | Դալաս Մավերիքս | Վիրջինիայի համալսարան | |
| 1 | 22 | Բոբի Պորտիս | ԾՀ | Չիկագո Բուլս | Արկանզասի համալսար | |
| 1 | 23 | Ռոնդեյ Հոլիս-Ջեֆերսոն | ԹՀ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (տեղափոխվում է Բրուքլին) | Արիզոնայի համալսարան | |
| 1 | 24 | Թայս Ջոնս | Խ | Կլիվլենդ Կավալիերս (տեղափոխվում է Մինեսոտա) | Դյուկի համալսարան | |
| 1 | 25 | Ջարել Մարտին | ԾՀ | Մեմֆիս Գրիզլիս | Լուիզիանայի նահանգային համալսարան | |
| 1 | 26 | Նիկոլա Միլուտինով | Կ | Սան Անտոնիո Սփըրս | Պարտիզան Բելգրադ (ՍԲԼ) | |
| 1 | 27 | Լարի Նենս կրտսեր | ԾՀ | Լոս Անջելես Լեյքերս (Հյուստոնից) | Վայոմինգի համալսարան | |
| 1 | 28 | Ար Ջեյ Հանթեր | ՀՊ | Բոստոն Սելտիքս (Լ.Ա. Կլիպերսից) | Ջորջիայի նահանգային համալսարան | |
| 1 | 29 | Քրիս Մակքալոու | ԾՀ | Բրուքլին Նեթս (Ատլանտայից) | Սիրաքյուսի համալսարան | |
| 1 | 30 | Քիվոն Լունի | ԾՀ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան | |
| 2 | 31 | Ջեդի Օսման | ՀՊ/ԹՀ | Մինեսոտա Թիմբերվուլվզ (տեղափոխվում է Կլիվլենդ) | Անադոլու Էֆես (ԹԲԼ) | |
| 2 | 32 | Մոնթրեզլ Հարել | ԾՀ | Հյուստոն Ռոքեթս (Նյու Յորքից) | Լուիսվիլի համալսարան | |
| 2 | 33 | Ջորդան Միքի | ԹՀ | Բոստոն Սելտիքս (Ֆիլադելֆիայից՝ Մայամիի միջոցով) | Լուիզիանայի նահանգային համալսարան | |
| 2 | 34 | Էնթոնի Բրաուն | ԹՀ | Լոս Անջելես Լեյքերս | Սթենֆորդի համալսարան | |
| 2 | 35 | Գիլերմո Էռնանգոմես | Կ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (Օռլանդոյից, տեղափոխվում է Նյու Յորք) | Սևիլյա ԲԱ (Լիգա ACB) | |
| 2 | 36 | Ռաքիմ Քրիստմաս | ԾՀ/Կ | Մինեսոտա Թիմբերվուլվզ (Սակրամենտոյից՝ Հյուստոնի միջոցով, տեղափոխվում է Կլիվլենդ) | Սիրաքյուսի համալսարան | |
| 2 | 37 | Ռիչաուն Հոլմս | ԹՀ/ ԾՀ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (Դենվերից՝ Հյուստոնի, Պորտլենդի և Մինեսոտայի միջոցով) | Բոուլինգ գրինի համալսարան | |
| 2 | 38 | Դարուն Հիլիարդ | ՀՊ | Դետրոյթ Փիստոնս | Վիլանովայի համալսարան | |
| 2 | 39 | Խուան Պաբլո Վաուլետ | ԹՀ | Շառլոթ Հորնեթս (տեղափոխվում է Բրուքլին) | Բայա Էստուդիանտես (ԱԲԼ) | |
| 2 | 40 | Ջոշ Ռիչարդսոն | ՀՊ | Մայամի Հիթ | Թենեսիի համալսարան | |
| 2 | 41 | Փեթ Քոնոթոն | ԹՀ | Բրուքլին Նեթս (տեղափոխվում է Պորտլենդ) | Նոտր Դամի համալսարան | |
| 2 | 42 | Օլիվիե Հանլան | Խ | Յութա Ջազ | Բոստոնի քոլեջ | |
| 2 | 43 | Ջոզեֆ Յանգ | Խ | Ինդիանա Փեյսերս | Օրեգոնի համալսարան | |
| 2 | 44 | Էնդրյու Հարիսոն | Խ | Ֆինիքս Սանս (տեղափոխվում է Մեմֆիս) | Կենտուկիի համալսարան | |
| 2 | 45 | Մարկուս Թորնթոն | Խ | Բոստոն Սելտիքս | Վիլհելմի և Մարիի քոլեջ | |
| 2 | 46 | Նորման Փաուել | ՀՊ | Միլուոքի Բաքս (տեղափոխվում է Տորոնտո) | Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան | |
| 2 | 47 | Արտուրաս Գուդաիտիս | Կ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (Նյու Օռլեանսից՝ Վաշինգտոնի և Լ.Ա. Կլիպերսի միջոցով) | Ժալգիրիս Կաունաս (ԼԲԼ) | |
| 2 | 48 | Դաքարի Ջոնսոն | Կ | Օկլահոմա Սիթի Թանդեր | Կենտուկիի համալսարան | |
| 2 | 49 | Աարոն Ուայթ | ԾՀ | Վաշինգտոն Վիզարդս | Այովայի համալսարան | |
| 2 | 50 | Մարկուս Էրիկսոն | ՀՊ | Ատլանտա Հոքս (Տորոնտոյից) | Բարսելոնա ԲԱ (Լիգա ACB) | |
| 2 | 51 | Թայլեր Հարվի | Խ | Օռլանդո Մեջիք (Չիկագոյից) | Արևելյան Վաշինգտոնի համալսարան | |
| 2 | 52 | Սաթնամ Սինգհ Բհամարա | Կ | Դալաս Մավերիքս | Այ-Էմ-Ջի ակադեմիա | |
| 2 | 53 | Սիր՛Դոմինիկ Փոյնթեր | ԹՀ | Կլիվլենդ Կավալիերս (Պորտլենդից՝ Չիկագոյի և Դենվերի միջոցով) | Սուրբ Հովհաննեսի համալսարան | |
| 2 | 54 | Դանի Դիես | ԹՀ | Յութա Ջազ (Կլիվլենդից, տեղափոխվում է Պորտլենդ) | Գիպուզկոա Բասկետ (Լիգա ACB) | |
| 2 | 55 | Քեյդի Լելեն | ԾՀ | Սան Անտոնիո Սփըրս | Մասաչուսեթսի համալսարան | |
| 2 | 56 | Բրենդեն Դոուսոն | ԹՀ | Նյու Օռլեանս Պելիկանս (Մեմֆիսից) | Միչիգանի նահանգային համալսարան | |
| 2 | 57 | Նիկոլա Ռադիչևից | Խ | Դենվեր Նագեթս (Լ.Ա. Կլիպերսից) | Սևիլյա ԲԱ (Լիգա ACB) | |
| 2 | 58 | Ջեյ Փի Տոկոտո | ՀՊ/ԹՀ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (Հյուստոնից) | Հյուսիսային Կարոլինայի համալսարան | |
| 2 | 59 | Դիմիտրիոս Ագրավանիս | ԾՀ | Ատլանտա Հոքս | Օլիմպիակոս (ՀԲԼ) | |
| 2 | 60 | Լուկա Միտրովիչ | ԾՀ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (Գոլդեն սթեյթից՝ Ինդիանայի միջոցով)[2] | Կարմիր Աստղ Բելգրադ (ՍԲԼ) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zgoda, Jerry (2015 թ․ հունիսի 26). «Karl-Anthony Towns taken No.1 by Wolves; Tyus Jones acquired in trade with Cavaliers». Star Tribune. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ ռեֆերենս»/players/r/rushbr01.html «Brandon Rush NBA Stats». «Բասկետբոլ ռեֆերենս». Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն)(չաշխատող հղում)
| Նախորդող 2014 |
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթներ |
Հաջորդող 2016 |
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 NBA դրաֆթ - պաշտոնական էջ
- 2015 NBA դրաֆթը ESPN.com կայքում