Ջալիլ Օկաֆոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Ջալիլ Օկաֆոր
Jahlil Okafor
Jahlil Okafor 2015 Summer League.jpg
Օկաֆորը NBA-ի ամառային առաջնության ժամանակ (2015)
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
Դիրքը Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Ջալիլ Օկաֆոր
Jahlil Okafor
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1995 (23 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 125 կգ
Դպրոց «Ուիթնի Յանգ» ավագ դպրոց
(Չիկագո, Իլինոյս)
համալսարան Դյուկ (2014–2015)
Դրաֆթի տարի 2015 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2015-այժմ)
Մրցանակներ

  • NCAA չեմպիոն (2015)
  • Կոնսենսուս «All-American» առաջին թիմ (2015)
  • USBWA տարվա համազգային առաջինկուրսեցի (2015)
  • ACC տարվա բասկետբոլիստ (2015)
  • Փիթ Նյուելի անվան բիգ մեն մրցանակ (2015)
  • Մաքդոնալդսի համամերիկյան (McDonald's All-American) խաղի համա-MVP (2014)
  • «Jordan Brand Classic» խաղի համա-MVP (2014)
  • «All-American» թիմեր (Jordan, MaxPreps, McDs, Parade, USAT վարկածներով) (2014)
  • Nike Hoop Summit (2014)
  • Տարվա համազգային բասկետբոլիստ (McDs, Parade, USAT վարկածներով) (2014)
  • IHSA 4Ա դասի նահանգային չեմպիոն (2014)
  • Միստր Բասկետբոլ Իլինոյս (2014)
  • Չիկագոյի հանրային լիգայի չեմպիոն (2013)
  • Chicago Sun-Times վարկածով տարվա բասկետբոլիստ (2013)
  • All-American առաջին թիմ (HighSchoolHardwood.com, USAT վարկածնեորով) (2013)
  • HighSchoolHardwood.com տարվա համազգային երրորդկուրսեցի (2013)
  • ՖԻԲԱ Մ-17 աշխարհի առաջնության MVP (2012)
  • Chicago Tribune All-State երկրորդ թիմ (2012)
  • 4A դասի All-State թիմ (2012)

Ջալիլ Օկաֆոր (անգլ.՝ Jahlil Okafor[1], ծնվ.՝ դեկտեմբերի 15, 1995), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբում։

Ծնվել է Չիկագո քաղաքում։ Հաճախելով տեղի Ուիթնի Յանգի ավագ դպրոցում, բազմաթիվ անգամներ ընդգրկվել է խորհրդանշական հավաքականներում և արժանացել մի շարք անհատական մրցանակների, մասնավորապես՝ մի քանի առիթով ճանաչվել տարվա լավագույն ավագ դպրոցի բասկետբոլիստ («McDonalds», «USA Today» և «Parade» վարկածներով)։ Դեռ դպրոցական տարիներից ընդգրկվել է համազգային բազմաթիվ վարկանիշային ցանկերում[2]։ Դպրոցական կարիերան ամփոփելուց հետո ընդունել է Դյուկի համալսարանի մարզական կրթաթոշակի ծրագիրը և համալսարանային առաջնությունում մեկ ուսումնական տարի (2014-15) ներկայացրել «Բլու Դևիլս» թիմը։ Համալսարանում արժանացել է USBWA վարկածով տարվա համազգային առաջինկուրսեցու և ACC տարվա բասկետբոլիստի կոչումներին, ընդգրկվել մի շարք խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև Տղամարդկանց բասկետբոլի առաջին դիվիզիայում նվաճել NCAA չեմպիոնական տիտղոսը (2015)։ Հաջող ուսանողական մրցաշրջանից հետո հայտարերել է դրաֆթի մասնակցության մասին։ Ընտրվել է NBA-ի 2015 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ՝ «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի կողմից։

«Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կենտրոնական և 2004 թվականի համալսարանային չեմպիոն Էմեկա Օկաֆորի հեռավոր զարմիկն է։

Բազմաթիվ առիթներով ընդգրկվել է նաև ԱՄՆ բասկետբոլի ազգային երիտասարդական հավաքականներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]