Կենտուկիի համալսարան
Կենտուկիի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան, հողադրամաշնորհային համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1865 |
Ընդհանուր անձնակազմ | 12 230 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Թվային գրադարանի ֆեդերացիա[2], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[3], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[4], Հետազոտական գրադարանների կենտրոն[5], Հարավ - արևելյան կոնֆերենցիա, Ցանցային տեղեկատվության կոալիցիա[6] և Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[7] |
Երկիր | ![]() |
Հասցե | South Limestone, Lexington, KY, 40506-0032[1] |
Կայք | uky.edu(անգլ.) |
![]() ![]() Կենտուկիի համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Կենտուկիի համալսարան (անգլ.՝ University of Kentucky, կրճատ՝ ԿՀ), ամերիկյան հանրային համալսարան, տեղակայված է Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում։ Հիմնադրվել է 1865 թվականին իրավաբան Ջոն Բոումենի կողմից՝ որպես Կենտուկիի համալսարանի գյուղատնտեսական և տեխնիկական քոլեջ[9]։ Ներկայումս այդ համալսարանը աշակերտների թվով ամենամեծն է Կենտուկի նահանգում։ 2011 թվականի աշնանն այնտեղ սովորում էր 28 հազար ուսանող[10]։ «U.S. News & World Report» ամսագրի համաձայն՝ նահանգի հետազոտական համալսարանների շարքում Կենտուկիի համալսարանն ունի ամենաբարձր վարկանիշը[11]։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտուկիի համալսարանի սպորտային թիմերը կրում են «Վայրի կատուներ» անվանումը և ելույթ են ունենում Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցացիայի Հարավ-Արևելյան համաժողովում։ Համալսարանի սպորտային պատմությունը սկսվել է 1890-ական թվականներից՝ հարևան քոլեջների դեմ ամերիկյան ֆուտբոլի հանդիպմամբ։ 1902 թվականին ձևավորվել է բասկեբոլի կանանց թիմը, իսկ մեկ տարի անց՝ տղամարդկանցը։ «Վայրի կատուներ» անվանումն ամրապնդվել է 1909 թվականին Իլինոյսի համալսարանի ֆուտբոլային թիմի նկատմամբ տարած հաղթանակից հետո։
Ավելի տիտղոսային է համարվում տղամարդկանց բասկետբոլի թիմը, որն ութ անգամ հաղթանակ է տարել Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցացիայի մրցաշարում։ Թիմի հետ 42 տարի շարունակ աշխատել է հայտնի մարզիչ Ադոլֆ Ռապը, որը նվաճել է չորս չեմպիոնական տիտղոս։ Վերջին տիտղոսը թիմը նվաճել է 2012 թվականին՝ Ջոն Կալիպարիի ղեկավարությամբ[12]։ Կենտուկիի համալսարանի համար ելույթ ունեցած բասկետբոլիստների թվում են՝ Ֆրենկ Ռեմսի, Փեթ Ռայլի, Ռաժոն Ռոնդո, Թեյշաուն Փրինս, Ջոն Վոլ, Էնթոնի Դեյվիս և Դեմարկուս Քազընս։
Համալսարանի ներկայացուցիչները դարձել են նաև ԱՄՆ չեմպիոն կտրտված տեղանքում վազքում և գեղարվեստական մարմնամարզությունում, իսկ չիրլիդինգի թիմը 19 անգամ հաղթել է ազգային առաջնությունում։ Ամերիկյան ֆուտբոլի թիմը 1950 թվականին չեմպիոնական կոչումը կիսել է երեք այլ թիմի հետ։ Ազգային մակարդակում համալսարանը ներկայացնում են բեյսբոլի, բասկետբոլի, դահուկային վազքի, ամերիկյան ֆուտբոլի, գոլֆի, գեղարվեստական գերմանագիտության, թենիսի, աթլետիկայի, ֆուտբոլի, հրաձգության, սոֆթբոլի, լողի, վոլեյբոլի և հոկեյի թիմեր։
Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտուկիի համալսարանում է սովորել յոթ ապագա նահանգապետ՝ Կենտուկիի (Հեփի Չենդլեր, Պոլ Պատոն, էռնի Ֆլետչեր, Սթիվ Բեշիր), Հյուսիսային Կարոլինայի (Բևերլի Պերդյու), Արկանզասի (Թոմ Ջեֆերսոն Թերալ) և Օհայոյի (Թեդ Ստրիքլենդ) նախկին նահանգապետերը։
Այլ հայտնի շրջանավարտներից են սենատոր Միտչ Մաքքոնելը, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Թոմաս Մորգանը (բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում) և Վիլիամ Լիփսքոմբը (քիմիայում), դերասաններ Էշլի Ջադը և Հարի Սթենթոն, նկարազարդող Դոն Ռոսան և տիեզերագնաց Սթորի Մասգրեյվը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 IPEDS — 1992.
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «A Brief History of the University of Kentucky» (անգլերեն)։ University of Kentucky։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-04
- ↑ «Fast Facts about UK» (անգլերեն)։ University of Kentucky։ 14 декабря 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-04
- ↑ «Best College» (անգլերեն)։ U.S. News & World Report։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-04
- ↑ «Cats Top Kansas 67-59, Win Eighth National Title» (անգլերեն)։ University of Kentucky Athletics։ 2 апреля 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին։ Վերցված է 2012-04-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համալսարանի պաշտոնական կայք (անգլ.)
|