Վաշինգտոն Վիզարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաշինգտոն Վիզարդս
Վաշինգտոն Վիզարդս պատկերանիշ
Լիգաներ NBA
Հիմնադրում 1961
Պատմություն Չիկագո Փեքըրս
(1961-1962)
Չիկագո Զեֆիրս
(1962-1963)
Բալթիմոր Բուլեթս
(1963–1973)
Քեփիթլ Բուլեթս
(1973-1974)
Վաշինգտոն Բուլեթս
(1974-1997)
Վաշինգտոն Վիզարդս
(1997–այժմ)
Մարզադաշտ Վերայզոն սենթր
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ
Ակումբի գույներ Կարմիր, սպիտակ, մուգ կապույտ, մոխրագույն
                   
Նախագահ
Սեփականատեր Թեդ Լեոնսիս
Գլխավոր մարզիչ Ռենդի Ուիթման
Առաջնություններ 1 (1978)
Կոնֆերենցիոն տիտղոսներ 4 (1971, 1975, 1978, 1979)
Դիվիզիոն տիտղոսներ 6 (1971, 1972, 1973, 1974, 1975, 1979)
Հավերժացված 4 (10, 11, 25, 41)
Կայք
Համազգեստ
Kit body washingtonwizardsh.png
Տան դաշտ jersey
Kit shorts washingtonwizardsh.png
Team colours
Տան դաշտ
Kit body washingtonwizardsa.png
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Վաշինգտոն Վիզարդս» (անգլ.՝ Washington Wizards), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Hանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի հարավարևելյան դիվիզիոնում։ Հիմնադրվել է 1961 թվականին` կրելով «Չիկագո Փեքերս» անվանումը։ Տան հանդիպումներն անցկացնում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի չայնաթաունյան թաղամասում գտնվող «Վերայզոն սենթր» մարազապալատում։

Գոյության ընթացքում ակումբն NBA-ի գավաթը նվաճել է մեկ անգամ՝ 1978 թվականին՝ պարտության մատնելով «Սիեթլ Սուպերսոնիքսին»։

2001-02 մրցաշրջանի ավարտին ակումբի կազմում իր մարզական կարիերան է ավարտել նշանավոր բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։

Արտաքին հղումներ[խմբագրել]