Գաս Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաս Ջոնսոն
Gus Johnson
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող/Կենտրոնական
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 13, 1938(1938-12-13)
Ծննդավայր Ակրոն, Օհայո, ԱՄՆ
Մահացել է ապրիլի 29, 1987(1987-04-29) (48 տարեկան)
Վախճանի վայրը Ակրոն, Օհայո, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,98 մ
Քաշ 104 կգ
Դպրոց Կենտրոնական (Ակրոն, Օհայո)
համալսարան * Բոյսե (1961—1962)
  • Այդահո (1962—1963)
Դրաֆթի տարի 1963 / ռաունդ` 2 / ընտր.` 10-րդ
Դրաֆթ ակումբ Բալտիմոր Բուլեթս
Կարիերա սկիզբ 1963 թվական
Կարիերա ավարտ 1973 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 581
  • Միավորներ՝ 9944 (17,1 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 7379 (12,7 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1541 (2,3 փ/խ)

Գաս Ջոնսոն (անգլ.՝ Gus Johnson, դեկտեմբերի 13, 1938(1938-12-13), Ակրոն, Օհայո, ԱՄՆ - ապրիլի 29, 1987(1987-04-29), Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ 1972/1973 թվականների մրցաշրջանին «Ինդիանա Փեյսերս» ակումբի կազմում դարձել է ABA չեմպիոն։ 2010 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասը խաղացել է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ Սովորել է Բոյսեի Այդահոյի նահանգային և Այդահոյի համալսարաններում։ 1963 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բալտիմոր Բուլեթս» ակումբի կողմից՝ 10-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Ֆինիքս Սանս» և «Ինդիանա Փեյսերս» (ABA) ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 10 մրցաշրջան։ 1964 թվականին ընդգրկվել է NBA սկսնակների հավաքականի մեջ։ Հինգ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1965 և 1968-1971)։ Չորս անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի մեջ (1965-1966 և 1970-1971)։ Երկու անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի մեջ (1970-1971)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 581 խաղ, որոնցում հավաքել է 9944 միավոր (17,1 մ/խ), կատարել է 7379 անդրադարձ և 1541 փոխանցում։

Իր սպարտային կարիերայի վերջին մրցաշրջանը անցկացրել է ABA-ի «Ինդիանա Փեյսերս» ակումբի կազմում։ Ըստ այդ մրցաշրջանի արդյունքների դարձել է ABA չեմպիոն։ ABA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 50 խաղ, որոնցում հավաքել է 299 միավոր (6,0 մ/խ), կատարել է 245 անդրադարձ և 62 փոխանցում[1]։

2010 թվականի օգոստոսի 13-ին Գաս Ջոնսոնը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[2]։

NBA/ABA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
ABA չեմպիոն

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1963 Բալտիմոր 78 36.5 .430 .658 13.6 2.2 17.3
1964 Բալտիմոր 76 38.1 .418 .676 13.0 3.6 18.6
1965 Բալտիմոր 41 31.3 .413 .736 13.3 2.8 16.5
1966 Բալտիմոր 73 36.0 .450 .708 11.7 2.7 20.7
1967 Բալտիմոր 60 37.9 .467 .667 13.0 2.7 19.1
1968 Բալտիմոր 49 34.1 .459 .717 11.6 2.0 17.9
1969 Բալտիմոր 78 37.4 .451 .724 13.9 3.4 17.3
1970 Բալտիմոր 66 38.5 .453 .738 17.1 2.9 18.2
1971 Բալտիմոր 39 17.1 .383 .683 5.8 1.3 6.4
1972 Ֆինիքս 21 19.9 .381 .694 6.5 1.5 7.8
1972† Ինդիանա (ABA) 50 15.1 .441 .190 .738 4.9 1.2 6.0
Կարիերա 631 33.1 .440 .190 .700 12.1 2.5 16.2
Բոլոր աստղեր 5 0 19.8 .429 .760 7.0 1.2 13.4

Փլեյ Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1965 Բալտիմոր 10 37.7 .358 .739 11.1 3.4 15.8
1966 Բալտիմոր 1 8.0 .250 .0 .0 2.0
1970 Բալտիմոր 7 42.6 .459 .794 11.4 1.3 18.4
1971 Բալտիմոր 11 33.2 .422 .745 10.4 2.7 13.0
1972 Բալտիմոր 5 15.4 .300 1.000 5.0 .6 4.0
1973† Ինդիանա (ABA) 17 10.8 .254 .000 .750 4.1 .9 2.5
Կարիերա 51 25.7 .380 .000 .759 7.8 1.8 9.7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gus Johnson ABA Stats». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. «Gus Johnson Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]