NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղը դա NBA-ի կողմից ցուցադրական խաղ է, որը տեղի է ունենում NBA բոլոր աստղերի ուիքենդի ժամանակ՝ ուրբաթ օրը։ Այդ խաղի առանձնահատկությունն այն է, որ պետք է մասնակցեն միայն NBA-ի նախկին մարզիկներ, WNBA-ի բասկետբոլիստուհիներ, դերասաններ, երաժիշտներ և այլ մարզիկներ, բացի բասկետբոլիստներից։
Առաջին անգամ տեղի է ունեցել 2002-2003 մրցաշրջանի NBA բոլոր աստղերի ուիքենդի ընթացքում։ NBA բոլոր աստղերի ուիքենդի հայտնիների խաղն անցկացվում է այն քաղաքում, որտեղ անցկացվում է NBA բոլոր աստղերի խաղը, բայց ոչ նույն մարզադաշտում։
Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղն անցակացվում է NBA սովորական կանոններով, սակայն մի քանի կանոն ենթարկվել են փոփոխության։
- Խաղը 2003-2011 թվականներն անցկացվել է չորս խաղակեսից՝ յուրաքանչյուրը 8 րոպե։ Սկսած 2012 թվականից ընդլայնվել է մինչև 10 րոպե։
- 2003-2012 թվականներին խաղը ժամանակը չէր դադարում չհաշված թայմաութները և երկրորդ և չորրորդ խաղակեսի վերջին երկու րոպենները։ Սկսած 2013 թվականից դադարում էր յուրաքանչյուր խաղակեսի վերջին երկու րոպեներին։
- Օվերթայմը տևում է երկու րոպե, և այդ ընթացքում ժամանակը չի դադարում։
- Այս խաղում տուգանքների համար չեն հեռացվում խաղացողները, բայց մարզիկները և մարզիչները տեխնիկական տուգանքների համար կարող են հեռացվել խաղից։
- Մինչև 2005 թվականը չկար լավագույն խաղացող մրցանակը։ 2005-2010 թվականները հանդիսականների քվերկության վրա ընտրվում էր լավագույն խաղացողը։ Սկսած 2011 թվականից լավագույն խաղացողը ընտրվում էր նաև հեռուստադիտողների քվեարկության վրա։
- 2011-2012 մրցաշրջանի խաղում 24 վայրկյանի կանոնը չօգտագործվեց, որի վերջին հինգ վայրկյանը փոփոխվել են տասնորդական վայրկյանների։
Մրցաշարի լավագույն խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Հաղթող |
---|---|
2005 | Բրայան Մքնայթ |
2006 | Նելի |
2007 | Թոնի Փոթս |
2008 | Թերել Օուենս |
2009 | Թերել Օուենս |
2010 | Մայքլ Ռապապորտ |
2011 | Ջասթին Բիբեր |
2012 | Քևին Հարթ |
2013 | Քևին Հարթ |
2014 | Առնե Դանքան |