Յութա Ջազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յութա Ջազ
Յութա Ջազ պատկերանիշ
Լիգաներ NBA
Հիմնադրում 1974թ.
Պատմություն Նյու Օռլեանս Ջազ
(1974-1979)
Յութա Ջազ
(1979-այժմ)
Մարզադաշտ «Էներջի սոլյուշընս»
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սոլթ Լեյք սիթի, Յութա, ԱՄՆ
Ակումբի գույներ                    
Նախագահ Ռենդի Ռիգբի
Սեփականատեր Գրեգ Միլլեր
Գլխավոր մարզիչ Քուին Սնայդեր
Առաջնություններ 0
Կոնֆերենցիոն տիտղոսներ 2 (1997, 1998)
Դիվիզիոն տիտղոսներ 8 (1984, 1989, 1992, 1997, 1998, 2000, 2007, 2008)
Հավերժացված 9 (1, 4, 7, 9, 12, 14, 32, 35, 53, 1223)
Կայք
Համազգեստ
Kit body twobluestripes.png
Տան դաշտ jersey
Kit shorts twobluesides.png
Team colours
Տան դաշտ
Kit body thinwhitesides.png
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Յութա Ջազ» (անգլ.՝ Utah Jazz), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի հյուսիսարևմտյան դիվիզիոնում։ Հիմնադրվել է 1974 թվականին՝ Նոր Օռլեանում՝ «Նյու Օռլեանս Ջազ» անվամբ, այնուհետև՝ 1979 թվականին տեղափոխվել է Սոլթ Լեյք Սիթի՝ ստանալով ներկայիս անվանումը։

Հիմնադրման թվականից ուղիղ 10 տարի անց՝ 1984 թվականին, թիմն առաջին անգամ դուրս է գալիս փլեյ-օֆֆ։ Ուշ 80-ականներին՝ մարզիչ Ջերի Սլոունի օրոք, Խաղարկող Ջոն Սթոքթոնը և ծանր հարձակվող Կարլ Մելոունը ձևավորում են NBA-ի պատմության ամենաարդյունավետ բասկետբոլային զույգը, որոնց միջոցով թիմը 1997 և 1998 թվականներին դուրս է գալիս NBA գերեզրափակիչ, սակայն երկու առիթով էլ պարտություն կրում Մայքլ Ջորդանի «Չիկագո Բուլսի» կողմից։ Երեք տարի անընդմեջ փլեյ-օֆֆները բաց թողնելուց հետո Սթոքթոնը և Մելոունը որոշում են հեռանալ մարզական կարիերայից։ Ակումբը նոր թափով է սկսում հանդես գալ Դերոն Ուիլյամսի հանդես գալու տարիներին, սակայն երբ 2010–11 մրցաշրջանին ընդառաջ Ջերի Սլոունը հեռանում է մարզչական կարիերայից, նոր նշանակված մարզիչ Թայրոն Կորբինը որոշում է փոխանակել Ուիլյամսին։

Հանդիսանում է Յութա նահանգը ներկայացնող միակ բարձրագույն թիմը հյուսիսամերիկյան սպորտային առաջնությունների մեծ քառյակում (MLB, NFL, NBA, NHL

Արտաքին հղումներ[խմբագրել]