Դերոն Ուիլյամս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() Deron williams | |||||
![]() | |||||
Դիրքը | Խաղարկող | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 8, 31 | ||||
Ի ծնե տրված անունը | Դերոն Մայքլ Ուիլյամս Deron Michael Williams | ||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1984 (38 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Ազգություն | ![]() | ||||
Հասակ | 1,91 մ | ||||
Քաշ | 95 կգ | ||||
Դպրոց | Դը Քոլոնիի ավագ դպրոց (Դը Քոլոնի, Տեխաս) | ||||
համալսարան | Իլինոյսի համալսարան (2002–2005) | ||||
Դրաֆթի տարի | 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Յութա Ջազ | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ
| |||||
|

Դերոն Մայքլ Ուիլյամս (անգլ.՝ Deron Michael Williams, հունիսի 26, 1984, Պարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող։
Ուսանողական առաջնությունը անցկացնելով Իլինոյսի համալսարանի «Ֆայթինգ Իլինի» թիմում՝ Ուիլյամսը մուտք է գործում 2005 թվականի NBA դրաֆթ՝ ընտրվելով երրորդը «Յութա Ջազի» կողմից։ «Ջազում» Ուիլյամսն անցկացնում է մոտ 6 մրցաշրջան և 2011 թվականի փետրվարի 23-ին փոխանակվում և տեղ գտնում «Նյու Ջերսի Նեթս» (ավելի ուշ՝ «Բրուքլին Նեթս») ակումբում, որը Ուիլյամսին ձեռք բերելու համար «Յութային» էր հանձնել պաշտպան Դևին Հարիսին, հարձակվող Դերիք Ֆեյվորսին, ինչպես նաև գալիք դրաֆթում 2 առաջին ռաունդի ընտրություններ և 3 միլիոն ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ 2011 թվականին հայտարարված լոկաուտի ժամանակ Ուիլյամսը արտոնյալ պայմանագիր է կնքում թուրքական «Բեշիկթաշի» հետ, որտեղ անցկացնում է մի քանի խաղ՝ մինչև լոկաուտի ավարտը։
Ուիլյամը 3 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), 2 անգամ տեղ գտել «All-NBA երկրորդ թիմ» և 1 անգամ «NBA All-Rookie առաջին թիմ» խորհրդանշական հավաքականներում։
Ակումբային կարիերայից զատ, հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է ոսկե մեդալ Լոնդոնի (2012) և Պեկինի (2008) ամառային օլիմպիական խաղերում, ինչպես նաև հանդես եկել ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնությունում՝ նույնպես դառնալով ոսկե մեդալակիր։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2009-08-26 at the Wayback Machine.
- Էջը NBA.com կայքում
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Archived 2009-04-18 at the Wayback Machine.
|
- Ապրող անձինք
- 1984 ծնունդներ
- Հունիսի 26 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Յութա Ջազի բասկետբոլիստներ
- Բրուքլին Նեթսի բասկետբոլիստներ
- Դալաս Մավերիքսի բասկետբոլիստներ
- Կլիվլենդ Կավալիերսի բասկետբոլիստներ