Բեյսբոլի բարձրագույն լիգա (MLB)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է MLBից)
Jump to navigation Jump to search
Բեյսբոլի բարձրագույն լիգա
MLB logo.png
Տեսակbaseball league? և professional sports league?
ԵրկիրFlag of the United States (1867–1877).svg ԱՄՆ և Canadian Red Ensign (1868–1921).svg Կանադա
ՀապավումMLB
Հիմնադրված1869 թ.
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՏարածաշրջանԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
(29 ակումբ)
Կանադա Կանադա
(1 ակումբ)
Գլխավոր քարտուղարԲադ Սելիգ[1]
Ակումբների քանակ30[2]
Վերջին չեմպիոնՍան Ֆրանցիսկո Ջայնթս
(8-րդ տիտղոս)
Ամենատիտղոսակիր ակումբՆյու Յորք Յանկիս
(27 տիտղոս)[3]
Կայքmlb.com
Բեյսբոլիստ Բեյբ Ռութը «Բոստոն Ռեդ Սոքսի» կազմում (1914 թ.)

Բեյսբոլի բարձրագույն լիգա (անգլ.` Major League Baseball, կրճատ` MLB), պրոֆեսիոնալ բեյսբոլի բարձրագույն առաջնություն, Հյուսիսային Ամերիկայի գլխավոր բարձրագույն սպորտային կազմակերպություններից մեկը։ Լիգայում հանդես են գալիս 30 բեյսբոլի ակումբներ, որոնցից 29-ը տեղակայված են Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Հիմնադրվել է 1869 թվականին և համարվում է հյուսիսամերիկյան բարձրագույն առաջնություններից ամենահինը։

Թիմերն հանդես են գալիս Ամերկյան լիգայում (American League, AL) և Ազգային լիգայոմ (National League, NL), որոնք որպես առանձին սպորտային առաջնություն հիմնադրվել էին համապատասխանաբար 1901 և 1876 թվականներին։ 2000 թվականին ենթալիգաները ձևավորում են մեկ միացյալ առաջնություն։ Կազմակերպությունն հանդիսանում է նաև շուրջ 240 թիմերից բաղկացած կրտսեր առաջնությունների ղեկավար մարմինը։

Բեյսբոլի առաջին պրոֆեսիոնալ թիմն հիմնադրվել է 1869 թվականին՝ Ցինցինատի քաղաքում։ Սպորտաձևի ժողովրդայնությունն աճում է 1920-ական թվականներին։ Խաղի ժողովրդայնության աճը շարունակվում է Մեծ Ճգնաժամի և Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ջեքի Ռոբինսոնը դառնում է առաջին սևամորթ բեյսբոլիստը լիգայում։

1950-ական և 1960-ական թվականներին Ամերիկյան և Ազգային լիգաները էականորեն ընդլայնվում են։ 1970-ական և 1980-ական թվականներին փոփոխվում է բեյսբոլային խաղադաշտերի արհեստական խոտածածկը։

Ներկայումս MLB-ում հանդես է գալիս 30 ակումբ, որոնցից 29-ը տեղակայված է Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում։ Կանոնավոր մրցաշրջանում թիմերն անցկացնում են 162 հանդիպում, որից հետո յուրաքանչյուր ենթալիգայից փլեյ-օֆֆ է դուրս գալիս 5-ական ակումբ։ Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար թիմերն ելույթ են ունենում Համաշխարհային սերիայում (World Series)։

Լիգայի հանդիպումները Հյուսիսային Ամերիկայում հեռարձակվում են հեռուստատեսությամբ, համացանցով և ռադիոյով։ 2013 թվականի դրությամբ լիգայի մրցաշրջանային խաղերի ընդհանուր հաճախելությունը կազմել է 74 միլիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սելիգի պայմանագիրը ընդլայնվում է 3 տարով»։ «rpl.edu»։ Վերցված է Սեպտեմբերի 8, 2008  (չաշխատող հղում)
  2. «Տեղեկություն թիմերի մասին»։ «MLB.com»։ Վերցված է Սեպտեմբերի 8, 2008 
  3. «Աշխարհի սերիայի հաղթողներ»։ «ESPN»։ Վերցված է Հուլիսի 27, 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]