Էնդրյու Ուիգինս
![]() Andrew Wiggins | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Համար | № 22 | |
Ի ծնե տրված անունը | Էնդրյու Քրիստիան Ուիգինս Andrew Christian Wiggins | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 23, 1995 (28 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 91 կգ | |
Դպրոց | Վոնի ավագ դպրոց (Վոն, Օնտարիո) Հանթինթոնի նախապատրաստական դպրոց (Հանթինգթոն, Արևմտյան Վիրջինիա) | |
համալսարան | Կանզասի համալսարան (2013–2014) | |
Դրաֆթի տարի | 2014 / ռաունդ` 1 /ընտ.` 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Կլիվլենդ Կավալիերս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
ՖԻԲԱ Մ-17 աշխարհի առաջնություն![]() ՖԻԲԱ-ի Մ-18 Ամերիկայի առաջնություն ![]() |
Էնդրյու Քրիստիան Ուիգինս (անգլ.` Andrew Christian Wiggins, ծնվ.` փետրվարի 23, 1995 թ.), կանադացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն Սթյեթ Ուորիորս» ակումբում, որպես թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։
Ծնվել է Տորոնտոյում։ Երկու տարի հաճախել է Վոն (Օնտարիո նահանգ, Կանադա) քաղաքի համանուն ավագ դպրոցը, իսկ այնուհետև տեղափոխվել Հանթինգթոնի նախապատրաստական դպրոց (Արևմտյան Վիրջինիա նահանգ, ԱՄՆ)։ Դպրոցական կարիերայից հետո ընդունել է Կանզասի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը և 2013-14 մրցաշրջանն անցկացրել համալսարանի բասկետբոլային թիմում։ Անցկացրած մրցաշրջանից հետո Ուիգինսի միջին ցուցանիշներն էին 17,1 միավոր (մ/խ), 5,9 անդրադարձ (ա/խ), ինչպես նաև երեքմիավորանոց նետումների 34,1% արդյունավետություն[1]։ 2013 թվականին համարվել է համալսարանային առաջնությունում հանդես եկող լավագույն սիրողական բասկետբոլիստը։
Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի[2][3] առաջին ընտրությամբ՝ դառնալով երկրորդ անընդմեջ կանադացին, ով ընտրվում է դրաֆթի 1-ին համարով։ 2014 թվականի օգոստոսի 23-ին «Կլիվլենդ Կավալիերսի», «Մինեսոտա Թիմբերվուլվզի» և «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» միջև տեղի ունեցած եռակողմ փոխանակման շրջանակներում Ուիգինսը և թիմակից Էնթոնի Բենեթը, «Ֆիլադելֆիայի» բասկետբոլիստ Թադեուս Յանգի հետ տեղ են գտնում «Մինեսոտայում», Քևին Լավը տեղը է գտնում «Կլիվլենդում», իսկ «Ֆիլադելֆիան» իր հերթին ձեռք է բերում Ալեքսեյ Շվեդին, Լյուկ Ռիչարդ Մ՛Բահ ա Մուտեին և հաջորդ տարվա դարֆթի առաջին ռաունդի ընտրության իրավունք[4]։ ABA-ի և NBA-ի միավորումից ի վեր Ուիգինսը Քրիս Ուեբերից հետո դառնում է երկրորդ բասկետբոլիստը, ով ընտրվելով դրաֆթի առաջին ընտրությամբ և ընդհանրապես հանդիպում չանցկացնելով ընտրող թիմի կազմում տեղափոխվում է մեկ այլ թիմ[5]։
Մասնակցել է նաև ՖԻԲԱ-ի մինչև 17 (2010) և մինչև 18 (2012) տարեկանների աշխարհի առաջնություններին՝ ներկայացնելով Կանադայի երիտասարդական հավաքականը և յուրաքանչյուր առաջնության ժամանակ նվաճելով բրոնզե մեդալ։ 2010 թվականի առաջնության ժամանակ թիմակցել է նախորդ տարվա դրավթի առաջին ընտրություն Էնթոնի Բենեթի հետ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խաղացողի էջ։ Էնդրյու Ուիգինս»։ «ESPN.com»։ Վերցված է Փետրվարի 19, 2014
- ↑ Էրիկ Պրիսբել, Սկոտ Գլիսոն (Մարտի, 2014)։ «Կանզասի աստղ Էնդրյու Ուիգինսն հայտարարում է NBA-ի դրաֆթում մասնակցության մասին»։ «Յու Էս Էյ թըդեյ»։ Վերցված է Մարտի 31, 2014
- ↑ Ջոնաթան Ջիվոնի (Մարտի 31, 2014)։ «Էնդրյու Ուիգինս մոք դրաֆթ»։ «Դրաֆթ էքսպրես»։ Վերցված է Մարտի 31, 2014
- ↑ ««Թիմբերվուլվզը» եռակողմանի փոխանակման շրջանակներում ձեռք է բերում Էնդրյու Ուիգինսին, Էնթոնի Բենեթին և Թադեուս Յանգին»։ NBA.com։ «Թըրներս սպորտս ինտերակտիվ»։ Օգոստոսի 23, 2014։ Վերցված է Օգոստոսի 23, 2014
- ↑ «Էնդրյու Ուիգինս-Քևին Լավ փոխանակումը տեղի կունենա»
- ↑ «Էնդրյու Ուիգինս»։ «Կանադա Բասկետբոլ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 5