Ջիմի Ուոքեր
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 25, 1947 (75 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Theodore Roosevelt High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
dynomitejj.com/front.html | |
Ջեյմս Քարթեր «Ջիմի» Ուոքեր (անգլ.՝ James Carter "Jimmie" Walker, հունիսի 25, 1947, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ստենդ ափ կատակերգու։ Ամերիկայում առավել հայտնի է «Լավ Ժամանակներ» սիթքոմում (1947-1979) կատարած Ջեյ Ջեյ Էվանսի դերով։ Նրա հերոսի արտաբերած «Դի-նա-միթ» (անգլ.՝ Dy-no-mite!) արտահայտությունը դարձել է շատ հայտնի։ Նա այդ բացականչությունը արտաբերել է նաև Պանասոնիկ ընկերության ձայներիզների և 8 թրեքանոց նվագարկիչների գովազդներում[1]։
Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոքերը ծնվել է Բրոնքսում՝ Նյու Յորք քաղաքում։ Ավարտել է Նյու Յորքի Թեոդոր Ռուզվելտի միջնակարգ դպրոցը։ SEEK (անգլ.՝ Search for Education, Evaluation, and Knowledge) դաշնային նախագծի օգնությամբ նա շարունակել է ուսումը, որի ավարտին մոտ որպես տեխնիկական աշխատող աշխատանքի է անցել է WRVR ռադիոընկերությունում[2]։ 1980 թվականին ամուսնացել է Ջիր Ֆիլդսի հետ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստենդ ափի ոլորտում Ուոքերի բեմական տեղի է ունեցել 1968 թվականի Նոր տարվա նախօրեին՝ ելույթ ունենալով The Last Poets ռազմաշունչ բանաստեղծական կոլեկտիվի մոտ։ Նրա համարն այնքան հաջող է եղել, որ նա ընդունվել է մի խումբ, որում հանդես է եկել հաջորդ կես տարին[2]։ 1969 թվականին Ջիմին նկատվել է Մանհեթենի ակումբներից մեկի կատակերգու Դևիդ Բրենների կողմից, որը նրան և մի շարք այլ կատակերգուներին օգնել է մտնել Բադ Ֆրիդմանի The Improv ակումբ, որը գտնվում է Նյու Յորքում։ Հեռուստատեսությունում նրա առաջնաելույթը կայացել է 1972 թվականին Ջեք Պաարի հեռուստաշոուի ժամանակ։ Որոշ ժամանակ անց Ուոքերին նկատել է «Լավ ժամանակներ» սերիալի քասթինգի գծով ռեժիսորը՝ նրան առաջարկելով գլխավոր դերերից մեկը[3]։
1974 թվականին՝ սիթքոմի նկարահանումների սկսվելու պահին, Ուոքերը եղել է 26 տարեկան, չնայած նրա կերպարն ավելի երիտասարդ էր (Ջոն Էմոսը, որը խաղացել է Ջեյ Ջեյ Էվանսի հոր դերը, ութ տարի մեծ էր Ուոքերից)։ Երբ շոուն դադարել էր գոյություն ունենալ, Ջիմին արդեն 32 տարեկան էր։ Այդ դերի համար նա երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Ուոքերը եղել է հրավիրված հյուր մի քանի սերիալներում, այդ թվում՝ «Քեգնի և Լեյսի»-ն, «Կասկադյորներ»-ը, «Կլինիկա»-ն և «Բոլորն ատում են Քրիսին»-ը։ Նկարահանվել է նաև «Օդանավակայան-79։ «Կոնկորդ»» (1979), «Ինքնաթիռ» (1980), «Ջուր» (1985), «Գեյվեր» (1991), «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը» (1992) և այլ ֆիլմերում։
Ներկայումս Ուոքերը դանդես է գալիս ստենդ ափ համարներով։ Հյուրախաղերով նա այցելել է ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա և Աֆրիկա[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1975 Commercials: Afro Sheen, Ultra Sheen, 7up, Panasonic, Sulfur 8
- ↑ 2,0 2,1 «Biography — JJ Facts»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-12-ին։ Վերցված է 2012-03-10
- ↑ Biography for Jimmie Walker
- ↑ «Jimmie JJ Walker's Gigs»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-17-ին։ Վերցված է 2008-08-18
- ↑ Grossberg Michael (2006-07-24)։ «30 years after 'J.J.,' Walker still draws laughs.»։ Columbus Dispatch։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-02-ին։ Վերցված է 2008-08-18 (requires login)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|