Թիմ Դանքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմ Դանքան
Tim Duncan

Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 21
Ի ծնե տրված անունը Թիմոթի Թեոդոր Դանքան
Timothy Theodore Duncan
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 25, 1976 (47 տարեկան)
Ծննդավայր Քրիստիանսթեդ, Վիջինյան կղզիներ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 113 կգ
Դպրոց Սուրբ Դանստենի եպիսկոպոսյան ավագ դպրոց
(Սանտա Կրուս, Վիրջինյան կղզիներ)
համալսարան Ուեյք Ֆորեսթի համալսարան (1993–1997)
Դրաֆթի տարի 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Սան Անտոնիո Սփըրս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (1997-2016)
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (1999, 2003, 2005, 2007, 2014)
  • 3× NBA գերեզրափակչի MVP (1999, 2003, 2005)
  • 2× NBA կանոնավոր առաջնության MVP (2002–2003)
  • 14× NBA աստղ (1998, 2000–2011, 2013)
  • NBA բոլոր աստղերի խաղի MVP (2000)
  • 10× All-NBA առաջին թիմ (1998–2005, 2007, 2013)
  • 3× All-NBA երկրորդ թիմ (2006, 2008–2009)
  • All-NBA երրորդ թիմ (2010)
  • 8× All-Defensive առաջին թիմ (1999–2003, 2005, 2007–2008)
  • 6× All-Defensive երկրորդ թիմ (1998, 2004, 2006, 2009–2010, 2013)
  • NBA տարվա նորեկ (1998)
  • NBA All-Rookie առաջին թիմ (1998)
  • NBA նետող աստղերի մրցույթի հաղթող (2008)
  • «Սան Անտոնիո Սփըրսի» բոլոր ժամանակների առաջատար միավորների կատեգորիայում
  • ԱՄՆ տարվա տղամարդ մարզիկ (2003)
  • Կոնսենսուս տարվա ազգային մարզիկ (1997)
  • 2× Կոնսենսուս All-American առաջին թիմ (1996–1997)
  • 3× NABC տարվա պաշտպան (1995–1997)
  • 2× ACC տարվա բասկետբոլիստ (1996–1997)
  • # 21 մարզաշապկի հավերժացում Ուեյք Ֆորեսթի կողմից

Թիմոթի Թեոդոր (Թիմ) Դանքան (անգլ.՝ Timothy Theodore Duncan, ապրիլի 25, 1976(1976-04-25)[1][2][3][…], Քրիստիանսթեդ, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում՝ խաղալով ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։

Լայն շրջանակներում համարվելով բոլոր ժամանակների լավագույն ծանր հարձակվողներից, Դանքանը կարիերայի ընթացքում հինգ անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը (1999, 2003, 2005, 2007 և 2014 թվականներին), երկու անգամ ճանաչվել կանոնավոր առաջնության, երեք անգամ՝ գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ճանաչվել NBA-ի աստղ[7], ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանի ավարտին արժանացել տարվա նորեկի կոչմանը։ Ընդգրկվել է նաև մի շարք խորհրդանշական հավաքականներում («All-NBA», «All-Defensive»)[8]։

Ծնվել Է Վիրջինյան կղզիներում գտնվող Քրիստիանսթեդ բնակավայրում։ Զբաղվել է լողով, սակայն այն բանից հետո երբ Հյուգո անվամբ ցունամիի պատճառով ավերվում է բնակավայրի միակ օլիմպիական լողավազանը, Դանքանն սկսում է ուժերը փորձել բասկետբոլ սպորտաձևում։ Դանքանը նշանակալի սիրողական կարիերա է ունենում «Սենթ Դանստենս» եպիսկոպոսյան ավագ դպրոցում, իսկ այնուհետև հանդես գալիս Ուեյք Ֆորեսթի համալսարանի հավաքականում։ Ավարտական տարում արժանացել է բազմաթիվ անհատական մրցանակների։

Ընտրվել է 1997 թվականի NBA-ի դրաֆթի առաջին իսկ համարի ներքո՝ «Սան Անտոնիո Սփըրսի» կողմից։

Բասկետբոլային մանրահատակից դուրս Դանքանը հայտնի է իր առանձնահատուկ զսպվածությամբ և հանգստությամբ, ինչպես նաև ակտիվ բարեգործական գործունեությամբ։ Ունի հոգեբանության գծով բակալավրի աստիճան։ 2002 թվականին հիմնել է «Թիմ Դանքան» հիմնադրամը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]