Դերիք Ռոուզ
|
Derrick Rose | ||
| Դիրքը | Խաղարկող / հարձակվող պաշտպան | |
|---|---|---|
| Համար | № 1, 4, 23, 25 | |
| Ի ծնե տրված անունը | Դերիք Մարտել Ռոուզ Derrick Martell Rose | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 4, 1988 (37 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Ազգություն | ||
| Հասակ | 1,91 մ | |
| Քաշ | 87 կգ | |
| Դպրոց | Սիմեոն Քարիրի անվան ակադեմիա (Չիկագո, Իլինոյս) | |
| համալսարան | Մեմֆիս (2007–2008) | |
| Դրաֆթի տարի | 2008 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | |
| Դրաֆթ ակումբ | Չիկագո Բուլս | |
Կարիերայի պատմություն | ||
Մրցանակներ | ||
| ||
Դերիք Մարտել Ռոուզ (անգլ.՝ Derrick Martell Rose, հոկտեմբերի 4, 1988[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, խաղարկող։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել հանդես գալով Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում (2008-2016)։
Ծնվել է Չիկագո քաղաքում։ Ընտրվել է NBA-ի 2008 թվականի դրաֆթի առաջին ընտրությամբ՝ ծննդավայրը ներկայացնող «Չիկագո Բուլս» ակումբի կողմից։ 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2009 թվականին արժանացել NBA-ի լավագույն նորեկի կոչմանը, 2010-2011 թթ. ճանաչվել է որպես ամենաարժեքավոր խաղացող (MVP), դառնալով տվյալ տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ մարզիկը (22 տարեկանում)։
Ռոուզի խոստումնալից կարիերան NBA-ում կտրուկ փոխվեց մի շարք վնասվածքների պատճառով՝ սկսած 2012-ի փլեյ-օֆֆի ընթացքում ձախ ծնկի առաջային խաչաձև կապանի վնասվածքից[6], որը տեղի ունեցավ լիգայի պատմության ամենաերիտասարդ ամենաարժեքավոր մարզիկի (MVP) կոչմանն արժանանալուց ընդամենը մեկ տարի անց: Ծնկի վնասվածքից հետո Ռոուզը բազմաթիվ անգամներ ստացավ մենիսկի վնասվածքներ և խնդիրներ ունեցավ սրունքաթաթային հոդի շրջանում, ինչը հանգեցրեց կրկնակի վիրահատությունների և բաց թողնված մրցաշրջանների՝ խանգարելով նրան հասնելու իր վաղ կարիերայում նշմարվող աստղային ներուժին[7]։
Չնայած անհաջողություններին, Ռոուզին հաջողվում էր տոկուն խաղ ցուցդրել՝ իր խաղը հարմարեցնելով առողջական կարգավիճակի հետ և կարիերայի հետագա փուլերում օգտակար լինել այն ակումբներին, որոնց կազմում ելույթներ էր ունենում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Չիկագոյում և մանկուց սատարել է տեղի ակումբին՝ «Չիկագո Բուլսին»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://espn.go.com/nba/player/splits/_/id/3456/derrick-rose
- ↑ http://espn.go.com/nba/player/videos/_/id/3456/derrick-rose
- ↑ FIBA database
- ↑ http://espn.go.com/espn/page2/index?id=6541693
- ↑ http://espn.go.com/nba/player/stats/_/id/3456/derrick-rose
- ↑ «Chicago Bulls Derrick Rose getting knee examined by Dr. James Andrews». ESPN. 2012 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Bulls' Rose is likely out for season». ChicagoTribune.com. 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ (կենսագրություններ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NBA.com կայքում (անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում Արխիվացված 2012-05-27 Wayback Machine (անգլ.)
- Էջը Մեմֆիսի համալսարանի սպորտային բաժնում Արխիվացված 2012-04-30 Wayback Machine (անգլ.)
- Էջը ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2007-11-08 Wayback Machine (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերիք Ռոուզ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||