Դեանդրե Էյթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Դեանդրե Էյթոն
DeAndre Ayton
20170329 MCDAAG Deandre Ayton on the wing.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆինիքս Սանս
Դիրքը Կենտրոնական/Ծանր հարձակվող
Համար № 22
Ի ծնե տրված անունը Դեանդրե Էյթոն
DeAndre Ayton
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 1998 (24 տարեկան)
Ծննդավայր Նասաու, Բահամյան Կղզիներ
Հասակ 2,16 մ
Քաշ 118 կգ
Դրաֆթի տարի 2018թ․ / ռաունդ` 1 / ընտր.` 1-րդ
Դրաֆթ ակումբ Ֆինիքս Սանս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս

Դեանդրե Էյթոն (անգլ.՝ Deandre Ayton; հուլիսի 23, 1998(1998-07-23), Նասաու, Բահամյան Կղզիներ), բահամացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հանդես է գալիս NCAA-ում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ֆինիքս Սանս» անկումբում։ Խաղում է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Մինչև NBA մուտք գործելը հանդես էր գալիս Արիզոնայի համալսարանի «Արիզոնա Ուալդկետս» ակումբում։ 2018 թվականի NBA դրաֆթում «Ֆինիքս Սանս» ակումբի կողմից ընտրվում է առաջին համարի ներքո[1]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյթոնը ծնվել է Բահամյան Կղզիների Նասաու քաղաքում՝ նիգերացի Էլվինայի և ճամայկյան ծագմամբ բահամացի Անդրեիի ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում կայր ևս չորս երեխա[2]։ Առաջին անգամ Էյթոնի բասկետբոլային տաղանդը նկատում է Bahamian Basketball Yearbook բասկետբոլային ամսագիր[3]։ Երբ նա դեռ 12 տարեկան էր, նրա հասակն արդեն 195 սանտիմետր էր և All Bahamian Brand-ի սկաուտները նրան հրավիրում են մասնակցելու ամառային ճամբար։ Հետագայում նա տեղափոխվում է Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքը, որտեղ սովորում դպրոցում և խաղում տեղի ավագ դպրոցի բասկետբոլային ակումբում։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 21-ի NBA դրաֆթի ժամանակ Էյթոնը ընտրվում է «Ֆինիքս Սանս» ակումբի կողմից՝ առաջին համարի ներքո՝ այդպիսով դառնալով առաջինը «Սանսի» պատմության մեջ, որն ընտրվել է առաջին համարի ներքո։ Հուլիսի 1-ին իր նոր թիմի կազմում մասնակցում է NBA ամառային առաջնությանը, իսկ հուլիսի 6-ին պայմանագիր է կնքում ակումբի հետ[4][5]։ Ամառային առաջնության ընթացքում անցկացրած չորս խաղերի ընթացքում միջինում հավաքում է 14,5 միավոր, կատարում է 10,5 անդրադարձ և ընդգրկվում է առաջնության երկրորդ հավաքականի կազմի մեջ։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Բահամյան Կղզիների տղամարդկանց բասկետբոլի հավաքականի կազմում մասնակցում է Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի FIBA America առաջնության նախընտրական մրցաշարին՝ «Ցենտրոբասկետ»-ին, որտեղ միջինում կատարելով 11,1 անդրադարձ՝ ճանաչվում է այդ ցուցանիշով մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]