Բեն Սիմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Բեն Սիմոնս
Ben Simmons
20150329 MCDAAG closed practice Ben Simmons (1).JPG
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
Դիրքը Հարձակվող
Համար № 25
Ի ծնե տրված անունը Բենջամին Սիմոնս
Benjamin Simmons
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 20, 1996 (23 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա
Ազգություն Ավստրալիա Ավստրալացի
Հասակ 2,08 մ
Քաշ 109 կգ
Դպրոց Բոքս Հիլ
(Մելբուրն, Ավստրալիա)
Մոնտվերդեի ակադեմիա
(Մոնտվերդե, Ֆլորիդա, ԱՄՆ)
համալսարան ԼՆՀ (2015–2016)
Դրաֆթի տարի 2016 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2016-այժմ)
Մրցանակներ

  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (2016)
  • USBWA տարվա համազգային առաջինկուրսեցի (2016)
  • All-SEC առաջին թիմ (2016)
  • SEC տարվա առաջինկուրսեցի (2016)
  • Gatorade տարվա համազգային բասկետբոլիստ (2015)
  • Նեյսմիթի անվան տարվա դպրոցական բասկետբոլիստ (2015)
  • McDonald's All-American (2015)
  • Parade All-American առաջին թիմ (2015)
Մեդալներ
Բասկետբոլ
Ներկայացնում էր՝ Ավստրալիա Ավստրալիա
ՖԻԲԱ Օվկեանիայի առաջնություն
Ոսկի Ավստրալիա/ Նոր Զելանդիա 2013 {{{2}}}

Բենջամին (Բեն) Սիմոնս (անգլ.՝ Benjamin "Ben" Simmons, ծնվ.՝ հուլիսի 20, 1996), ավստրալացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբում։

Ծնվել է Ավստրալիայի Մելբուրն քաղաքում[1]։ Հաճախել է տեղի «Բոքս հիլ» քոլեջը, այնուհետև տեղափոխվել Միացյալ Նահանգներ և ելույթներ ունեցել Մոնտվերդեի քոլեջում (Ֆլորիդա նահանգՀամալսարանային առաջնություններում մեկ ուսումնական տարի (2015–16) հանդես է եկել Լուիզիանային նահանգային համալսարանի ուսանողական հավաքականում` արժանանալով բազմաթիվ անհատական մրցանակների և ընդգրկվելով մի քանի խորհրդանշական հավաքականներում։

Ընտրվել է NBA-ի 2016 թվականի դրաֆթի առաջին իսկ համարի ներքո՝ «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» կողմից՝ դառնալով 11 տարվա մեջ դրաֆթում 1-ինն ընտրված արդեն երրորդ մելբուրնցի մարզիկը (Էնդրյու Բոգուտից և Քայրի Իրվինգից հետո)[2]։

Ակումբային կարիերայից զատ, հանդես է գալիս նաև Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օ'Նիլ Դանա (նոյեմբերի 5, 2015)։ «Մելբուրնից Բատոն Ժուջ, Բեն Սիմոնսը ժամանել է ԼՆՀ»։ ESPN.com։ Վերցված է հուլիսի 23, 2016 (անգլ.)
  2. Սելցեր Բրայան (հունիսի 23, 2016)։ «#PHILAfirst. «Սիքսերսն» ընտրում է Սիմոնսին»։ NBA.com (անգլ.)
  3. «Բեն Սիմոնսի էջը»։ FIBA.com (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]