Վիկտոր Վեմբանյամա
|
Victor Wembanyama | |||||
| Դիրքը | Կենտրոնական / ծանր հարձակվող | ||||
|---|---|---|---|---|---|
| Համար | № 1 | ||||
| Ի ծնե տրված անունը | Վիկտոր Վեմբանյամա Victor Wembanyama | ||||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 4, 2004 (22 տարեկան) | ||||
| Ծննդավայր | |||||
| Ազգություն | |||||
| Հասակ | 2,24 մ[1] | ||||
| Քաշ | 95 կգ | ||||
| Դրաֆթի տարի | 2023 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | ||||
| Դրաֆթ ակումբ | Սան Անտոնիո Սփըրս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
| |||||
Վիկտոր Վեմբանյամա (ֆրանսերեն՝ Victor Wembanyama, հունվարի 4, 2004[2], Լը Շենե), ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում։
Ծնվել է Ֆրանսիայի Լը Շենե քաղաքում։ Մարզական կարիերան սկսել է 2019 թվականին՝ հանդես գալով Ֆրանսիայի Pro A բասկետբոլի առաջնության «Նանտեր 92» ակումբում, այնուհետև երկու տարի անց տեղափոխվել է «ԱՍՎԵԼ», որտեղ անցկացրած ընդամենը մեկ մրցաշրջանում դարձել է Pro A առաջնության չեմպիոն։ 2022–23 մրցաշրջանում, «Մետրոպոլիտանս 92»-ի կազմում հանդես գալիս, համարվել է առաջնության ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանն արժանացած ամենաերիտասարդ մարզիկը։ Միևնույն ժամանակ, արժանացել է նաև առաջնության լավագույն պաշտպանի տիտղոսին, ինչպես նաև եղել է մրցաշրջանի առաջատար՝ միավորների, անդրադարձների և բլոկշոտերի ասպարեզում։
Ընտրվել է NBA-ի 2023 թվականի դրաֆթի 1-ին համարի ներքո՝ «Սան Անտոնիո Սփըրսի» կողմից[3]։ 224 սմ հասակով, Վեմբանյանան և սերբ կենտրոնական Բոբան Մարյանովիչը ներկայումս համարվում են NBA-ի ամենաբարձրահասակ ակտիվ բասկետբոլիստները։
Ակումբային կարիերայից զատ, հանդես է գալիս նաև Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականում։ Երիտասարդական հավաքականների կազմում նվաճել է երկու արծաթե մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Victor Wembanyama | San Antonio Spurs». NBA.com.
- ↑ FIBA database
- ↑ Mahoney, Brian (2023 թ․ հունիսի 22). «Victor Wembanyama is the No. 1 pick in NBA Draft». NBA.com. Associated Press. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ ռեֆերենսում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վեմբանյամա» հոդվածին։ |
| ||||||||||||||