Ջեյմս Ուորթի
Ջեյմս Ուորթի James Worthy | ||
Ջեյմս Ուորթին 2007 թվականին | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ջեյմս Էժեր Ուորթի James Ager Worthy | |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 27, 1961 (63 տարեկան) | |
Ծննդավայր | Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 102 կգ | |
Դպրոց | Էշբրուկ (Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա) | |
համալսարան | Հս. Կարոլինա (1979—1982) | |
Դրաֆթի տարի | 1982 / ռաունդ` 1 / ընտր.` առաջին | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | |
Կարիերա սկիզբ | 1982 թվական | |
Կարիերա ավարտ | 1994 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
| ||
2003 Բասկետբոլի փառքի սրահ |
Ջեյմս Էժեր Ուորթի (անգլ.՝ James Ager Worthy, փետրվարի 27, 1961, Գաստոնիա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կազմում։ Խաղացել է թեթև հարձակվողի դիրքում։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Ուորթին ծնվել է 1961 թվականի փետրվարի 27-ին Հյուսիսային Կարոլինա նահանգի Գաստոնիա քաղաքում։ Սովորել է Էշբրուկի դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ 1979 թվականին մասնակցել է McDonald's All-American խաղին, որին մասնակցել են ԱՄՆ-ի և Կանադայի դպրոցների լավագույն շրջանավարտները[1]։
Ուսանողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին ավարտել է Չապել Հիլի Հյուսիային Կարոլինայի համալսարանը, որտեղ երեք տարվա ընթացքում հանդես է եկել «Հյուսիսային Կարոլինա Թար Հիլս» ակումբի կազմում, որում անցկացրել է հաջող կարիերա։ Ուորթիի ուսման տարիներին «Թար Հիլս»-ը երկու տարի շարունակ դուրս է եկել NCAA առաջնության քառորդ եզրափակիչ։ 1981 թվականին «Թար Հիլս»-ը եզրափակչում 50-63 հաշվով պարտվել է «Ինդիանա Հուզերս» ակումբին, որի կազմում այդ տարիներին հանդես էր գալիս Այզեա Թոմասը[2]։ «Թար Հիլս»-ը հաջորդ տարի դարձել է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիա (NCAA) չեմպիոն, իսկ Ջեյմս Ուորթին ճանաչվել է այդ բասկետբոլային առաջնության ամենանշանավոր խաղացող։ «Թար Հիլս»-ը որոշիչ խաղում 63-62 հաշվով հաղթել է «Ջորջթաուն Հոյաս»-ին, որի կազմում այդ տարիներին հանդես է եկել Պատրիկ Յուինգը։ Ուորթին այդ խաղում ճանաչվել է թմի լավագույն խաղացող՝ հավաքելով 28 միավոր[3]։ Ըստ մրցաշրջանի արդյունքների Ուորթին ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի կազմում։ 52-րդ համարի մարզաշապիկը, որը կրում էր Ջեյմս Ուորթին, անմահացվել է նրա հեռացումից հետո։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուորթին իր ամբողջ կարիերան հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կազմում։ 1982 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի կողմից՝ ընդհանուր առաջին համարի ներքո։ Հայտնի էր նրանով, որ հանդես է եկել հատուկ պլաստիկ ակնոցներով։ Երեք անգամ դարձել է ասոցիացիայի չեմպիոն, իսկ 1988 թվականին ճանաչվել է եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։ Իր դեբյուտային մրցաշրջանում ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում։ Յոթ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1986-1992), բացի դրանից երկու անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի սիմվոլիկ հավաքականի կազմում (1990-1991)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 926 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 16320 միավոր (17,6 մ/խ), կատարել 4708 անդրադարձ, 2791 փոխանցում, 1041 խլում և 624 բլոկշոտ։
«Լեյքերս»-ում նրա կողմից անմահացված է 42-րդ համարը։ 1996 թվականին ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում, իսկ 2003 թվականին նրա անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[4]։
NBA կարիերայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
† | NBA չեմպիոն |
NBA
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1982-83 | L. Ա. Լեյքերս | 77 | 1 | 25.6 | .579 | .250 | .624 | 5.2 | 1.7 | 1.2 | .8 | 13.4 |
1983-84 | L. Ա. Լեյքերս | 82 | 53 | 29.5 | .556 | .000 | .759 | 6.3 | 2.5 | .9 | .9 | 14.5 |
1984-85† | L. Ա. Լեյքերս | 80 | 76 | 33.7 | .572 | .000 | .776 | 6.4 | 2.5 | 1.1 | .8 | 17.6 |
1985-86 | L. Ա. Լեյքերս | 75 | 73 | 32.7 | .579 | .000 | .771 | 5.2 | 2.7 | 1.1 | 1.0 | 20.0 |
1986-87† | L. Ա. Լեյքերս | 82 | 82 | 34.4 | .539 | .000 | .751 | 5.7 | 2.8 | 1.3 | 1.0 | 19.4 |
1987-88† | L. Ա. Լեյքերս | 75 | 72 | 35.4 | .531 | .125 | .796 | 5.0 | 3.9 | 1.0 | .7 | 19.7 |
1988-89 | L. Ա. Լեյքերս | 81 | 81 | 36.5 | .548 | .087 | .782 | 6.0 | 3.6 | 1.3 | .7 | 20.5 |
1989-90 | L. Ա. Լեյքերս | 80 | 80 | 37.0 | .548 | .306 | .782 | 6.0 | 3.6 | 1.2 | .6 | 21.1 |
1990-91 | L. Ա. Լեյքերս | 78 | 74 | 38.6 | .492 | .289 | .797 | 4.6 | 3.5 | 1.3 | .4 | 21.4 |
1991-92 | L. Ա. Լեյքերս | 54 | 54 | 39.0 | .447 | .209 | .814 | 5.6 | 4.7 | 1.4 | .4 | 19.9 |
1992-93 | L. Ա. Լեյքերս | 82 | 69 | 28.8 | .447 | .270 | .810 | 3.0 | 3.4 | 1.1 | .3 | 14.9 |
1993-94 | L. Ա. Լեյքերս | 80 | 2 | 20.0 | .406 | .288 | .741 | 2.3 | 1.9 | .6 | .2 | 10.2 |
Կարիերա | 926 | 717 | 32.4 | .521 | .241 | .769 | 5.1 | 3.0 | 1.1 | .7 | 17.6 |
Փլեյ օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1984 | L. Ա. Լեյքերս | 21 | 0 | 33.7 | .599 | .500 | .609 | 5.0 | 2.7 | 1.3 | .5 | 17.7 |
1985† | L. Ա. Լեյքերս | 19 | 19 | 32.9 | .622 | .500 | .676 | 5.1 | 2.2 | .9 | .7 | 21.5 |
1986 | L. Ա. Լեյքերս | 14 | 14 | 38.5 | .558 | .000 | .681 | 4.6 | 3.2 | 1.1 | .7 | 19.6 |
1987† | L. Ա. Լեյքերս | 18 | 18 | 37.8 | .591 | .000 | .753 | 5.6 | 3.5 | 1.6 | 1.2 | 23.6 |
1988† | L. Ա. Լեյքերս | 24 | 24 | 37.3 | .523 | .111 | .758 | 5.8 | 4.4 | 1.4 | .8 | 21.1 |
1989 | L. Ա. Լեյքերս | 15 | 15 | 40.0 | .567 | .375 | .788 | 6.7 | 2.8 | 1.2 | 1.1 | 24.8 |
1990 | L. Ա. Լեյքերս | 9 | 9 | 40.7 | .497 | .250 | .837 | 5.6 | 3.0 | 1.6 | .3 | 24.2 |
1991 | L. Ա. Լեյքերս | 18 | 18 | 40.7 | .465 | .167 | .736 | 4.1 | 3.9 | 1.1 | .1 | 21.1 |
1993 | L. Ա. Լեյքերս | 5 | 0 | 29.6 | .372 | .250 | .600 | 3.4 | 2.6 | 1.0 | .0 | 13.8 |
Կարիերա | 143 | 117 | 37.0 | .544 | .209 | .727 | 5.2 | 3.2 | 1.2 | .7 | 21.1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «James Worthy». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «North Carolina 50, Indiana 63». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «North Carolina 63, Georgetown 62». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «James A. Worthy Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website
- Կարիերա NBA Stats Արխիվացված 2012-05-31 Wayback Machine
- Basketball Hall of Fame biography
- James Worthy Profile and Stats at LakersWeb.com Արխիվացված 2019-03-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ուորթի» հոդվածին։ |
|