NBA բոլոր աստղերի հավաքական
NBA բոլոր աստղերի հավաքական (անգլ.՝ All-NBA Team), սիմվոլիկ հավաքական, որը ըստ պարբերական մրցաշրջանի տվյալների կազված է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բասկետբոլիստներից։ Հավաքականի կազմը որոշվում է ԱՄՆ-ի և Կանադայի սպորտային լրագրողների և մեկնաբանիչների քվեարկությամբ[1]։ Բոլոր աստղերի հավաքականը ընտրվում է 1946 թվականից։ Հավաքականը կազմված է երեք հնգյակ խաղացողներից, այսինքն ընդամենը 15 բասկետբոլիստ։ Մինչ 1988 թվականը ընտրվում էր երկու հնգյակ։
Քվեարկությունը կատարվում է հետևյալ ձևով՝ յուրաքանչյուր քվեարկող ներակյացնում է 15 հոգուց կազմված իր հավաքականը, եթե խաղացողը ընտրվում է առաջին հնգյակի մեջ, ստանում է 5 միավոր, երկրորդ հավաքականի մեջ՝ 3 միավոր, իսկ երրորդ հավաքականի մեջ՝ 1 միավոր։ Խաղացողները ըստ իրենց հավաքած միավորների, ընգրկվում են առաջին, երկրորդ, երրորդ հավաքականի մեջ կամ ընդհանրապես չեն ընտրվում հավաքականի մեջ։ 1952 թվականին Բոբ Դևիսը և Դոլֆ Շեյեսը հավաքեցին միևնույն քանակով միավորներ և երկուսն էլ ընդգրկվեցին առաջին հնգյակի մեջ[1]։ 1946 թվականից մինչև 1955 թվականը խաղացողները անկախ իրենց խաղալու դիրքից ընդգրկվում էին հավաքականի մեջ, բայց 1956 թվականից հնգյակը միշտ կազմված է մեկ կենտրոնականից, երկու հարձակվողներից և երկու պաշտպաններից[2]։
Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Կոբի Բրայանտը և Թիմ Դանքանը ընտրվել են բոլոր աստղերի հավաքականի մեջ 15 անգամ, և ընդգրկումների քանակով համարվում են ռեկորդակիրներ։ Կարլ Մելոունը և Շաքիլ Օ'Նիլը ընդգրկվել են հավաքականի մեջ 14 անգամ։
Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցույց է տալիս, որ խաղացողը դեռ հանդես է գալիս NBA-ում | |
Խաղացողներ, որոնք ընդգրկված են Բասկետբոլի փառքի սրահի մեջ | |
Խաղացող (X) | X, բոլոր աստղեր հավաքականի մեջ ընդգրկումների քանակ |
Խաղացող (թավատառ) | Նշում են խաղացողներին, որոնք այն նույն տարի ստացել են ամենաթանկ խաղացողի (MVP) կոչում[a] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- [a] Ամենաթանկ խաղացողի մրցանակը շնորհվում է 1956 թվականից։
- [b] Մինչ 1971/1972 մրցաշրջանի սկիզբը Լյու Ալսինդորը ընդունել է իսլամը և փոխել է իր անունը Քարիմ Աբդուլ-Ջաբար[3].
- [c] Հակիմ Օլաջուվոնը ծնվել է Նիգերիայում, և միայն 1993 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն[4].
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 MVP Nash Highlights All-NBA First Team. NBA.com. 17 мая 2006
- ↑ All-NBA Teams Archived 2008-08-14 at the Wayback Machine.. NBA.com
- ↑ Kareem Abdul-Jabbar Bio. NBA.com
- ↑ Hakeem Olajuwon Bio: 1992-93 Archived 2008-05-16 at the Wayback Machine.. NBA.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաղթողների ցանկը NBA.com կայքում(անգլ.)
- Ցանկը Basketball Reference կայքում Archived 2012-05-29 at the Wayback Machine.(անգլ.)