Jump to content

Լամարկուս Օլդրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամարկուս Օլդրիջ
LaMarcus Aldridge

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Անտոնիո Սփըրս
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 12
Ի ծնե տրված անունը LaMarcus Nurae Aldridge
Լամարկուս Նորեյ Օլդրիջ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս, Տեխաս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 110 կգ
Դպրոց Սիգովիլի ավագ դպրոց (Դալաս, Տեխաս)
համալսարան Օսթինի տեխասյան համալսարան (2004–2006)
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 2-րդ
Դրաֆթ ակումբ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2006-2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Անտոնիո Սփըրս (2015-այժմ)
Մրցանակներ

  • NBA աստղ (2012–2014)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2011, 2014)
  • NBA All-Rookie առաջին (2007)
  • All-American–NABC առաջին թիմ (2006)

Լամարկուս Նուրեյ Օլդրիջ (անգլ.` LaMarcus Nurae Aldridge, հուլիսի 19, 1985(1985-07-19), Դալաս), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում՝ որպես ծանր հարձակվող և կենտրոնական։

Ծնվել է ԱՄՆ Տեխաս նահանգի վարչական կենտրոն Դալասում։ Հաճախել է Դալասի «Սիգովիլ» ավագ դպրոցը, որի բասկետբոլային հավաքականում հանդես գալիու տարիներին արժանացել է բազմաթիվ տիտղոսների։ Ուսանողական առաջնությունում ներկայացրել է Օսթինի տեխասյան համալսարանը։ Համալսարանային տարիներին ընդգրկվել է բազմաթիվ խորհրդանշական հավաքականներում։ Ընտրվել է NBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 2-րդ ընտրությամբ՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից։ Մասնագիտական կարիերայի ընթացքում 3 անգամ ճանաչվել է NBA աստղ, ինչպես նաև ընդգրկվել խորհրդանշական հավաքականներում («All-NBA», «All-Rookie»)։

Մրցանակներ և տիտղոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «NABC All-American երրորդ թիմ» խորհրդանշական հավաքական (2006)
  • «Big-12» տարվա պաշտպան (2006)
  • «All-Big 12 առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2006)
  • «Big-12 All-Defensive» խորհրդանշական հավաքական (2006)
  • «Big-12 All-Tournament» խորհրդանշական հավաքական (2006)
  • NBA աստղ (2012, 2013, 2014)
  • «All-NBA երրորդ թիմ» խորհրդանշական հավաքական (2011, 2014)
  • «NBA All-Rookie առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2007)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]